00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դպրոցի տնօրենը կեղծ աշխատանքային պայմանագրերով խոշոր գումար է հափշտակել

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արագածոտնի մարզի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռ.Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։ Ռ.Նազարեթյանը տարբեր անձանց անվամբ կազմել է կեղծ աշխատանքային պայմանագրեր և հափշտակել նրանց անվամբ ՀՀ պետական բյուջեից փոխանցված աշխատավարձերը և արձակուրդային գումարները:

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 1952թ. ծնված Ռ.Նազարեթյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով պետական բյուջեից յուրացրել է գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով նյութական վնաս: Մասնավորապես՝ Ռ.Նազարեթյանը 2006թ. հունվարի 3-ից մինչև 2015թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքը չարաշահելով, տարբեր անձանց անվամբ կազմել է կեղծ աշխատանքային պայմանագրեր և հափշտակել նրանց անվամբ ՀՀ պետական բյուջեից փոխանցված աշխատավարձերը և արձակուրդային գումարները:

Премьер-министр РА Овик Абраамян - Sputnik Արմենիա
Վարչապետ. «Դպրոցի տնօրենի նշանակումը պետք է պարզ ու թափանցիկ լինի»

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռ.Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի (5 դրվագ) հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ռ.Նազարեթյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել առաջադրված մեղադրանքի շուրջ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

Լրահոս
0