06:25 24 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Команда КВН С хлебом и солью город Степанакерт

Ստեփանակերտի ՈւՀԱ թիմը կմասնակցի Սոչիի փառատոնին

© Facebook
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
16920

Ղարաբաղյան ՈւՀԱ թիմը Սոչիի փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: Այս լուրն արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է դարձել ադրբեջանական կայքերում:

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ստեփանակերտի «Աղ ու հացով» (С хлебом и солью) ՈւՀԱ թիմը Սոչիում այսօր մեկնարկող «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնին մասնակցության հրավեր է ստացել: Այս մասին թիմի անդամները հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջում, որտեղ հրապարակել են նաև «ԱՄԻԿ» հեռուստատեսային ստեղծագործական միավորումից ստացած հրավերի լուսանկարը:

Հրավերը ստորագրել է ՈՒՀԱ-ի միջազգային կոմիտեի նախագահ Ալեքսանդր Մասլյակովը:

ՈՒՀԱ թիմերի «Կիվին-2017» միջազգային 28-րդ փառատոնը կկայանա Սոչիում հունվարի 10-23-ը: Փառատոնի կայքում գրանցված 640 թիմերի շարքում ղարաբաղյան թիմը 171-րդն է:

 

 

Գլխավոր թեմաներ