01:19 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հայկական կժեր

Վանաձորի Վերնիսաժում՝ փայտե վառարան, կարտոֆիլի պլեճ, կժեր ու ոչ միայն

© Sputnik/ Adrine Torosyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12530

Տրեխ, ծղոտե զամբյուղներ, ճախարակ, խմորի տաշտ, գրտնակ, հայկական կարպետ, սանդերք, կավե կահ կարասի, աղորիք, Արևմտյան Հայաստանից բերված խաչքարի մի կտոր. սա վանաձորյան Վերնիսաժում տեղ գտած իրերի ոչ ամբողջական ցանկն է:

Գայանե Սարգսյան, Sputnik.

Վերնիսաժի ստեղծումը վանաձորցի արվեստագետ Սամվել Առաքելյանի մտահղացումն է:

«Ես մի առավոտ արթնացա ու որոշեցի՝ շատ անարդար է, որ Կիրովականի պես քաղաքը Վերնիսաժ չունի: Ու քանի որ արվեստանոցիս կից փոքրիկ հողակտոր ունեի, որոշեցի հիմնել իմ Վերնիսաժը: Ճիշտ է` Երևանի Վերնիսաժի նման չէ, բայց Երևանի Վերնիսաժում էլ վառարանի վրա պլեճ չեն անում»,- կատակում է Առաքելյանն ու հյուրասիրում վառարանի վրա կարմրացրած կարտոֆիլը:

Արվեստագետի Վերնիսաժում ամեն ինչ խնամքով դասավորված է` ըստ կենցաղում օգտագործելու նշանակության: Առաջին հայացքից ուշադրությունդ գրավում է կենտրոնում դրված 1 մետրանոց կուժը՝ թվագրված 1912թ.-ին: Քիչ հեռու կիսաթեք փոքրիկ կժից հոսող ջրի քչքչոցին գումարվում է հին ժամացույցի թակոցն ու տանում անցյալ։

Վերնիսաժի տարբեր անկյուններում տեղադրված ամենատարբեր չափերի կժերն ասես հուշում են կից գտնվող արվեստանոցի անունը՝ «Կժեր»:

Основатель салона Кжер в Лори Самвел Аракелян
Adrine Torosyan
Սամվել Առաքելյան

«Վանաձորում բոլորը գիտեն «Կժերի» մասին. այս տարածքում ժամադրվելիս ասում են՝ կհանդիպենք «Կժերի» մոտ»,- ասում է Առաքելյանը:

Թե քանի ցուցանմուշ է ներկայացված, արվեստագետը դժվարանում է ասել: Գիտի սակայն, որ միայն վերջին 20 տարիներին ստեղծած հավաքածուում 1000-ից ավելի կուժ ունի:

«Մեր Վերնիսաժի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ որևէ այլ տեղ կժերի այսպիսի մեծ հավաքածու չեք տեսնի: Դրանց մեջ կան և՛ շատ հները, և՛ շատ նորերը: Հավաքածուի ստեղծումն էլ շատ պատահական է ստացվել. մեկը նվիրել էր, ու դրանից հետո կարծես մեկը մյուսին բերելիս լինի. կժերը հավաքվում են իրար գլուխ,- ասում է արվեստագետն ու պատմում առաջին կժի պատմությունը,- մի օր մի պառավ կին եկավ, պայուսակից հանեց այդ կուժն ու ասաց՝ մեկ ա, որ ես մեռա, հարսս դա աղբն ա գցելու, պահի, հետո ինձ կհիշես: Այդ օրվանից ծեր կնոջ նվիրած կուժն իր տեղը գտավ արվեստանոցիս պատին: Դա մոտ 20 տարի առաջ էր»:

  • Վանաձորյան Վերնիսաժը
    Վանաձորյան Վերնիսաժը
    Adrine Torosyan
  • Վանաձորյան Վերնիսաժը
    Վանաձորյան Վերնիսաժը
    Adrine Torosyan
1 / 2
Adrine Torosyan
Վանաձորյան Վերնիսաժը

Սամվել Առաքելյանի օրը սկսվում ու ավարտվում է Վերնիսաժում:

«Սա էլ իմ մոլորակն է. ամեն առավոտ հենց այստեղից է սկսվում իմ կյանքը: Իմ մոլորակից ոչ մի տեղ չկա: Ես ապրում ու շնչում եմ Վերնսիսաժով»,- ասում է արվեստագետը:

Վերնիսաժի մոտ հավաքվել ու լուսանկարվել շատ են սիրում ոչ միայն վանաձորցիները, այլև քաղաք այցելող հյուրերը: Վերնիսաժով հիանալու համար միայն ցանկություն է պետք. այստեղ կարող են այցելել ցանկացած ժամի, նույնիսկ` գիշերը, և անվճար վայելել հայկական ավանդական կոլորիտի ողջ հմայքը:

Русская версия

Գլխավոր թեմաներ