06:28 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
192260

Ինչ ու ինչպես ուտել կամ ինչ չուտել գեղեցիկ լինելու համար: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նիհարել ու գեղեցկանալ ցանկացողներին խորհուրդներ է տվել ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը:

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Երեկոյան քնել ոչ ուշ, արթնանալ ոչ շատ վաղ և կարևորը՝ լավատեսորեն տրամադրված: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում լավ օրվա սկիզբն այսպես է բանաձևել ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանը: Իսկ եթե այս ամենին ավելացնենք նաև առավոտյան ֆիզիկական վարժություններն ու մեկ գավաթ բնական հյութը, կստանանք առողջ ապրելակերպի բաղադրատոմսը:

Ֆիզիկական վարժանքներ հարկ է կատարել նաև օրվա ընթացքում, հատկապես ճաշելուց 20-30 րոպե անց: Իսկ ֆիթնես-կենտրոն այցելողները, Նահապետ Խաչատրյանի խոսքով, պարտադիր պետք է օրվա ընթացքում գոնե 2 անգամ սնված լինեն, որպեսզի կարողանան դիմանալ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Անդրադառնալով ավելորդ քաշից ու անցանկալի որովայնից ազատվելու խնդրին`Sputnik-ի հյուրը վստահեցրեց, որ դա հեշտ չէ, բայց միանգամայն հնարավոր է, եթե կա կամքի ուժ: «Կարևոր է նաև ճիշտ սնվելը: Չուտել շատ քաղցր, շատ աղի և խմորից պատրաստված կերակուրներ: Երեկոյան ուշ ժամի չուտել, քանի որ օրգանիզմը պատրաստվում է քնի, և ճարպերը չեն յուրացվում: Պետք է նաև սպիտակուցներ շատ ուտել՝ մրգեր, բանջարեղեն»,- ասաց Նահապետ Խաչատրյանը:

Ֆիթնես ակումբ հաճախողների ցանկություններն ու պահանջները, մարզչի խոսքով, խիստ տարբեր են՝ նիհարելուց մինչև մկանային զանգված հավաքելը: Յուրաքանչյուրի համար մարզիչը մշակում է առանձին սննդակարգ: Ինչ վերաբերում է պրոտեինների կիրառմանը, Նահապետ Խաչատրյանն այն համարում է ներկայում լայն կիրառում գտած հավելումներից ամենաանվնասը: «Դա մկանի համար, իհարկե, առաջին սնունդն է: Բայց դա կապ չունի սննդի հետ: Նույնիսկ, եթե անձը պրոտեիններ է ընդունում, չպիտի մոռանա նորմալ սնվելու մասին»,- ասաց նա:

Բացի այդ, եթե մարդն ընտրում է պրոտեինների կիրառմամբ գեղեցիկ մարմին ունենալու տարբերակը, նա այլևս չի կրող դրանցից հրաժարվել, քանի որ, եթե դադարի ընդունել, նրա մարմինը շատ արագ կվերադառնա իր նախկին տեսքին:

Նահապետ Խաչատրյանի դիտարկմամբ` Հայաստանում ֆիթնես —ակումբեր ու մարզասրահներ այսօր ավելի շատ հաճախում են կանայք, ինչը, նրա համոզմամբ, վկայում է, որ գեղեցիկ լինելու ձգտումն ու կամքի ուժն առավել հատուկ է կանանց:

Գլխավոր թեմաներ