00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգագրագետ. գաթան ընտանիքի ամրության խորհրդանիշն է

© Sputnik / Карен ЕпремянАрмянская традиционная гата
Армянская традиционная гата - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարածաշրջանում հայտնի, բայց հայկական խոհանոցի համար ավանդական գաթան ոչ միայն աղանդեր է, այլ նաև՝ ծիսական նշանակություն ունեցող թխվածք:

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Գաթան սովորական ուտելիք չէ, այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն և երջանկություն է խորհրդանշում: Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Տոները և գաթան

Խորենի խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր տոնի ժամանակ գաթան ինչ-որ բան է խորհրդանշում:

«Խոսքը ոչ միայն Ամանորի մասին է, այլ նաև այն տոների, որոնք միավորում են եկեղեցուն և ժողովրդին: Մկրտության, հարսանիքի, անգամ հուղարկավորության ժամանակ կարելի է գաթա տեսնել: Գաթան յուրահատուկ տեղ է զբաղեցնում ժողովրդական տոներում», — ասաց ազգագրագետը:

Մասնագետի խոսքով՝ մեր տատիկները գաթայի վրա յուրահատուկ խորհրդանիշներ են պատկերել դանակի կամ պատառաքաղի օգնությամբ, այդ թվում՝ խաչ: Դա արվել է չար աչքից ազատվելու համար:

© Facebook/Khoren Grigoryan HighlanderԽորեն Գրիգորյան
Хорен Григорян  - Sputnik Արմենիա
Խորեն Գրիգորյան

Գաթա թխում են նաև մտերիմներին անհաջողություններից զերծ պահելու համար: Որոշ հետազոտողեր պնդում են, որ գաթան ընտանիքի ամրություն է խորհրդանշում, քանի որ հայկական հարսանիքների ժամանակ սկեսուրը պարում է այդ թխվածքով:

«Բացի այդ, հարսանիքների ժամանակ գաթայով պարողներին ընդունված է նվերներ տալ: Պարողների թվում պետք է լինեն երիտասարդ, չամուսնացած աղջիկներ: Հենց այդ մանրամասները վկայում են, որ այդ թխվածքը ծիսական նշանակություն ունի», — ասաց Գրիգորյանը:

Մանրադրամ՝ հաջողության համար

Ինչպես պատմեց ազգագրագետը, Հայաստանում տոնական գաթան կլոր է լինում, խորիզով: Նախկինում այն պատրաստել են թոնրում:

«Գեղեցիկ ավանդույթ է եղել գաթան թխել ընտանիքներով: Նախկինում դա նորմալ և ընդունված է եղել, քանի որ բոլորն ապրել են կողք կողքի սեփական տներում, աշխատանքը շատ է եղել, ոսւտի համատեղ աշխատանքը գնահատվել է: Երբեմն գաթայի մեջ կոպեկ են դնում, լոբի, ընկույզ կամ ինչ-որ բան, և նրան, ում բաժին է ընկել անակնկալը, հաջողակ է համարվել, և նշանակել է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար», — ասաց Գրիգորյանը:

© Sputnik / Карен ЕпремянԳաթա
Армянская традиционная гата  - Sputnik Արմենիա
Գաթա

Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել գաթայի և ընդհանուր առմամբ հացամթերքի ծիսականությանը, քանի որ մեր գրեթե բոլոր ճաշատեսակները, որոնք կապված են այս կամ այն ծեսի հետ, պատրաստվում են հացահատիկից:

«Նշանակում է, որ մենք հնուց ի վեր հողագործ ժողովուրդ ենք եղել: Հայկական խոհանոցում մսային ճաշատեսակները շատ չեն՝ ի տարբերություն քոչվոր ցեղերի»,- ասաց ազգագրագետը:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0