00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ քնած ժամանակ ռադիոն պիտի հնչի. սա հիվանդություն է, որից փրկություն չունեմ

© Sputnik / Асатур ЕсаянцСаркис Наджарян
Саркис Наджарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՄԱԿ–ը փետրվարի 13–ը ճանաչել է ռադիոյի միջազգային օր։ Հենց այս օրը` 1895-ին, ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց աշխարհում առաջին ռադիոսարքավորումը և իրականացրեց առաջին ռադիոկապը: Ռադիոյի արդիականության ու կարևորության մասին Sputnik Արմենիան զրուցել է անվանի ռադիոհաղորդավար Սարգիս Նաջարյանի հետ։

Գոհար Սարգսյան-Sputnik

- Պարոն Նաջարյան, ռադիոն ի՞նչ նշանակություն ունեցավ ձեր կյանքում։

— Նախ ասեմ` ապրի ընկեր Պոպովը, որ հազարավոր կիլոմետրերի վրա կարողացավ մարդկանց հոգիները, խոսքը, ցանկությունները, լուրերը կապել իրար։

Ես փոքրիկ ռադիո ունեմ, քնելիս դնում եմ բարձիս կողքը և միացնում։ Նույնիսկ քնած ժամանակ պիտի ռադիոն հնչի. սա իմ հիվանդությունն է, որից փրկություն չունեմ։ Կցանկանայի, որ բոլոր ռադիոլսողներն այդպես վերաբերվեին ռադիոյին։ Առանց ռադիոյի մեր տունն ինչ-որ տեղ դատարկ է լինում, տխուր է լինում, մեկի պակասն ենք զգում։

Галуст Саакян - Sputnik Արմենիա
ԱԺ նախագահը պարգևատրել է հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցներին

Իմ կյանքում ռադիոն մեծ նշանակություն ունեցավ։ Ոչ միայն աշխատում եմ այնտեղ, այլև ռադիոն կրթեց ու դաստիարակեց ինձ։ 19 տարեկանից այստեղ եմ աշխատում, այնքան մեծ օգուտ տվեց ինձ, որ չեմ կարող բառերով բացատրել։ Մինչ օրս ռադիոն մնում է ինձ համար անհաղթահարելի հանրագիտարան։

- Չկա մի ռադիոլսող, որը լսի Ձեր ձայնը և չասի` սա պարոն Նաջարյանն է։ Տարիների ընթացքում կարողացել եք գրավել մարդկանց ուշադրությունը, վստահություն շահել` մտնելով ամեն տուն ու ընտանիք։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։

— Շնորհակալ եմ, որ այսպես եք մեկնաբանում։ Ես այս ձայնով ոչ մի երկրորդական գործ չեմ արել և չեմ անի. դա է իմ գաղտնիքը։ Չդավաճանել մասնագիտությանը, չընկնել փողի հետևից, մինչև այդ ձայնն անարժեք դառնա։ Ես անդավաճան եմ եղել այս սկզբունքին։ Շնորհակալ եմ նաև իմ ուսուցիչներին, որ լավ նվագել են ձայնալարերիս վրա։ Ինձ սովորեցրել են, որ ձայնը գործիք է, եթե կեղծ նվագես, ռադիոլսողն այլևս չի ցանկանա քեզ լսել։

- Կարծիք կա, որ ռադիոն հաղորդավարի կամ լրագրողի համար նման է լակմուսի թղթի` շատ արագ կարող է բացահայտվել կեղծիքը։ Դուք համամի՞տ եք այս տեսակետի հետ։

— Այո, անշուշտ, ռադիոյին պետք է գրագետ ընթերցանություն ու ազնիվ մոտեցում։ Դրա համար ամեն մեկը չէ, որ կարող է ռադիոհաղորդավար աշխատել. նրան ձայն, գեղարվեստական ընթերցանություն ու արտիստիզմ է պետք։

Ученики старших классов и воспитанники детского сада пишут письма армянским солдатам и ровесникам, проживающим в приграничных селах - Sputnik Արմենիա
Դպրոցականները նամակներ են գրել Ղարաբաղում ծառայող զինվորներին

- Երբ ռադիոն ստեղծվեց, մարդիկ սկսեցին իրենց հետաքրքրող ինֆորմացիան որակյալ ու օպերատիվ կերպով ստանալ: Իսկ երբ ի հայտ եկավ հեռուստատեսությունը, թվում էր`այն կստվերի ռադիոյին։ Նման բան եղա՞վ, ռադիոն կորցրե՞ց արդիականությունը։

— Անկեղծ ասած, ինձ մոտ էլ նման տպավորություն առաջացավ։ Հեռուստատեսությունն իր տեսողական էֆեկտներով, համերգային ծրագրերով, գեղեցիկ հաղորդավարուհիներով գրավում էր քաղաքացիներին։ Բայց դա հետզհետե մարեց. ռադիոն ավելի բազմաժանր է և ավելի հետաքրքիր է կարողանում պատրաստել հաղորդումները։ Ռադիոն մի հետաքրքրություն էլ ունի` լսում ես հաղորդավարին և ցանկանում տեսնել այդ մարդուն, պատկերացնում ես` ինչ տեսք ունի նա։ Ռադիոն միշտ գաղտնիքի մեջ է։ Մենք կույր ռադիոլսողներ ունենք, որոնք մեզ չեն տեսնում, բայց պատկերացնում են։

- Իսկ Ձեզ, օրինակ, ինչպե՞ս են նկարագրել։

— Ինձ նկարագրել են կապույտ աչքերով, հասակով ու մի քիչ էլ հայկական քթով։ Մարդուն ձայնով բնորոշում են, նկարագրում արտաքինն ու բնավորությունը։

- Տարիների ընթացքում Ձեր ձայնը նույնքան թավ ու հնչեղ պահպանելու համար միջոցներ կիրառու՞մ եք։

— Տարբեր ժամանակներում ձայնը տարբեր որակներ է ընդունում։ Ձայնի մեջ կա անցած օրերի արձագանք։ Երբ մարդը մեղք է գործում, սխալ արարքներ է անում, դա անդրադառնում է նրա ձայնի վրա։

Լրահոս
0