23:36 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Գազ

Զգուշացե՛ք, գազ է. 2016թ–ին Հայաստանում գազի թունավորումից մահացել է 10 մարդ

CC0 / CheapStockImage_com / Газовая плита
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2710

Մասնագետները գազօգտագործողներին կոչ են անում հետևել մի շարք խիստ ցուցումների` թունավորումից խուսափելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. 2016թ.-ին բնական և շմոլ գազից թունավորման դեպքերի քանակը մասնագետներին լուրջ անհանգստության տեղիք է տալիս։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանի խոսքով, եթե 2015-ին գրանցվել է նման պատահարների 39 դեպք, որի արդյունքում մահացել է 6 մարդ, ապա 2016-ին պատահարների թիվը հասել է 47-ի, զոհերինը՝ 10-ի: Բարեբախտաբար, 2016թ-ի ընթացքում գազի արտահոսքի հետևանքով հրդեհներ չեն եղել։

«Հիմնական պատճառներն էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման գազօգտագործումը»,-ասաց Աշոտ Գրիգորյանը: Գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվում են Շիրակի մարզում, Աբովյանում և Երևանում: Ինչպես նշեց «Էյ-Ի-Ջի Սերվիս» ԲԲԸ-ի (այն զբաղվում է գազամատակարարման համակարգերի տեխնիկական սպասարկմամբ) տնօրեն Արման Նալբանդյանը, դեպքերի մեծամասնությունը կապված է հենց բնակիչների ինքնագործունեության հետ, որոնք խախտում են գազօջախներ տեղադրելու և ծխատարներն օգտագործելու կանոնները։

«Գազամատակարարման համակարգին վերաբերող ցանկացած գործողություն պետք է իրականացնել «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության աշխատակիցների ներկայությամբ։ Մեր մասնագետների բոլոր այցերն անվճար են», — ասաց Նալբանդյանը։ Տներում գազամատակարարման համակարգի պլանային ստուգումներն անցկացվում են տարեկան երկու անգամ։ Թերություններ հայտնաբերելու դեպքում դրանք անհապաղ լուծվում եմ կամ ակտ է կազմվում` բացահայտված խախտման մասին։

Անցած տարի կազմվել է շուրջ 150 հազար նման ակտ։ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշեց, որ առավել մեծ վտանգ է ներկայացնում շմոլ գազից թունավորումը։ «Օգտագործվող գազային բոլոր սարքերը պետք է լինեն գործարանային արտադրության և համապատասխանեն ԳՕՍՏ-ին։ Արգելված է օգտագործել ինքնաշեն համակարգեր։ Դրանք հղի են հրդեհներով և պայթյուններով», — ասաց Հայրապետյանը։ Նրա խոսքով` մեր որոշ համաքաղաքացիներ, միջոցները տնտեսելու նպատակով, փայտի վառարաններում գազ են վառում, ինչը կտրականապես արգելված է։

Версия материала на русском языке

Գլխավոր թեմաներ