00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ են հայ աղջիկներն ամուսնանում օտարերկրացիների հետ

© FB profileСвадьба
Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին շրջանում հայ աղջիկներն ավելի հաճախ են ամուսնանում օտարերկրացիների հետ: Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել՝ լա՞վ է դա, թե՞ վատ, և որոնք են այդ երևույթի պատճառները:

Մինչև վերջերս Հայաստանում ազգամիջյան ամուսնությունները հիմնականում գրանցվում էին հայ տղամարդկանց և այլազգի կանանց միջև: Եթե ռուս կամ ուկրաինացի հարսներին մենք արդեն սովորել էինք տեսնել դեռ մանուկ հասակից, ապա եվրոպական կամ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների փեսաները մեզ համար սովորական «երևույթ» չէին: Բայց այսօր ավելացել է այն հայուհիների թիվը, որոնք որոշել են իրենց կյանքը կապել օտարերկրացու հետ:

Свадьба Армана Ванескегяна - Sputnik Արմենիա
Սովետական հարսանիք կամ ինչպես անել, որ հարսի լեզուն կարճ լինի

Նման միտումը զարմանալի է, քանի որ երկար տարիներ ի վեր հայ աղջիկներն այս հարցին սկզբունքորեն էին մոտենում և ամուսնանում էին բացառապես հայ տղամարդկանց հետ: Երբեմն այս երևույթը նույնիսկ ծայրահեղության էր հասնում: Դեռ մանուկ տարիքում ընտանիքի հետ որևէ այլ երկիր գաղթած հայուհին, որպես կանոն, չէր ամուսնանում այնքան ժամանակ, քանի դեռ հայ փեսացու չէր գտնվում (գուցե հենց այս պատճառով էր, որ ինտերնետի տարածմանը զուգընթաց մեծ ճանաչում ձեռք բերեցին ծանոթությունների համար նախատեսված հայկական կայքերը):

Ո՞ր է այս ամենի պատճառը: Հարցին պատասխանելու համար մենք նախապես զրուցեցինք մասնագետների հետ և մի փոքր հարցախույզ անցկացրինք մեր համաքաղաքացիների շրջանում, լսեցինք նաև հայուհիների հետ ամուսնացած օտարերկրացի տղամարդկանց կարծիքները:

Նորաձևությու՞ն, թե՞ սրտի կանչ

Հարցվածներից շատերի կարծիքով՝ այս երևույթի պատճառները կապված են գլոբալիզացիայի և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ:

Հայրենիքում որևէ հեռանկար չտեսնելով՝ մարդիկ փորձում են սեփական երջանկությունը կառուցել այլ երկրում, ինչին հատկապես նպաստում է ինտերնետի զարգացումը: Առավել ևս, որ բացի հատուկ կայքերից, համացանցում կարելի է ծանոթություն հաստատել ու համախոհ գտնել ամենատարբեր ֆորումներում, բլոգներում, խմբերում:

Мендель Корсунский - Sputnik Արմենիա
Շալոմ Իսրայելից կամ հրեայի հայկական հարսանիքը

Ինչպես նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ամուսնությունն արտասահման մեկնելու լավ հնարավորություն է: Այսպես են մտածում նաև մեր զրուցակիցներից շատերը, որոնք մեկ այլ պատճառ էլ են նշում՝ կինն արևմտյան երկրներում ավելի շատ ազատություն ունի և այնտեղ ազատվում է նահապետական բարքերի գերությունից:

Բնականաբար, կան աղջիկներ, որոնք օտարերկրացու հետ ամուսնանալով՝ արտասահմանում ավելի «հեշտ ու թեթև» կյանք են փնտրում: Սակայն առավել մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում պարզվում է, որ ամուսնությունների հիմնական պատճառը սերն է:

Սկզբում, երբ ծանոթությունների կայքերը դեռ նոր էին թափ հավաքում, շահադիտական նկատառումները հավանաբար գերակշռում էին, բայց ժամանակի ընթացքում իրողությունը փոքր ինչ փոխվեց: Այսօր ավելի հաճախ են դարձել սիրող հայուհիների և օտարազգի տղամարդկանց ամուսնությունները:

Աղջիկները սկսում են գնահատել օտարերկրացիների փոխըմբռնումն ու զիջողականությունը, իսկ նրանք էլ իրենց հերթին, արևմտյան ֆեմինիզմից կշտացած, գնահատում են հայուհիների բարոյականությունն ու հավատարմությունը, դե իհարկե՝ նաև գեղեցկությունը:

«Հայ աղջիկները խելացի են և ընկերասեր: Բացի այդ, նրանք շատ գեղեցիկ են և ցանկալի: Մուգ մազերի և սպիտակ մաշկի համադրությունը յուրահատուկ է դարձնում նրանց», — ասում է ավստրալացի Ալեքսը, որը մեկ տարի առաջ է ամուսնացել երևանցի Մարիամի հետ:

Ալեքսը համարում է, որ հարաբերությունների համար խոչընդոտ կարող են հանդիսանալ հայուհիների պահպանողական հայացքները, բայց հենց այդ «խոչընդոտը» շատ բարձր է գնահատում Միքայելը, որը հանուն իր սիրեցյալի Երևան է տեղափոխվել Բեռլինից:

«Ես ատում եմ կանանց անբարոյականությունն ու սանձարձակությունը: Հայուհիներն իրենց բարձր բարոյական հատկանիշների շնորհիվ ավելի գրավիչ են ուժեղ սեռի համար», — խոստովանում է նա:

Հոգեբանի կարծիքով՝ օտարերկրացի ամուսին ընտրելու գործում մեծ դեր է խաղում նաև այն, որ արևելյան տղամարդիկ պահանջկոտ չեն:

Программа телеканала Жанна пожени побывала в Армении и организовала рязанцам свадьбу по армянским национальным традициям. - Sputnik Արմենիա
«Ժաննա, ամուսնացրո՛ւ» ռուսական ծրագիրը հայկական հարսանիք է կազմակերպել

«Այսօր առաջնահերթությունները մի քիչ փոխվել են, եվրոպական արժեքները սեռերի հավասարություն են թելադրում», — ասում է Մադաթյանը:

Նրա խոսքով՝ աղջիկները հավասարության են ձգտում, իսկ հայ տղամարդիկ ավելի պահպանողական են:

«Բայց դա չի նշանակում, որ մեր հայրենակցուհիները վատն են դարձել», — ընդգծում է Մադաթյանը:

Հոգեբանի հետ համակարծիք են գրեթե բոլոր աղջիկները, որոնց հետ մեզ հաջողվեց զրուցել: Ավելին՝ մեր զրուցակիցներից շատերը նշեցին հայ տղամարդու իշխանության գործոնը, որն առավել ցայտուն է արտահայտվում հենց ընտանիքում:

Գայանեն, որը մի քանի տարի առաջ է ամուսնացել անգլիացու հետ, նշում է, որ անկախ ընդհանուր մտածողությունից, հայրենակիցների հետ շփման ժամանակ հաճախ որոշակի դժվարություններ են առաջանում:

«Կյանքի պատասխանատու պահերին հասկանում ես, որ քո ամենամտերիմ մարդուն բացարձակապես չեն հետաքրքրում ո՛չ քո զգացմունքները, ո՛չ ցանկությունները, ո՛չ պահանջներն ու կարողությունները: «Ես այդպես եմ ուզում», ու վերջ: Դժվար է ամբողջ կյանքի համար հարաբերություններ կառուցել նման սկզբունքով», — ասում է Գայանեն:

Նրա կարծիքով` արտասահմանցիների, հատկապես եվրոպացիների համբերատարությունն ու զիջողականությունը հաճախ սխալ է ընկալվում, ասում են՝ թուլության նշան է, այնինչ դա բոլորովին կապ չունի թուլության հետ:

«Դիմացինին լսելու ու հասկանալու կարևորագույն հատկությունը շատերը թուլություն են կոչում, բայց իրականում այդպես չէ: Հակառակը, մարդը շատ ուժեղ պիտի լինի, որպեսզի կարողանա կառավարել սեփական քմահաճույքներն ու փոխզիջման գնա: Եվրոպացիների, կանադացիների, ամերիկացիների կամ ավստրալացիների ոչ կոնֆլիկտայնությունն ու հանգստությունն է գրավում մեր կանանց: Հենց այդ հատկությունն է գերել նաև ինձ», — նշում է Գայանեն:

Հայուհիները մրցակցությունից դուրս են

Վերջին շրջանում մեկ այլ հետաքրքիր միտում էլ է նկատվում. եթե առաջ մեր հայրենակիցները հաճույքով հարաբերություններ էին ունենում օտարազգի աղջիկների հետ, ապա այսօր գրեթե յուրաքանչյուր երիտասարդ նախապատվությունը տալիս է հայուհուն:

СПУТНИК_Обмен клятвами на высоте 90 метров – пара из Индии устроила необычную свадьбу - Sputnik Արմենիա
Էքստրեմալ հարսանիք. սիրո խոստովանություն 90մ բարձրությունից

«Կարող եմ վստահ ասել, որ եթե հայ տղամարդուն հաջողվում է այնպիսի հայուհու գտնել, որը համապատասխանում էիր իր չափանիշներին և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ, աշխարհում ուրիշ ոչ մի կին չի կարողանա նրան փոխարինել: Չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված, բայց «քոնի» հետ դու մի տեսակ այլ կերպ ես քեզ զգում», — խոստովանում է Հրանտը, որը երկար տարիներ ապրել է Հայաստանից դուրս, իսկ այսօր Երևանում է և լուրջ հարաբերություններ ունի հենց հայուհու հետ:

Խառը ամուսնությունների մասին հարցին էլ ծանոթ պատասխան է տալիս:

«Ես դեմ չեմ, որ մեր աղջիկներն ամուսնանան իտալացու, իսպանացու կամ մեկ այլ ազգության ներկայացուցչի հետ, եթե նրանք քրիստոնյա են: Ընդ որում՝ շատ կարևոր է, որ նրանք ընտանիք ստեղծեն հենց Հայաստանում, այլապես ազգը շատ բան է կորցնում… Ինչ վերաբերում է մուսուլմաններին` արաբների, թուրքերի կամ այլ ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնություններին, ապա ես խստորեն դատապարտում եմ նման միությունները», — ասում է Հրանտը:

Ինչպես պարզվեց, խառը ամուսնությունների հարցում կան և՛ կողմնակիցներ, և՛ հակառակորդներ: Ընդ որում՝ հակառակորդները նման ամուսնություններում ազգի ապագային սպառնացող վտանգ են տեսնում…

Հատկանշական է, որ այլազգի փեսացուներից շատերը, նույնիսկ նրանք, ովքեր կայացել են իրենց հայրենիքում, բոլորովին էլ դեմ չեն թողնել ամեն ինչ և Հայաստան տեղափոխվել: Ոմանց դա արդեն հաջողվել է (թեև դա էլ, մեղմ ասած, հեշտ գործ չէ):
Մյուսները դեռ նոր են այդ հեռանկարն ուսումնասիրում: Ինչևէ, նման ցանկությունը հաճախ տեղացիների մոտ զարմանք ու նույնիսկ տարակուսանք է առաջացնում: Իսկ թե ինչպես կազդեն խառն ամուսնությունները մեր ազգի մտածողության վրա, ցույց կտա ժամանակը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0