00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակոբյանները. տոհմի արմատներն ու սաղարթը

© А.ЖигайловПредставители семьи Акопян
Представители семьи Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիա» թերթի թղթակիցն է եղել Հայաստանում, պատմում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տոհմական լուսանկարի մասին:

Երբ դեռ Ֆրանսիայում չէին որոշել զանգվածաբար ոչնչացնել բադերին ու սագերին, Իտալիայի փոքրիկ քաղաքներից մեկի ղեկավարը շներին արգելեց հաչել հետճաշյա նիրհի (սիեստա) ժամանակ, իսկ Իսպանիայում սկսեցին մտածել, որ ավելի լավ կլինի, եթե ընդհանրապես հրաժարվեն սիեստայից, ու այդ ժամանակ Ամերիկայի Արիզոնա նահանգում երկվորյակներ ծնվեցին:

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Ընթացիկ հունվարի տարօրինակությունները

Նրանցից մեկի ծննդյան վկայականում նշվեց 2016 թվականը, իսկ մյուսի վկայականում՝ 2017-ը, քանի որ երեխաները ծնվեցին Ամանորի գիշերը, ընդամենը տասը րոպեի տարբերությամբ: Թե ինչպես ծնողները կորոշեն տոնել տղաների ծննդյան օրը (կամ օրերը), մենք չգիտենք. մեզ մեկ այլ բան է ուրախացնում:

Ամանորից մի քանի շաբաթ առաջ ԶԼՄ-ները հայտնեցին. «Հայաստանում բնակչության փոքր-ինչ ավելացում է նկատվում: 2010 թվականից մինչև 2016 թվականը ՀՀ բնակչության թիվն ավելացել է 0,3 տոկոսով, ներկա պահին այն կազմում է երեք միլիոն մարդ», — գրված է ՄԱԿ-ի զեկույցում:

Մեկ այլ ուրախանալու առիթ էլ կա. նոյեմբերին, մեկ շաբաթվա ընթացքում և միայն Երևանի ծննդատներում լույս աշխարհ է եկել 437 երեխա` 243 տղա, 194 աղջիկ:

Վատ կլիներ, եթե Հայաստանում մարդկանց քանակը ոչ թե ավելանար, այլ պակասեր, իսկ հիմա պիտի ասեմ՝ մանրուք է, բայց՝ հաճելի: Հատկապես, երբ իմանում ես, որ Հայաստանում կյանքի տևողության միջին մակարդակը կանանց դեպքում 79 տարեկանն է, տղամարդկանց դեպքում` 71-ը: Մինչև հայ մանուկները ոտքի կանգնեն և ստանձնեն երկիրը կառավարելու պարտականությունը, հույս կա, որ մեր տղամարդիկ ավելի երկար կապրեն, իսկ կանայք` էլ ավելի:

Шампанское - Sputnik Արմենիա
Չորսի բաժանած գիշերը

Մոսկվայում բնակվող ընկերներիցս մեկը մի անգամ ասաց. «Ասում են՝ Հայաստանում տասը տարվա մեջ ամեն ինչ փոխվում է, բայց հազարամյակներ շարունակ ոչինչ չի փոխվում»: Երեխաների հանդեպ սերը դարերից եկած ու մնացած կենսակերպի անբաժանելի մասն է: Ինչու՞ է այդպես. այս հարցը տարբեր բացատրություններ ունի: Ահա այդ բացատրություններից մեկը. առանց երեխաների կյանքը հանգիստ է, բայց՝ անիմաստ:

… Հոդվածը պատրաստելու ընթացքում պատահաբար մի հոդված կարդացի Կանադայում ապրող մի ընտանիքի մասին. նրանց տոհմում վեցերորդ սերունդն է ծնվել՝ Քեյլին, և 96 տարեկան Վերա Զոմերֆելդը նախանախանախատատ է դարձել: Շնորհավորում ենք:

Եվ հենց այդ ժամանակ էլ հիշեցի այն լուսանկարի մասին, որ 1986 թվականին հրապարակել էին «Իզվեստիա» թերթում: Ֆոտոթղթակից Ա. Ժիգայլովի լուսանկարում պատկերված է նախանախանախատատ Բավականը և նրա հարյուրերեք թոռներն ու ծոռները, որոնց թվում է նաև Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հայաստանի բնակչության աճի 0,3 տոկոսը Բավական տատիկին երևի ծիծաղելի կթվար (Բավական անունը հաշվի առնելով), բայց մյուս կողմից էլ նա կարող էր համաձայնել չինացիների հետ. «Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք դուք շարժվում, այնքան ժամանակ, քան դեռ դուք չեք կանգնել»:

Տիկնայք և պարոնայք, կանգ մի՛ առեք:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0