00:24 24 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Նարինե Հովհաննիսյան

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից

© Sputnik / Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է երկար տարիներ զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրեն:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Նարինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր` աշխատանքից ազատվելու մասին լուրը։

«Սեփական դիմումիս համաձայն եմ ազատվել աշխատանքից։ Իմացա, որ Վարդաշենի թիվ 1 հատուկ դպրոցում տնօրենի աշխատատեղ կա և որոշեցի կրկին վերադառնալ դպրոց»,-ասաց Նարինե Հովհաննիսյանն և ավելացրեց, որ հատուկ դպրոցում սովորում են խնդիրներ ունեցող երեխաներն, այնտեղ անելիքներ շատ կան։

Մեր թղթակցի հարցին, թե այս քայլն իր համար պաշտոնի իջեցում չի՞ նշանակում, տիկին Հովհաննիսյանն ասաց` ոչ, որովհետև ինքը երկար տարիներ պաշտոնավարել է նախարարությունում, դրանից առաջ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, բայց սկսել է դպրոցից և կրկին ցանկություն ունի դպրոց վերադառնալու, որովհետև այնտեղ իր գործունեությունն ավելի պտղաբեր կարող է լինել։

 

Գլխավոր թեմաներ