01:08 10 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.97
  • GBP628.91
  • EUR528.87
  • RUB7.49
Դիլիջանի միջազգային դպրոց

UWC Dilijan-ը ներառվել է Forbes–ի լավագույն հնգյակում

© Sputnik / Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
9320

UWC Dilijan միջազգային դպրոցը, որը հիմնել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, հայտնվել է Forbes–ի վարկանիշի լավագույն հնգյակում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. UWC Dilijan միջազգային դպրոցը ներառվել է ռուս միլիարդատերերի մասնակցությամբ ստեղծված լավագույն դպրոցների հնգյակի մեջ։ Համապատասխան վարկանիշի հետ կարելի է ծանոթանալ Forbes հրատարակության պաշտոնական կայքում։ Հայազգի ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած UWC Dilijan դպրոցը վարկանիշում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։

«2014թ-ին Ռուբեն Վարդանյանը կնոջ հետ հիմնել է միջազգային դպրոցը։ UWC Dilijan դպրոց են հաճախում տաղանդավոր երեխաներ։ Այն գտնվում է Հայաստանի համանուն քաղաքում և մտնում է United World Colleges միջազգային դպրոցների ցանցի մեջ։ Դա նշանակում է, որ ընդունելության քննություններից հետո, ընդունող հանձնաժողովը կարող է աշակերտին ուղարկել այլ երկիր սովորելու, որտեղ նույնպես կա ցանցի դպրոց։ Այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են 198 ուսանողներ` աշխարհի 72 երկրներից», — գրում է Forbes-ը։

Վարկանիշում ներառվել են նաև հարուստ բարերաների միջոցներով ստեղծված այլ նախագծեր. Զիյաուդին Մագոմեդովի «Պերիմետրը» (Դաղստան), Վադիմ Մոշկովիչի «Լետովոն» (Մոսկվա), Ելենա Բատուրինայի «Առաջին մոսկովյան մասնավոր գիմնազիան» (Լիպկի), Սիրիուսը (Սոչի)։

Русская версия

Գլխավոր թեմաներ