00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:16
6 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետի խորհուրդները. ինչպես խուսափել գրիպից

© Sputnik / Asatur YesayantsГрипп. Вирус
Грипп. Вирус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուր շնչառական վարակները սրվում են հատկապես աշնանն ու ձմռանը: Վարակի տարածման գործում քիչ չէ նաև այն մարդկանց դերը, որոնք խնամում են հիվանդին՝ առանց որոշակի կանոններ պահպանելու:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հաճախ մարդկանց մոտ սուր շնչառական հիվանդություն է սկսվում հիվանդին խնամելու ժամանակ, երբ չեն պահպանում անվտանգության կանոնները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գրիպի տարածումը դպրոցները փակելու պատճառ չէ

Նրա խոսքով` մարդիկ պետք է իմանան, թե ինչպես է պետք շփվել սուր շնչառական հիվանդություն ունեցող մարդու հետ, որպեսզի վարակը չփոխանցվի ընտանիքի մյուս անդամներին:

«Հիվանդը սովորաբար հայտնվում է ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում: Բոլորը մոտենում են անկողնում պառկած հիվանդին, ամբողջ ընտանիքով նստում նրա մոտ: Եթե անգամ հիվանդը որոշում է հեռուստացույց դիտել, բոլորը կրկին նրա շուրջ են հավաքվում», — ասաց Ավետիսյանը:

Այնինչ դա սխալ մոտեցում է սեփական օրգանիզմի պաշտպանության առումով: Ավետիսյանի խոսքով` ընտանիքի միայն մեկ անդամը պետք է խնամի հիվանդին:

«Նա, ով խնամում է հիվանդին, անպայման պետք է դիմակ կրի, ընդ որում՝ դիմային մակերերսից չպետք է հպվի այդ դիմակին, որովհետև այնտեղ հարուցիչներ կան: Հետո էլ պետք է շատ զգուշությամբ դեն նետի այն», — ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ հիվանդի սենյակի դուռը պետք է փակ լինի, իսկ պատուհանը պետք է հաճախ բացել սենյակն օդափոխելու համար: Ավետիսյանը նշեց, որ պետք չէ մոռանալ սենյակի օդափոխության մասին, նույնիսկ եթե դրսում ցուրտ է:

«Հիվանդին պետք է մեծ քանակությամբ հեղուկ տալ և անպայման բժիշկ հրավիրել, որպեսզի նա ճիշտ բուժում նշանակի: Բարդություններից խուսափելու համար ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել: Երբեմն հիվանդին հակաբիոտիկներ են տալիս՝ առանց բժշկի նշանակման, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել` ընդհուպ մինչև թոքաբորբ», — ասաց նա:

10 կանոն գրիպից խուսափելու համար - Sputnik Արմենիա
10 կանոն գրիպից խուսափելու համար

Ավետիսյանը խորհուրդ է տալիս հիվանդանալու դեպքում խուսափել հասարակական վայրերից և հասարակական տրանսպորտից, անպայման հետևել փռշտալու և հազալու հիգիենային, օգտվել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներից, այնուհետև դրանք ծալել և նետել աղբամանը:

Հայաստանի առողջապահության նախարարությունում կարծում են, որ տարվա այս հատվածում գրիպի սրացումը բնական է: Նոյեմբերի սկզբին երկրում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում էր նկատվում, հատկապես՝ դպրոցականների շրջանում:

Նախարարության վերջին տվյալների համաձայն` երեխաների շրջանում հիվանդության դեպքերի նվազման միտում է նկատվում: Դպրոցները շարունակում են գործել նորմալ ռեժիմով: Ամեն օր անցկացվում է, այսպես կոչված, համաճարակային ֆիլտր` ստուգում են աշակերտներին ու դպրոցների անձնակազմին, և եթե ինչ-որ մեկի մոտ գրիպի ախտանշաններ են նկատում, անմիջապես տուն են ուղարկում:

 

Լրահոս
0