20:23 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Նամակ

Դպրոցականները նամակներ են գրել Ղարաբաղում ծառայող զինվորներին

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18520

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «Նամակ զինվորին» ակցիան։ Դպրոցների ու մանկապարտեզների սաներն այս առաջարկը մեծ ոգևորությամբ են ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցները դեռ դեկտեմբերին էին եղել Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան №62 ավագ դպրոցում` տեսնելու համար, թե ինչպես են երեխաները նամակներ գրում զինվորներին ու սահմանամերձ գյուղերում բնակվող իրենց հասակակիցներին։

Բարձր դասարանների (10-12) աշակերտները նամակները գրում էին ջանասիրաբար` ամեն տողի մեջ հոգու մի մասնիկ դնելով։ Ոմանք նկարում էին, ուրիշները`բարեմաղթանք գրում, կային երեխաներ, որոնք իրենց գրած բանաստեղծություններն էին ուղարկում զինվորներին։

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան №62 ավագ դպրոցի կազմակերպիչ Լուսինե Քեշոյանը Sputnik Արմենիային պատմեց, որ դպրոցը հաճախ է նման նախաձեռնությունների մասնակցում, հատկապես` Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո։

«Նման նախագծերի ուժը մենք զգացինք, երբ մեր դպրոցն անվանակոչեցին ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով։ Դա շատ պատասխանատու գործ էր, այդ պատճառով դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները մեծ խանդավառությամբ են մասնակցում նախաձեռնությանը», — ասաց Քեշոյանը։

Նրա խոսքով` աշակերտներն իրենց նամակներում զետեղում են ամենանվիրական բարեմաղթանքները, քանի որ դպրոցականներից շատերի եղբայրներն ու ընկերներն այս պահին սահմանն են պաշտպանում։

Դպրոցականների նամակները

11-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը` Նատալիան, ասաց, որ իր եղբայրը ծառայում է Ղարաբաղում։

«Եղբայրս արդեն հինգ ամիս է` Ղարաբաղում է ծառայում։ Հուսով եմ, որ նամակս կհասնի նրան… Ես անչափ հպարտ եմ, որ զինվոր եղբայր ունեմ, և ուզում եմ, որ նա իմանա, որ միշտ կողքին եմ։ Անհամբեր սպասում ու կարոտում եմ նրան», — ասաց նա։

  • Դպրոցականները նամակներ են գրում զինվորներին
    Դպրոցականները նամակներ են գրում զինվորներին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դպրոցականները հուսով են, որ իրենց բարեմաղթանքներն իրականություն կդառնան
    Դպրոցականները հուսով են, որ իրենց բարեմաղթանքներն իրականություն կդառնան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դպրոցականներից շատերի եղբայրներն ու ընկերներն այս պահին սահմանն են պաշտպանում
    Դպրոցականներից շատերի եղբայրներն ու ընկերներն այս պահին սահմանն են պաշտպանում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Դպրոցականները սիրով են մասնակցում «Նամակ զինվորին» նախաձեռնությանը
    Դպրոցականները սիրով են մասնակցում «Նամակ զինվորին» նախաձեռնությանը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Շատերն իրենց գրած բանաստեղծություններ են ուղարկում զինվորներին
    Շատերն իրենց գրած բանաստեղծություններ են ուղարկում զինվորներին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մանկապարտեզի սաները գրել չգիտեն, փոխարենը նկարում են ու ձեռագործ բացիկներ պատրաստում
    Մանկապարտեզի սաները գրել չգիտեն, փոխարենը նկարում են ու ձեռագործ բացիկներ պատրաստում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մանկապարտեզի սաները գրել չգիտեն, փոխարենը նկարում են ու ձեռագործ բացիկներ պատրաստում
    Մանկապարտեզի սաները գրել չգիտեն, փոխարենը նկարում են ու ձեռագործ բացիկներ պատրաստում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Երեխաները մեծ խանդավառությամբ են նամակներ գրում զինվորներին
    Երեխաները մեծ խանդավառությամբ են նամակներ գրում զինվորներին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մանկապարտեզի սաները խաղաղություն են ուզում
    Մանկապարտեզի սաները խաղաղություն են ուզում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Փոքրիներից մեկը չկրակող տանկեր է նկարել, որովհետև խաղաղություն է ուզում
    Փոքրիներից մեկը չկրակող տանկեր է նկարել, որովհետև խաղաղություն է ուզում
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 10
© Sputnik/ Asatur Yesayants
Դպրոցականները նամակներ են գրում զինվորներին

Նույն դասարանի մեկ այլ աշակերտ` Էդգարը, չափազանց հուզիչ նամակ էր գրել։

«Իմ սիրելի զինվոր, շատ կուզեի գրկել քեզ, սեղմել ձեռքդ, ասել, որ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դու կաս, մեր կողքին ես, մեր սրտերում… Գրում է քեզ 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Հարությունյանը, որը շատ շուտով կհամալրի ձեր շարքերը», — գրել է նա։

Մանկապարտեզ

Հայրենիքի պաշտպաններին նամակներ են «գրում» ոչ միայն դպրոցականները, այլև` մանկապարտեզների սաները։ Նրանք գրել չգիտեն, այդ պատճառով էլ նկարում են։

Երևանի №101 մանկապարտեզի տնօրեն Աննա Ասատրյանը պատմեց, որ երեխաներն առաջին անգամ են մասնակցում նմանատիպ նախագծի և անչափ ոգևորված են։

«Նրանք նամակներ են գրում և բացիկներ պատրաստում ոչ միայն զինվորների, այլև սահմանամերձ գյուղերի երեխաների համար։ Գրել դեռ չեն կարողանում, բայց փորձում են իրենց զգացմունքներն արտահայտել նկարի տեսքով։ Հուսով եմ, որ նրանց մոտ ամեն ինչ կստացվի, քանի որ շատ ուրախացան, երբ ասացինք, թե ինչ պետք է անեն,»,- նշեց Ասատրյանը։

© Sputnik. Արամ Ներսեսյան, Անի Լիպարիտյան
Դպրոցների ու մանկապարտեզների սաները նամակներ են գրում Ղարաբաղում ծառայող զինվորներին

Մանկապարտեզի տնօրենի խոսքով` երեխաներից յուրաքանչյուրը երազում է, որ հենց իր նամակը կամ բացիկը հասնի զինվորին։

Փոքրիկ Հայկը թղթի վրա տանկեր է նկարել, չկրակող տանկեր։

«Ես ուզում եմ, որ հայերն ու թուրքերը (ադրբեջանցիները) հաշտվեն, որ զինվորները չկռվեն։ Իսկ այստեղ մարդիկ են, որոնք շատ են անհանգստանում… Զինվորները ուզում էին միմյանց կրակել, բայց հետո որոշեցին հաշտվել», — իր պատկերած նկարն է ցույց տալիս Հայկը։

Իսկ փոքրիկ Լիլիթը չափազանց մեծ պատասխանատվությամբ է մոտեցել խնդրին։

«Ես հայկական դրոշն եմ նկարել… Զինվորներին մաղթում եմ ուժեղ ու անհաղթ լինել», — ասաց նա։

Նամակներ արդեն ուղարկվել են, և դպրոցների ու մանկապարտեզի սաներն այժմ անհամբերությամբ սպասում են, որ իրենց նամակները հասնեն հասցեատերերին։

Գլխավոր թեմաներ