04:13 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Ձմեռային ճանապարհներ

Որոշ ճանապարհների առկա է մերկասառույց

© Sputnik/ Armenuhi Mkhoyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
6 0 0

Հունվարի 11-ի ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը միակողմանի բաց է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղեգնաձոր-Արենի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի և Արարատի մարզերում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: