07:37 26 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Դպրոց

Ցուրտ դպրոցներում դասաժամերը կկրճատվեն

© Sputnik/ Асатур Есаянц
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Առավել ցուրտ դպրոցներում դասաժամերը կարող են կրճատվել: Կրթության և գիտության նախարարն այսօր նման հանձնարարություն է տվել մարզպետներին ու Երևանի քաղաքապետին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Դպրոցներում բավարար ջերմաստիճան ապահովելը ԿԳՆ ուշադրության կենտրոնում է: Հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հեռախոսազրույցներ է ունեցել հանրապետության բոլոր մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկվել է ուսումնական որոշ հաստատություններում և հատկապես գյուղական համայնքներում, որտեղ դասասենյակներում ապահովված չէ համապատասխան ջերմաստիճան, ըստ անհրաժեշտության, դասերը սկսել առավոտյան ժամը 10.00-ից` 30 րոպե տևողությամբ դասաժամերով:

Նախարարությունը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն նաև լրացուցիչ քայլեր:

Գլխավոր թեմաներ