00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորի արյունակիցը մանկատանն է հաշմանդամ լինելու պատճառով

© Sputnik / Asatur YesayantsМарина Адулян в гостях у радио Sputnik Армения
Марина Адулян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցավալի իրականություն է, որ հաշմանդամությամբ ծնված երեխաների մեծ մասը հայտնվում են մանկատներում, նույնիսկ ծնողները երբեմն նրանց պատահական վայրերում են թողնում և պարզապես փախչում: Նման անմարդկային արարքների պատճառը հիմնականում լինում է հասարակության և նույնիսկ ընտանիքի անդամների ճնշումը, ավելի ճիշտ՝ ճնշումից ազատվելու թվացյալ միակ ելքը:

Ամալյա Պապյան. Sputnik.

«Բարի մամա» հասարակական կազմակերպության հիմնադիր Մարինա Ադուլյանը հանդիպել է շատ մայրիկների, որոնք հրաժարվել են իրենց երեխայից սկեսուրի ճնշման ներքո: Ըստ խեղված տրամաբանության` հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքը չի կարող լինել երջանիկ:

Марина Адулян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. «Բարի մամա»-ն մայրիկ է որբերի համար

«Հաճախ նույնիսկ ծննդատներում աշխատող ավագ սերնդի բուժքույրերը թերանում են իրենց պարտականությունները կատարել, երբ հաշմանդամ երեխա է ծնվում` ասելով. «Միևնույնն է մարդ չի դառնա»։ Հենց այստեղից սկսվում է հոգեբանական, շատ մայրիկների համար անտանելի ճնշումը»,- ասում է Մարինա Ադուլյանը:

Լինում են դեպքեր, երբ ծնողները երեխայից հրաժարվելուց հետո, հաղթահարելով հոգեբանական և ընտանեկան մեղադրական ճնշումները, հետ են վերցնում երեխային: Ապրելով փոքրիկի հետ ընդամենը մի քանի ամիս` սարսափով են մտածում, թե ինչ սխալ ու մեղք կարող էին գործած լինել: Հաշմանդամ երեխաներից հրաժարվելու պատճառ է նաև նյութական անապահովվածությունը: Նման փոքրիկները առանձնահատուկ խնամքի կարիք ունեն, սակայն սա չէ հիմնական խնդիրը:

«Մանկատներում կան հաշմանդամ երեխաներ պատգամավորների ընտանիքներից»,-ցավով նշում է Մարինա Ադուլյանը:

Այսօր մանկատան հաշմանդամ երեխաների մանկությունը անցնում է, մեղմ ասած, միապաղաղ և ձանձրալի: Սահմանափակ հնարավորություններով երեխաներին տրամադրվել է տարածք, որը նախկինում լինելով մանկապարտեզի շենք` հաշմանդամ երեխայի համար անհրաժեշտ տարրական պայմաններ չունի: Արդյունքում` սայլակով երեխան շաբաթներ շարունակ անցկացնում է նույն սենյակում ՝երազելով նույնիսկ մանկատան բակ դուրս գալու մասին:

«Բարի մամա» ՀԿ-ն իր գործունեության ընդամենը երկու տարվա ընթացքում կարողացել է 27 հաշմանդամ երեխայի վերադարձնել ծնողներին և 32 երեխայի օգնել ձեռք բերել ընտանիք: Ցավով պետք է նշել, որ մեր հասարակությունը կարևորագույն մի շարք հարցերում կաղապարված և հաճախ սին ու ունայն արժեքներով ապրող հասարակություն է, ինչի զոհը դառնում են այն երեխաները, որոնք պարզապես այլ են, քան մենք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել «Կաղապարից դուրս» հաղորդաշարի բաժնում։

Լրահոս
0