00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկրաշարժը եկավ, սաղ հարցերը լուծեց, մի խուրջինով վերադարձա Երևան»

© AV ProductionАктер Самвел Саргсян
Актер Самвел Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրված դերասան Սամվել Սարգսյանը բնիկ երևանցի է, ծնվել ու մեծացել է Երևանում: 88-ի դեկտեմբերի 7-ին ճակատագիրը նրան «հրավիրել էր» Գյումրի:

Ճակատագիրն ամենազոր է: Նրա դեմ դեռ երբեք ու ոչ մեկը չի կարողացել պայքարել: Գերզարգացած տեխնոլոգիաներով այսօր ժամանակին անհնարին թվացող շատ բաներ կարելի է անել, բայց ճակատագրի դեմ դրանք էլ դեռևս անզոր են: Գուցե դեռևս…

1988-ի դեկտեմբերի 7-ին սովորականի պես արթնացած, բնականոն կյանքով այս ու այն կողմ շտապող գյումրեցիք, սպիտակցիներն ու վանաձորցիները չէին էլ պատկերացնում, որ 11:41-ը փոխելու է շատ բան, ավերելու է ամենը, մինչ այդ եղածը…

Գյումրեցին, սպիտակցին, վանաձորցին որոշ ժամանակ անց կհաշտվեին ճակատագրի հետ, ընտանիքի սիրելի անդամի կորստի հետ. ի՞նչ անեին, տարերային աղետ էր, իրենց հայրենի քաղաքի հողն էր ոտքերի տակից փախել, իրենց տներն ու աշխատավայրերն էին փլվել:

Իսկ ինչպես հաշտ լինի ինքն իր ու աշխարհի հետ ոչ աղետի գոտու բնակիչն, ով այդ օրերին ճակատագրի բերումով աղետի գոտում էր ու ստացավ կյանքի ամենադաժան հարվածը:

Սամվել Սարգսյան դերասանին լավ ճանաչում է ավագ՝ մեր ծնողների սերունդը, ասենք՝ «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմերից: Երկար տարիներ նա չկար հեռուստաէկրաններին: Հետո Սամվել Սարգսյանին տեսանք այսօր եթերը ողողած հեռուստասերիալներում, արդեն բավականին հասուն տարիքում: Իսկ ինչո՞ւ հիշեցինք նրան: Ամեն ինչ հերթով:

Սամվել Սարգսյանը ծնվել ու մեծացել է մայրաքաղաք Երևանում: Թեկուզ ընտանիքում արվեստի, բեմի հետ կապված մարդիկ չկային, բայց Սամվելի տաղանդն ու սերը բեմի հանդեպ ստիպեցին ծնողներին համաձայնել, որ նա Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի սան դառնա: Խորհրդային տարիներին նորավարտ մասնագետներին նշանակում էին աշխատանքի:

Погрузка в самолет гуманитарного груза для людей из Армении, оставшихся без жилья после землетрясения - Sputnik Արմենիա
Հայաստանի բարեկամները. Սպիտակի երկրաշարժը` ականատեսների աչքերով

Սամվելին առաջարկվեց աշխատել Հայաստանի 3 քաղաքներից մեկի թատրոնում: Նա ընտրեց Գյումրին: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը դարձավ նրա ճակատագիրը ոչ միայն մասնագիտական առումով: Այն նաև նրա անձնական կյանք ներխուժեց: Թատրոնի դաշնակահարուհին, որը նաև գլխավոր հաշվապահի դուստրն էր, գրավեց երիտասարդ ռեժիսորը սիրտը, ապա դարձավ նրա սիրելի կինն ու որդի պարգևեց նրան:

Արդեն որոշել էր՝ բավ է մնալ Գյումրիում, պիտի ընտանիքով տեղափոխվի Երևան: 1988 թվականի ահավոր արհավիրքը գլխիվայր խառնեց նրա բոլոր պլանները: Երկրաշարժը Սամվելից խլեց ամենաթանկը՝ սիրելի կնոջն ու 7-ամյա որդուն:

«Երկրաշարժը եկավ, սաղ հարցերը լուծեց, մի խուրջինով վերադարձա Երևան»,- տարիներ առաջ ինձ հետ զրույցում, արցունքներն իր մեջ խեղդելով, այս մի նախադասությամբ դեկտեմբերի 7-ը հիշեց նա: Արդեն փլատակների վերածված Լենինականում անելու ոչինչ չկար, ու երևանցի դերասանը վերադարձավ հայրենի քաղաք:

Իսկ կյանքն իր կանոններն ունի: Ուզես, թե չուզես պիտի ապրես այդ կանոններով: Պիտի շարունակես ապրել, ապրեցնել, ստեղծել ու ստեղծագործել: Կյանքը նաև հրաշալի էջեր ունի: Կյանքը սիրում է պայքարողին, հաղթողին: Ու դա նաև Սամվել Սարգսյանն ապացուցեց:

 

Լրահոս
0