00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրի, դու կհառնես մոխիրներից, բայց ե՞րբ

© Sputnik / Asatur YesayantsЦерковь Всеспасителя в Гюмри
Церковь Всеспасителя в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի... Սրանք բոլորն այն քաղաքի անվանումներն են, որն իր պատմության ընթացքում ողբերգական բազում էջեր է ունեցել։ Ամենամռայլ ու սարսափելի էջերից մեկն էլ աղետի մասին է, որից հետո քաղաքն այդպես էլ չկարողացավ ոտքի կանգնել` 1988թ–ի երկրաշարժը...

Գյումրի… Արվեստի և արհեստի քաղաքի, հումորի և սրամտության քաղաք, Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք, հայրաքաղաք։ Այս անվանումներից ոչ մեկը պատահական չէ, քանզի երկրաշարժից առաջ քաղաքն այդպիսին էր` վառ, խարիզմատիկ, կենսուրախ։ Իսկ «երկրաշարժից առաջ» հասկացությունը վաղուց արդեն հստակ սահմանագիծ է դարձել Լենինականի և Գյումրու միջև։

Գյումրեցիներն այսօր էլ են շատ օգտագործում այդ արտահայտությունը։ Ամեն անգամ ինչ-որ գեղեցիկ, ուրախ կամ բարի մասին խոսելիս նրանք անպայման ավելացնում են` դա եղել է երկրաշարժից առաջ։

Վշտի գիտակցումը

Ծնվել եմ Գյումրիում, ես էլ եմ եղել այդ սարսափելի ողբերգության ականատեսը։ Իհարկե, տեղի ունեցածը յուրովի եմ ընկալել, որովհետև ընդամենը երեք տարեկան էի։ Ասում են` երեխաները կարող են հիշողության մեջ վերականգնել վաղ մանկության իրադարձությունները։ Լիովին համաձայն եմ։ Իրադարձությունների միջև կապը հաճախ վերանում է, բայց որոշ պատկերներ հստակ մնում են հիշողության ծալքերում։

Երկրաշարժի մասին առաջինը աշխարհին պատմել են  լուսանկարները - Sputnik Արմենիա
Երկրաշարժի մասին առաջին ինֆորմացիան Հայաստանից դուրս եկավ լուսանկարի տեսքով

Ես կանգնած էի տատիկիս կողքին, մեր հին պահարանի մոտ։ Նա կարտոֆիլ էր մաքրում ինձ և մի քիչ այն կողմ կանգնած քրոջս համար։ Քույրս երկու տարեկան էր…

Ինչ-որ բան պատահեց… Ես չհասցրի հասկանալ, թե ինչ։ Չհասկացա` ինչպես հայտնվեցինք փողոցում։ Տարրական տրամաբանության համաձայն` ցնցումների ժամանակ տատիկս գրկել է մեզ և փողոց վազել, բայց այդ պահը ջնջվել է հիշողությունիցս։ Դրանից հետո չեմ հիշում ինչ է եղել, բայց մի ուրիշ տեսարան էլ եմ հիշում` ես քրոջս հետ նստած եմ մեքենայի մեջ, որն ուր որ է պետք է դուրս գա բակից։ Մայրս փորձում է շեղել մեզ, բայց ես արագ շրջվում եմ և հետևի ապակուց տեսնում ասֆալտի վրա շարված մարմինները` սպիտակ սավաններով ծածկված… Տագնապի անորոշ զգացում…

Որոշ ժամանակ անցավ։ Բնականաբար, ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց տատիկս օրական մի քանի անգամ մի քանի թաշկինակ էր վերցնում և գնում իր սենյակ` արտասվելու։

Հիշում եմ, որ ինձ համար էլ էր շատ ծանր, բայց ամեն անգամ գնում էի տատիկիս մոտ, նստում կողքը, որովհետև մի կողմ քաշվելն ավելի ծանր էր։ Ես չէի հասկանում` ինչու է տատս անընդհատ լալիս, բայց աղոտ կապ էի գտնում այն փաստի հետ, որ սիրելի հորաքույրս այլևս տանը չէր…

Քաղաքի լույսերը մարեցին, մարդկանց աչքերի լույսը մարեց

Դժբախտությունը մենակ չի գալիս… Երկրաշարժին հետևեցին պատերազմը, շրջափակումը, մութ ու ցուրտ տարիները։ Մարդիկ ծառերը կտրում էին վառելու ու տաքանալու համար։ Երբեմնի ծաղկուն Լենինականը վերածվել էր գորշ անապատի` փլատակների կույտով։ Քաղաք, որտեղ մարդիկ ոչ թե ապրում էին, այլ` գոյատևում…

Погрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения - Sputnik Արմենիա
Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով

Այդ սարսափելի դեպքերից շուրջ 30 տարի է անցել։ Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել. նոր տներ են կառուցվել, վերակառուցվել է եկեղեցին, ավերակներ գրեթե չկան։ Արտաքին փոփոխություններ կատարվել են, բայց քաղաքի նախկին մթնոլորտն այլևս չի վերականգնվել. և՛ բնակիչներն են խոստովանում, և՛ եկվորներն են զգում։

Սոցիալ-տնտեսական խնդիրների տակ կքած քաղաքի (Հայաստանում աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է հենց Շիրակի մարզում) բնակիչները մինչև հիմա էլ զգում են երկրաշարժի հետևանքները։ Մարդիկ ժամանակի հետ կորցրել են լուսավոր ու բարի սպասումների հավատը, քանզի չափազանց երկար են ստիպված եղել գոյատևել։

Գյումրին օրերից մի օր անպայման կվերադարձնի անցյալի փառքը, կրկին կդառնա արվեստների և արհեստների ծաղկուն կենտրոն, բայց այդ ամենը հազիվ թե տեսնեն նրանք, ովքեր տեսել են 1988թ-ի սարսափելի ձմեռը։ Նրանց համար լավագույն տարիներ կմնան «երկրաշարժից» առաջ եղած տարիները…

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0