12:07 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9601

Տոնական օրերին ավելացել են սննդային ու ալկոհոլային թունավորումները: Գրանցվել է մահվան 3 դեպք: Հայտնում են «Շտապբուժօգնություն» ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Տոնական օրերին «Շտապբուժօգնություն» ծառայությունում գրանցվել է շուրջ 120 կանչ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ահազանգերը հիմնականում վերաբերել են սննդային և ալկոհոլային թունավորման, սիրտ-անոթային խնդիրներին և զարկերակային ճնշման դեպքերին:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կոտրվածքների դեպքեր չեն գրանցվել, իսկ շնչառական հիվանդությունների դեպքերով կանչերը զգալիորեն նվազել են:

Ցավոք, տոն օրերին «Շտապբուժօգնություն» ծառայությունը նաև մահվան 3 դեպք է գրանցել. մահացողները 75, 65 և 45 տարեկան տղամարդիկ են:

 

Գլխավոր թեմաներ