00:27 23 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Խանութ

Սպառողներն արտագաղթել են կամ փող չունեն

© Omskman
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Այս տարի Նոր տարվա առևտուրը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի դիտարկմամբ, նախորդ տարիների համեմատ բավական պասիվ էր: Պատճառը սպառողների գնողունակության անկումն ու արտագաղթն են:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Այս Ամանորի առևտուրը նախկինների համեմատ աչքի ընկավ իր հարաբերական պասիվությամբ: Կատարած դիտարկումների արդյունքում նման եզրակացության է հանգել «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:

«Պատճառը և՛ սպառողների ֆինանսական խնդիրներն են (գնողունակությունն ընկել է), և՛ արտագաղթը: Երբ համեմատում ենք նախորդ տարիների հետ, թե ինչպիսի իրարանցում էր խանութներում, այս տարի էլ կար, բայց` անհամեմատ ավելի քիչ: Եթե նախորդ տարիներին սուպերմարկետներում հերթեր էին գոյանում, այս տարի համեմատաբար ավելի համեստ էր, իսկ փոքր խանութների առևտուրն այդ օրերին ընդհանրապես չէր տարբերվում առօրյա առևտրից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Կարեն Չիլինգարյանը:

Ինչ վերաբերում է ներկրումների ոլորտի ազատականացման ու դրա հետևանքով գների նվազեցման մասին հայտարարություններին, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ն այստեղ ևս առաջընթաց չի նկատում: Անգամ բանանի էժանացման մասին լուրերը իրականում, Կարեն Չիլինգարյանի համոզմամբ, չափազանցված էին:

«Խոսում են, բայց տեսանք, որ ոչ մի փոփոխություն էլ չեղավ: Բանանն ինչպես թանկ էր, այդպես էլ մնաց, գուցե մի 10 դրամի տարբերություն կա, բայց դա էական փոփոխություն չտվեց: Իսկ նախատոնական օրերին ընդհանրապես մինչև 1000 դրամ էր հասել բանանի գինը։ Ոչ միայն բանանը, այլև մանդարինը, եթե տոներից առաջ 400-500 դրամով էին վաճառվում, ապա Նոր տարվա շեմին արդեն նույնիսկ 800-1000 դրամով էին վաճառում, այն դեպքում, երբ Վրաստանում մեծածախ գնով երևի թե 100-200 դրամով էին գնում»,- ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով` այս պայմաններում որոշ սպառողներ Նոր տարին ստիպված էին դիմավորել վարկով կամ պարտքով:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ