00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասունքը դուրս է բերվում գանձարանից. Սուրբ գեղարդը հասանելի է հավատացյալներին

© Sputnik / Asatur YesayantsСвятое копье
Святое копье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էջմիածինը բացել է դռները հազարավոր ուխտավորների առաջ։ Վաղ առավոտյան Մայր տաճար կբերվի համաքրիստոնեական սրբություններից մեկը` Սուրբ գեղարդը։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Դեկտեմբերի 3-ը Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օրն է: Այսօր Սուրբ գեղարդը կբերվի Մայր տաճար ու այնտեղ կմնա մինչև ուշ երեկո:

Համարվում է, որ գեղարդին հպվելը ոչ միայն ուժ է տալիս, այլև տարբեր հիվանդություններ է բուժում։

Святое Копье - Sputnik Արմենիա
Էջմիածինը բացահայտել է բացառիկ քրիստոնեական մասունքի գաղտնիքը

«Թե՛ հայերը, թե՛ օտարները, երբ այցելում են թանգարան, Սուրբ գեղարդին դիպչելու ցանկություն են ունենում: Բնականաբար, մենք ամեն անգամ մասունքը դուրս բերելու հնարավորություն չունենք: Եվ ահա այս ամենը հիմք հանդիսացավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով հայոց եկեղեցու հիմնադիրներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվի Աստվածամուխ Սուրբ գեղարդի ուխտի օր», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Ըստ ավանդույթի` Սուրբ գեղարդը Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ սուրբ Թադեոս առաքյալը: Սուրբ գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զորականը՝ Ղունկիանոս հարյուրապետը, խոցեց Հիսուս Քրիստոսին` խաչի վրա:
Կաթողիկոսի կոնդակի համաձայն` այդ օրը գեղարդը հանդիսավորությամբ դուրս է բերվում Մայր տաճարից, և մարդիկ կարողանում են դիպչել Սուրբ գեղարդին ու իրենց աղոթքն ուղղել առ Աստված:

«Արդեն երրորդ տարին է, որ մենք պատրաստվում ենք Սուրբ գեղադրի ուխտին: Մարդիկ գոհունակությամբ ընդունեցին այդ տնօրինությունը, քանի որ այսօրվա ոչ հանգիստ, աշխարհում հոգևոր նորոգության ևս մեկ աղբյուր մատչելի դարձավ նրանց համար»,- ասաց նա։

Քահանան կարծում է, որ սա կարևոր իրադարձություն է ոչ միայն հայերի, այլև՝ ամբողջ քրիստոնյա աշխարհի համար, քանի որ Սուրբ գեղարդը համաքրիստոնեական մասունք է։ Ուխտագնացությունը մարդկանց նոր հոգևոր փորձ ստանալու և գիտակցությունը հոգևոր սնունդով հագեցնելու ևս մեկ հնարավորություն է տալիս:

Գեղարդի շուրջ մի շարք լեգենդներ և զարմանալի պատմություններ են հյուսվել։ Ավանդույթի համաձայն` այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, կանխել համաճարակի տարածումը, այդ պատճառով Սուրբ գեղարդին դիպչել են ցանկանում նաև մարդիկ, որոնք ֆիզիկական կամ հոգեկան խնդիրներ ունեն:

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Էջմիածնի տաճարի գաղտնիքները. երբ թացն ու չորը խառնվում են

«Հայոց եկեղեցու հիմնադիրներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը շարժական է, սովորաբար նշվում է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին»,- ասաց քահանան։

Սուրբ գեղարդի մոտ են գալիս ոչ միայն տեղի բնակիչներն ու Հայաստանի քաղաքացիները, այլև՝ զբոսաշրջիկները։
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը խորհուրդ է տալիս բոլորին, որ այդ օրը հոգեպես պատրաստված գան Մայր տաճար, ներկա լինեն առավոտյան պատարագին, այնուհետև հպվեն Սուրբ գեղարդին, աղոթեն և մաքրվեն հոգեպես։

Հարյուրամյակներ շարունակ գեղարդը պահվել է Այրիվանքում (Գեղարդում) և միայն 1760 թվականին է բերվել Էջմիածին։

Լրահոս
0