00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Երկրում իշխանություն չկա․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ... Փրկարարի հիշողությունները

© Sputnik / Asatur YesayantsАгван Чатинян
Агван Чатинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փրկարար–ալպինիստ Աղվան Չատինյանի ձայնը դողում է, երբ հիշում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը։ Ասում է` աղետն ապացուցեց, որ Հայաստանը պատրաստ չէր նման հարվածի։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Լենինականցիները (գյումրեցիները) ազնվաբարո մարդիկ են։ Շիրակի մարզի բնակիչների մասին այսպիսի կարծիք ունի ալպինիստ-փրկարար Աղվան Չատինյանը, որը շուտով 90 տարեկան կդառնա։

«Առաջին անգամ լենինականցիների հետ ծանոթացա, երբ ուսանող էի, սովորում էի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում։ Ուսման տարիներին մեզ պրակտիկայի ուղարկեցին Լենինականի մանկավարժական համալսարան», — հիշում է Չատինյանը։

Լենինականում ապրելու երկու ամիսների ընթացքում մաշկի վրա զգաց գյումրեցու հյուրընկալությունն ու հումորը։ Փրկարարի խոսքով` լենինականցիները միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել։

«Երկրաշարժից հետո մարդիկ փոխվեցին… Շատերն ինքնամփոփ դարձան. ամեն մեկն իր դարդն ուներ։ Ամենուրեք լացող մարդիկ էին ու դագաղներ… Լենինականցիները մեծահոգի մարդիկ են, պատրաստակամ։ Աչքերս լցվում են, երբ հիշում եմ, թե ինչպես բեռնատարը կանգնեց հրապարակում, և մարդկանց սկսեցին սնունդ բաժանել…», — պատմում է Չատինյանը։

Последствия землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
28 տարի անց գյումրեցին չի մոռանում իրեն մեկնած ձեռքը

Նրա կարծիքով` երկրաշարժը հիմնովին փոխեց հումորի մայրաքաղաքի բնակիչներին։

«Մարդիկ ժամերով հացի հերթ էին կանգնում։ Շուրջբոլորն ավերածություն էր, սառնամանիք, մարդիկ վրաններում էին քնում, իսկ երբեմն էլ մի կտոր հաց ուտելու համար սպասում էին ժամերով», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Պրոֆեսիոնալ փրկարարների բացակայությունն ու պակասը

Ինչպես պատմեց Չատինյանը, մինչև 1988 թվականի երկրաշարժը Հայաստանում փրկարարական ծառայություն չկար։ Արտակարգ իրավիճակների ժամանակ որպես կանոն օգնության էին հասնում ալպինիստ-փրկարարները։

«Հայաստանը լեռնային երկիր է, և աղետի ժամանակ մենք միշտ դիմում էինք լեռնագնացների օգնությանը. նրանք էին զբաղվում մարդկանց որոնման աշխատանքներով։ Երկրաշարժից հետո, հայտնի պատճառներով, օգնությունը հիմնականում այլ երկրներից էինք ստանում։ Իհարկե, հայ լեռնագնաց-փրկարարները նույնպես մասնակցում էին փրկարարական աշխատանքներին», — ասաց Չատինյանը։

Հայաստանում լեռնագնաց փրկարարներ կային, բայց նրանց թիվը մեծ չէր։ 1988 թվականին փրկարարական աշխատանքներին մասնակցում էին թե՛ ալպինիստները, թե՛ զբոսաշրջիկները (մոտավորապես 25 մարդ)։

© Sputnik / Asatur YesayantsՓրկարարական աշխատանքներին մասնակցելու համար տրված կրծքանշանը
Значок Агвана Чатиняна за участие в спасательных работах в Спитаке после землетрясения 1988 года  - Sputnik Արմենիա
Փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար տրված կրծքանշանը

«Առաջին մասնագիտական ծառայությունը դարձավ «Սպիտակի փրկարարական ծառայությունը», որը ձևավորվեց երկրաշարժից մեկ ամիս անց։ Այդ բրիգադը ստեղծվեց գերմանական «Կարմիրը խաչի» աջակցությամբ, որն այդ նպատակով 1.5 մլն գերմանական մարկ էր հատկացրել։ Դա առաջին փրկարար ծառայությունն էր, որի կազմում ընդգրկվեցին հատուկ պատրաստվածություն անցած լեռնագնացները, ինչպես նաև որակավորում ունեցող մասնագետները, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի շրջանավարտները», — ասաց Չատինյանը։

Նրա խոսքով` նման բրիգադ էր ստեղծվել նաև Լոռու մարզում և կոչվում էր «Լոռի»։ Ֆինանսական աջակցության բացակայության պատճառով այդ ծառայությունների գործունեությունը երկար չտևեց։ Ավելի ուշ ստեղծվեց Արտակարգ իրավիճակների վարչությունը (Հայաստանի ԱԻՆ-ը ստեղծվեց միայն 2008 թվականին — խմբ.)։

Ակամա փրկարարները

Ինչպես պատմեց Չատինյանը, դեկտեմբերի 8-ին Սպիտակ մեկնեց 120 ուսանող և դասախոս։ Երեք օր մնացին այնտեղ։

«Ավելի ուշ ես նրանց հետ կրկին երեք օրով մեկնեցի Գյումրի` փրկարարական աշխատանքներին մասնակցելու։ Ուսանողների և դասախոսների օգնելու ցանկությունն ահռելի էր, բայց հատուկ պատրաստվածություն չէին անցել, մարդկանց փլատակների տակից հանելու հմտություններ չունեին։ Մեզ ամենուրեք վտանգ էր սպառնում։ Ուսանողներից մեկը բռնցքամարտիկ էր, փրկարարական աշխատանքների ժամանակ կոտրեց ձեռքը», — ասաց նա։

Главный пластический хирург Минздрава Армении, заслуженный врач Артавазд Саакян - Sputnik Արմենիա
Փլատակներից հանում էին, և մահվան սպառնալիքը կախվում էր մարդկանց գլխին

Երկրաշարժը մեծ դաս էր բոլորիս համար։

«Մեզ համար օրինակ ծառայեցին օտարերկրյա փրկարարները։ Նրանց նայելով` մենք հասկանում էինք, որ մենք էլ կարող ենք պրոֆեսիոնալ փրկարարներ պատրաստել։ Աղետի գոտի ժամանեց 750 փրկարար 17 երկրից։ Նրանք շատ լավ էին պատրաստված և՛ տեխնիկապես, և՛ ֆիզիկապես։ Բացի այդ, նրանք հատուկ վարժեցրած շներ ունեին», — ասաց ալպինիստ-փրկարարը։

Չատինյանը կարծում է, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը դաս եղավ նրանց համար, ովքեր բնակվում են սեյսմիկ ակտիվ երկրում։ Փրկարարներն ու երկրի բնակիչները պետք է իմանան` ինչ է պետք անել բնական աղետների ժամանակ։ Մասնագետը վստահեցնում է` ամենակարևորը պատրաստվածության բարձր աստիճանն է, քանի որ ցնցումներ կարող են լինել ցանկացած պահի։

Լրահոս
0