00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեդրակ Մամուլյան. Հայաստանը ծով չունի, փոխարենն ունի համեղ խորոված

© Sputnik / Aram Nersesyan Хоровац (Шашлык)
Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծով չունենալը դեռ չի նշանակում, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։ Հենց այդ պատճառով որոշվել է օգոստոսի նախավերջին հանգստյան օրերը հայտարարել Խորովածի միջազգային օր, ասում են հայ խոհարարները։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Հայ խոհարարները որոշել են օգոստոս ամսվա նախավերջին շաբաթ և կիրակի օրերը հայտարարել Խորովածի միջազգային օր, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նրա խոսքով` այս տարի 9-րդ անգամ Ախթալայում կանցկացվի խորովածի փառատոն, որը, հիրավի, դարձել է համահայկական տոն։

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Խորովածի փառատոնը, Հայաստանի 125 մետրանոց դրոշն ու Արամյանցի ծոռը

«Իհարկե, այդ տոնն ունի իր նպատակը` կոնկրետ տարածաշրջանում և Հայաստանում զարգացնել զբոսաշրջությունը։ Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջային ընկերությունների մոտ։ Բացի այդ, Ախթալայի քաղաքապետի հետ որոշել ենք օգոստոսի նախավերջին շաբաթը և կիրակին հայտարարել Խորովածի միջազգային օր»,- ասաց Մամուլյանը։

Նա հավելեց, որ այժմ մշակվում է տոնի անցկացման կանոնադրությունը։ Այն նախատեսում է սահմանել առանձին երկրների, կազմակերպությունների և մասնավոր անհատների՝ փառատոնին միանալու կարգը։ Այս տարի կազմակերպիչները սպասում են վրացի բլոգերների և զբոսաշրջիկների։

Խորովածի դրախտ

Մամուլյանը նշեց, որ խոհարարները չեն սահմանափակվում տավարի կամ խոզի մսի խորոված պատրաստելով։

«Խորոված պատրաստում են ոչ միայն մսից, այլ նաև բանջարեղենից, սնկից, մրգերից։ Անցած տարի փառատոնի ընթացքում խորոված են պատրաստել նույնիսկ ձմերուկից։ Խոհարարական զբոսաշրջությունը շատ գրավիչ է։ Այն զարգանում է աշխարհում»,- ասաց նա։

Խորովածի փառատոն - Sputnik Արմենիա
Խորովածի բույրը տարավ Ախթալա

Մամուլյանի խոսքով` խոհարարական զբոսաշրջությունը գրավիչ է ոչ միայն նրանով, որ զբոսաշրջիկները կարող են համտեսել ազգային խոհանոցի տարբեր ճաշատեսակներ, այլ նաև նրանով, որ սովորում են դրանք պատրաստել։

«Մենք մշտապես բողոքում ենք, որ ելք չունենք դեպի ծով, բայց, միաժամանակ, մոռանում ենք մեր գլխավոր հարստության` մեր ժողովրդի հյուրընկալության մասին։ Բացի այդ, հայերը շատ ավանդական ճաշատեսակներ ունեն, որոնք կարող են նվաճել աշխարհը։ Օրինակ՝ քաշիկան կամ Աղվերանի ղափաման»,- ասաց Մամուլյանը։

Տոնը միայն կերուխում չէ, այլ նաև շփում

«Խորովածի միջազգային միության» համանախագահ Արտեմ Ենգոյանը նշեց, որ Խորովածի միջազգային օրը կնշվի Ախթալայում, իսկ կազմակերպիչներն ուրախ կլինեն տեսնել հյուրերի։

«Ամբողջ Հայաստանը նշելու է Խորովածի միջազգային օրը։ Այդ օրը հնարավորություն կտա մարդկանց հավաքվել, շփվել, հյուր կանչել հարևան գյուղերի և քաղաքների բնակիչներին։ Մեծ ծախսեր չեն պահանջվում»,- նշեց Ենգոյանը։

© Sputnik / Arpi Beglaryan Սեդրակ Մամուլյանը և Արտյոմ Ենգոյանը
Седрак Мамулян и Артем Енгоян  - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյանը և Արտյոմ Ենգոյանը

Նա հավելեց, որ Խորովածի միջազգային օրը տոն է բոլորի համար` ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների և դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցների։

Ենգոյանը նշեց, որ նախօրեին միջոցառման կազմակերպիչները սոցիալական ցանցում տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ որոշել են օգոստոս ամսվա նախավերջին հանգստյան օրերը հայտարարել Խորովածի միջազգային օր։ Այդ գրառումը հարյուրավոր «like»-եր է հավաքել։

Русская версия

Լրահոս
0