00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձայներ` փլատակների տակից

© Sputnik / Անցնել մեդիապահոցСпитакское землетрясение
Спитакское землетрясение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիա» թերթի թղթակիցն է եղել Հայաստանում, պատմել է 1988թ–ի սարսափելի դեկտեմբերի մասին։

Դեկտեմբերի յոթերորդ օրը երկիրը ցնցվեց։ Այդ օրվան հաջորդած 28 տարիները գուցե մի քիչ մեղմացրին ցավը, բայց ոչ նրանց, ովքեր կորցրին մտերիմներին և հարազատներին։ Ինքս եմ տեսել այդ սարսափը, երբ մի քանի վայրկյանում խավարը փոխարինեց լույսին, ու ամեն ինչ թաղվեց գետնի տակ։ Բայց հրաշքներ էլ եղան…

1988թ-ի դեկտեմբերի 8-ին գրառել եմ ողջ մնացած մարդկանց խոսքերը։

Լենինականի գուլպայի ֆաբրիկայի աշխատող Ռուզաննա Գրիգորյան

— Ես նույնիսկ չհասցրի ինչ-որ բան տեսնել, միայն լսեցի, թե ինչպես են գոռում` երկրաշա՜րժ է, փրկվե՛ք։

Հաջորդ պահին ամեն ինչ քանդվեց։ Ընդամենը չորս արտադրամաս կար, մերն առաջին հարկում էր։ Ասես դանդաղեցրած ֆիլմ լիներ. հիշում եմ` ինչպես երկաթբետոնե պանելը վերևից իջավ ներքև։ Ինձ փրկեց այն, որ ես խողովակի կողքին էի, և պանելը մի ծայրով ընկավ դրա վրա։

Погрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения - Sputnik Արմենիա
Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով

Երբ ամեն ինչ հանդարտվեց, փորձեցի շարժել ձեռքերս և ոտքերս, բայց չկարողացա. անգամ գլուխս ամուր սեղմված էր։ Մի կերպ ազատեցի ձախ ձեռքս ու այդ ձեռքով փորձեցի ազատել ինձ։ Սկզբում ազատեցի գլուխս, հետո` ոտքերս։ Աջ ձեռքս չէի կարողանում ազատել. ոչ մի կերպ ինձ չէր հնազանդվում։

Լիակատար խավար չէր, ճեղքերի արանքից լույս էր երևում, և դա հույս էր տալիս ինձ։ Աջից ու ձախից ճիչեր էին լսվում, վերևից` փրկարարների խոսակցություններ։ Փորձեցի ձայն տալ նրանց, բայց ես նրանց լսում էի, նրանք ինձ` ոչ։ Պետք է փորձեի ինքնուրույն դուրս գալ։ Հետո իմացա, որ ազատման փորձերս չորս ժամ են տևել։ Երբ համարյա դուրս էի եկել, գլուխս ինչ-որ մետաղյա թիթեղի դեմ առավ։

Ահա այդ ժամանակ ես իսկապես վախեցա, իսկ մինչև այդ վախենալու ժամանակ չունեի. պետք էր ինչ-որ բան անել, փրկվել։ Ու լիակատար անզորություն զգացի։ Գոռացի։ Վերջապես լսեցին։ Կտրեցին թիթեղը և դուրս հանեցին ինձ։ Բայց լիարժեք երջանկություն ապրեցի կես ժամ անց. պարզվեց` տղաս, որը սովորում էր 9-րդ դասարանում, հասցրել էր դուրս փախչել դպրոցից։ Բայց ես մինչև հիմա էլ երազումս ինչ-որ տեղ եմ սողում։

Կամիլ Յումաև` Օմսկի ոստիկանության բարձրագույն դպրոցի կուրսանտ

Մեր 60-հոգանոց խումբը Սպիտակում էր։ Ապրում էինք ուսումնարանի հանրակացարանի չորրորդ հարկում։

Այն պահին, երբ պատերը ցնցվեցին, անձնակազմի գրեթե բոլոր անդամները սենյակում էին, հեռուստացույց էին դիտում։ Ես օրապահ էի։ Նախօրեին ցնցումներ եղել էին, բայց այդ օրվանը բոլորովին ուրիշ էին։ Ես նույնիսկ չհասցրի գոռալ, զգացի, որ ներքև եմ ընկնում։ Վերևից ինչ-որ հարված զգացի մեջքիս։ Չորրորդ հարկից հասա առաջին հարկ։ Մինչև գոտկատեղս խրվել էի փլատակների մեջ։ Ամբողջ մարմինս ճզմվել էր, լիակատար խավար էր։

Գիտակցությունս տեղն էր։ Փորձեցի ինչ-որ կերպ ազատվել, բայց միայն աջ ձեռքս էի կարողանում շարժել։ Ինչ-որ ձողից բռնվեցի, սկսեցի ճոճել այն և կանչել. «Օգնեցե՜ք»։

Հրաշքով ողջ մնացած ընկերներս ու տեղի բնակիչներն ինձ դուրս բերեցին մոտավորապես մեկ ժամ հետո։ Երբ ինձ տարան ուղղաթիռի մոտ, միայն այդ ժամանակ հասկացա, թե նրանք ինչ սխրանք են կատարել. չէ՞ որ Սպիտակում միայն փլատակներ էին մնացել, իսկ դրանց տակ` մարդիկ։ Բայց մեզ` կուրսանտներիս, չլքեցին, օգնեցին։ Հնարավոր է` ես եզակի փրկվածներից էի։ Երբեք չեմ մոռանա այդ մարդկանց։ Նոր տարին ուզում էի դիմավորել տանը` Բաշկիրիայում։ Հիմա ստիպված եմ հետաձգել հարսանիքս… Բայց հիմա ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի, ճի՞շտ է, բժիշկ։ Ես երիտասարդ եմ, առողջ…

Լրահոս
0