02:55 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Արման Թաթոյան

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է

© Официальный сайт Минюста РА
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2120

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին:

ԵՐԵՎԱն, 10 դեկտեմբերի — Sputnik. «Ողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Այդ օրվա նշանավորումը կապվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունելու հետ»,-ասված է ՀՀ ՄԻՊ-ի հայտարարության մեջ։

Արման Թաթոյանի խոսքով` անշրջելի է Հայաստանում մարդու իրավունքների խթանումն ու հետագա զարգացումը: «Մեզանից յուրաքանչյուրն իր վրա պետք է զգա այդ զարգացման վերջնական արդյունքը: Իրավունքը պետք է լինի ոչ թե պատրանքային, այլ՝ իրական կյանքում սպառիչ իրացվող արժեք: Սա է, որ պետք է ամենօրյա սրտացավ աշխատանքով ապահովեն պետական բոլոր մարմիններն անխտիր»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է միշտ հիշի, որ մարդը բարձրագույն արժեք է: Սա է, որ պետք է կազմի պետական ցանկացած ծառայողի աշխատանքի առանցքը: Մեր երկրի Սահմանադրությունն արդեն ապահովել է պետության այդ հիմնարար պարտականության բոլոր հիմքերը:

«Այս հիմնարար խնդիրը կյանքի կոչելու հարցում իր պատասխանատու դերն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Այդ դերն, իհարկե, բարդ է ու լի մարտահրավերներով, բայց դրանով հանդերձ՝ պետք է անընդհատ աշխատանքով նպաստել մեր երկրում իրավունքների և ազատությունների հիմնարար երաշխավորմանն ու պաշտպանությանը, մարդու նկատմամբ բացարձակ հարգանքի ապահովմանը»,-ասում է Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ը նկատում է, որ այդ աշխատանքը չի կարող ցանկալի արդյունք ունենալ առանց քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության և լրատվության միջոցների աջակցության: «Միայն բոլորիս համատեղ ջանքերով ու հանրային բարձր պահանջի շնորհիվ կարող ենք ապահովել բարձր պատասխանատվություն ունեցող պետական համակարգ և հետևաբար՝ իրավունքների ողջ ծավալով իրականում օժտված քաղաքացիներ:

Շնորհավորում եմ բոլորիս Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ»,-ասված է ուղերձում։

 

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    301
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    212