06:11 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
359030

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում հաճախ ոչ թե բուժում են նշանակում, այլ անմիջապես որոշում են վիրահատություն կատարել։ Խնդիրը բարձրաձայնելու համարձակություն ունեցավ էնդոկրինոլոգ Արամ Բադալյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Մեր մոլորակի յուրաքանչյուր 3-րդ բնակիչն ունի վահանաձև գեղձի գործառույթի որևէ շեղում։ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները տարածված են, բայց թվի վերաբերյալ կոնկրետ վիճակագրություն չկա։ Փոխարենը մասնագետները հիշեցնում են Վրաստանի վիճակագրությունը. արգանդի վզիկի քաղցկեղից հետո երկրորդ տեղում վահանաձև գեղձի քաղցկեղի ցուցանիշներն են։

Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդություններ ունեցողների շրջանում շատ է խոսվում այն մասին, որ բուժման փոխարեն վիրահատում են։

«Աշխատանքը պետք է լինի բաշխված։ Սկզբում պետք է հիվանդին նայի էնդոկրինոլոգը, տա եզրակացություն` արդյո՞ք հիվանդությունը դեղորայքային բուժման ենթարկվում է։ Շատ վիրաբույժներ փորձում են անցնել այդ փուլը և դեղորայքային բուժման մասին մոռանում են»,- ասաց էնդոկրինոլոգը։

Арам Бадалян
Noyan Tapan
Արամ Բադալյան

Նրա խոսքով` շատ դեպքերում կարելի է սկսել դեղորայքային բուժումից, իսկ եթե միանշանակ ուռուցքային հիվանդությունների կասկած կա, մանրակրկիտ հետազոտվում են ու վիրահատվում։

«Իսկ բարորակ գոյացությունների դեպքում օրգանը պահպանում ենք, եթե, իհարկե, գոյացությունները հսկա չափերի չեն հասնում»,- ասաց նա։

Վահանաձև գեղձը գտնվում է պարանոցի հիմքում, իր ձևով նման է թիթեռի: Օրգանը պատասխանատու է թիրոքսին հորմոնի արտադրման համար, կարգավորում է սրտամկանի կծկումների հաճախականությունն ու նյութափոխանակությունը։

Գլխավոր թեմաներ