03:50 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Բանտախուց

Դիտորդական խմբի և ԱՆ Քրեակատարողական վարչության հայտարարությունները հակասում են իրար

© Sputnik / Андрей Стенин
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ առաստաղի, պատերի վրա, սնունդ (հաց) պարունակող տուփերում:

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2016 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, ուսումնասիրել են ՔԿՀ-ի ստորին հարկում գտնվող խցերից մեկի պայմանները։ Դիտորդների Խումբը թիվ N խցում արձանագրել են սանիտարահիգիենիկ պայմանների անմխիթար վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի էին բազմաթիվ խավարասերներ: Առկա էին նաև այլ խնդիրներ՝ խցի օդի խոնավությունը ակնհայտորեն բարձր էր, օդափոխություն չէր կատարվում, քանի որ պատուհանը բացելիս դրսից ջուր էր լցվում խցի` գետնից ցածր մակարդակի վրա լինելու պատճառով:

Խցի պատերի վրա խոնավությունից գոյացել էր բորբոս։ Անկողնու պարագաները նույնպես խոնավ էին։ Պատուհանի դիրքով և խցի կիսանկուղային լինելու արդյուքնում բավարար չէր նաև խցի լուսավորությունը։ Խցի անմիջապես հարևանությամբ արձանագրվել է կեղտաջրերի արտահոսք, որի արդյունքում ՔԿՀ ստորին հատվածում մշտապես առկա կեղտաջրերի հոտը դարձել էր չափազանց ուժեղ։

Ըստ դիտորդների՝ ընդհանուր առմամբ խցի պայմանները շատ անմխիթար էին, նման պայմաններում ազատությունից զրկված անձանց պահելը անմարդկային է։ Նրանք 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հրատապ հաշվետվություն են ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն` առաջարկելով հրատապ քայլեր ձեռնարկել թիվ 3 խցում անմարդկային պայմաններում գտնվող անձանց պահման պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հաշվի առնելով խցի ընդհանուր վիճակը` առաջարկվել է այդ խուցն այլևս չբնակեցնել:

2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ դիտորդների Խումբը դեռևս չի ստացել ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը բարձրաձայնված խնդրի վերաբերյալ, մինչդեռ hրատապ հաշվետվության կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են երեք օրվա ընթացքում:

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրին, որ քրեակատարողական ծառայությունում դիտորդական խմբի հրատապ հաշվետվությունը ստացվել է 2016 թ.-ի դեկտեմբերի 20-ին, ուսումնասիրվել, իսկ դեկտեմբերի 22-ին պատասխանվել է: «Հայտնենք, որ խոսքը վերաբերում է մեկ խցի, և հաշվետվության մեջ նշված խնդրի լուծման առնչությամբ ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հարցը կարգավորվել է երկու օրվա ընթացքում»,-ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

 

Գլխավոր թեմաներ