11:59 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սիգարետներ

Ծխելը «սարսափելի» կդառնա

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Հայաստանի խանութներում «սարսափազդու» տուփերով սիգարետներ կվաճառվեն, իսկ առանց այդ պատկերների տուփերը մինչև աշնան կեսերն ընդհանրապես կհանվեն շրջանառությունից։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) բոլոր երկրներում արդեն մարտի կեսերից կվաճառվեն նոր տուփերով սիգարետներ։ Տուփերի վրա պատերված կերպարները կնախազգուշացնեն ծխելու վտանգի ու վնասակար հետևանքների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։

ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը։

«2017 թվականի մարտի 17-ից ԵՏՄ երկրներում վաճառվող սիգարետի տուփերի վրա «վախեցնող» նկարներ կհայտնվեն։ Արտադրողները, ներկրողները կամ վաճառողներն այդ ընթացքում պետք է հասցնեն պատկերները տեղադրել տուփերի վրա` ԵվրԱզԷՍ-ի տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան», — գրված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Տեխնիկական կանոնակարգով նախատեսվում է սիգարետի յուրաքանչյուր տուփի վրա «սարսափազդու» պատկերներ փակցնել կամ ծխելու վնասակարության մասին ներդիրներ օգտագործել։ Տուփերի վրա պատկերված են լինելու ծխախոտից վնասված օրգաններն ու հիվանդության անվանումը` պարադոնտոզից մինչև գանգրենա ու քաղցկեղ։

Պատկերներն ունենալու են կեղտոտ-շագանակագույն երանգ, ինչը գիտնականների կարծիքով` ամենատհաճ գույնն է։ Նախազգուշացնող պատկերը պետք է զբաղեցնի տուփի դիմային հատվածի առնվազն 50 տոկոսը։

«Բացի այդ, արգելվում է այնպիսի մի բան նկարել կամ գրել տուփերի վրա, որը համեղ և օգտակար մթերք կհիշեցնի, օրինակ` միրգ, հատապտուղ և այլն։ Քանի որ դա, ըստ էության, մոլորության մեջ է գցում ծխողներին, և նրանք ծխախոտն ասոցացնում են օգտակար մթերքների հետ։ Նույն պատճառով չի կարելի նաև նշել նիկոտինի, խեժի քանակը. սպառողները չպետք է մտածեն, թե որքան քիչ է վնասակար նյութերի պարունակությունը, այնքան անվտանգ է արտադրանքը», — նշել են հանձնաժողովում։

Առանց այդ պատկերների սիգարետ վաճառելու արգելքն ամբողջովին կգործի նոյեմբերի կեսերից, ընդ որում` պակաս «վախեցնող» պատկերներով ապրանքը կթույլատրվի սպառել միության այն երկրում, որտեղ արտադրվել է։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ