10:06 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Վլադիմիր Տերնովսկի

Փորձագետ. սոցցանցերն անցյալում են, նոր գաղափարներ են անհրաժեշտ

© Sputnik/ Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Սոցցանցերն արդեն վաղուց իրենց տեղն են զբաղեցրել ՏՏ աշխարհում, և դրանց թվում բազմամիլիոնանոց լսարանով առաջնորդներ կան։ Այդ իսկ պատճառով ՏՏ ոլորտը թարմ գաղափարների կարիք ունի։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանը և ԱՊՀ այլ երկրներ ՏՏ թարմ գաղափարների կարիք ունեն, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետի հաշվողական մեթոդների ամբիոնի դոցենտ Վլադիմիր Տերնովսկին։

Նրա խոսքով` կարելի է փորձել Հայաստանում բացառիկ սոցցանց ստեղծել, և երկրի տարածքում բնակվող երեք միլիոն մարդուց 1.5 միլիոնը կարող են ակտիվ օգտատեր դառնալ։

«Իսկ 1.5 միլիոնն արդեն փոքր թիվ չէ, սակայն, հավանաբար, ոչ ոք դեռ չի փորձել ինչ-որ սեփական բան ստեղծել։ Բայց, եթե մինչ այսօր ոչ ոք չի նախաձեռնել այս գաղափարի իրականացումն, ուրեմն կոմերցիոն տեսանկյունից այն այդքան էլ գրավիչ չէ», — ասել է փորձագետը։

Տերնովսկին նշեց, որ Ռուսաստանում 10 ծրագրավորողներից 9-ը ցանկանում են սոցցանցերի սեփական նախագիծը ստեղծել, սակայն դա անօգուտ է, քանի որ տիրույթն արդեն զբաղված է։ Այսօր գործող սոցցանցերը լրացնում են բազմամիլիոնանոց օգտատերերի պահանջարկը։

«Անհրաժեշտ է նոր հայեցակարգեր առաջարկել։ Որակյալ արտադրանքը գովազդի և առաջմղման կարիք չունի, այն ինքն իրենով առաջ կգնա։ Կարող եմ բերել Youtube-ի օրինակը։ Երբ այդ վիդեոհոսթինգը նոր հայտնվեց, ցանկացած օգտատեր կարող էր վիդեո վերբեռնել և միանգամից բազմաթիվ դիտում ունենալ։ Այսօր, ալիքի վրա 1000 օգտատեր ունենալու համար, պետք է «աշխարհ շրջել»», — ավելացրեց մաթեմատիկոսը։

Նրա խոսքով` այսօր այդ ծառայությունը պատկանում է վլոգերներին, որոնք միլիոնավոր բաժանորդներ ունեն։ Իսկ սա նշանակում է, որ թարմ գաղափարներ և նոր հայեցակարգեր են անհրաժեշտ։

«Այդ իսկ պատճառով պետք չէ գնալ էվոլյուցիոն այս ճանապարհով, այն փակուղի է տանում», — ասաց Տերնովսկին` ավելացնելով, որ ՏՏ աշխարհի հերթական ձեռքբերումներից է կատարելագործված օպերացիոն համակարգի ստեղծումը, որն անգամ անտիվիրուսների տեղադրման անհրաժեշտություն չունի։ Օրինակ` Linux, Mac OS ծրագրերը, որոնք թույլ են տալիս ավելի երկար աշխատել և համակարգիչներին չվարակել։ Նրա խոսքով` այս առումով Windows 10 օպերացիոն համակարգը նույնպես առաջ է գնացել, իսկ եթե օգտատերը որոշի անտիվիրուս տեղադրել, ապա համակարգիչը պարզապես լավ չի աշխատի։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ