00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Նախընտրական Հայաստան. Փողի ու տեղի առևտուր

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է փետրվարի 14–ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Կուսակցություններն ու դաշինքները ցուցակներն են ճշտում

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետին մնացել է երկու օր, բայց որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ԿԸՀ չի ներկայացրել իր համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակները:

Ըստ թերթի` պատճառը ընտրացուցակների դասավորվածության հարցում ընդհանուր հայտարարի չգալն է: Թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում:

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Հին օլիգարխները ՀՀԿ նոր ցուցակում

«Իշխող ՀՀԿ-ն թեև վերջին ԳՄ նիստում որոշել է ռեյտինգային թեկնածուներին, սակայն պաշտոնապես չի հայտարարել, թե ո՞վ է գլխավորելու իր համամասնական ցուցակը` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայտնի չէ նաև, թե ովքեր են գլխավորելու «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակները: Իսկ Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքն էլ միայն երեկ ձեւավորվեց: Դաշինք կազմել-չկազմելու շուրջ վերջնական որոշման չի եկել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն էլ շարունակում են հիմնականում ռեյտինգային թեկնածուների վերաբերյալ ճշգրտումները»,- «Ժողովուրդ» օրաթերթի ենթադրելով` քաղաքական ուժերն իրենց ցուցակները ԿԸՀ կներկայացնեն փետրվարի 15-16-ին:

«Ժամանակ». Հաց բերողն ու Անդրիաս Ղուկասյանը կառաջադրվեն

«Ժամանակ» թերթի տեղեկություններով «հաց բերող» Արթուր Սարգսյանը կարող է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության կողմից՝ ռեյտինգային ընտրակարգով։

««Ժառանգության» կողմից կառաջադրվի նաև «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը»,- գրում է «Ժամանակ»-ը և հիշեցնում, որ Արթուր Սարգսյանը փետրվարի 10-ից կրկին կալանավորվել է և այժմ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

«Փաստ». Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում հովանավոր է փնտրում

«Փաստ» օրաթերթի աղբյուրների վկայությամբ` «Հայկական վերածնունդ» հիմնադիր նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջերս հաճախ է մեկնում Մոսկվա` հանդիպելու շինարարական մեծ կորպորացիայի սեփականատեր, մեծահարուստ Վարդգես Արծրունուն:

Второй съезд партии Возрождение. Артур Багдасарян - Sputnik Արմենիա
ՀՎԿ համագումարը միաձայն որոշեց՝ ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը

«Արթուր Բաղդասարյանը հույս ունի առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր կուսակցության ընտրարշավի համար ֆինանսական հովանավոր դարձնել 76-ամյա Վարդգես Արծրունուն: Նրա աջակցությամբ Արթուր Բաղդասարյանը գրեթե հասցրել է Մոսկվայում հեռուստաընկերություն բացել, որի մեկնարկը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է»,- գրում է «Փաստ»-ը:

«Հայկական ժամանակ».Արամ Հարությունյանի շենքը բյուջեից փող է բերում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ կառավարությունը շարունակում է պետբյուջեից խոշոր գումարներ հատկացնել բնապահպանության նախկին նախարար և Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի «Հանարդնախագիծ» ընկերությանը: Ըստ թերթի, հերթական հատկացումը կազմել է 20 մլն 722 հազար դրամ:

«Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունն անցած ամիս ընկերության հետ պայմանագիր է կնքել, որ 400 քմ տարածքի համար վճարելու է 20 մլն 722 հազար դրամ: Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող այդ տարածքը զբաղեցնում է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որի ղեկավար կազմը նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ նստում է կառավարության կենտրոնական մասնաշենքում՝ վարչապետի հետ միասին:

Ա. Հարությունյանը կարողացել է այդ խիստ եկամտաբեր շենքը ձեռք բերել ավելի քան 10 տարի առաջ, երբ քաղաքաշինության նախարարն էր»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Պետգույքի կառավարման վարչությունը մեկ այլ պայմանագրի համաձայն նույն՝ «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալում է 1750 քմ մակերեսով մեկ այլ տարածք` արդեն Ֆինանսների նախարարության համար: Այս տարածքը զբաղեցնում է շենքի մոտ երկուսուկես հարկաբաժինները, և դրա համար արդեն պետբյուջեն «Հանարդնախագծին» պետք է վճարի 103 մլն 614 հազար դրամ»:

«Ժողովուրդ». 20 000 դոլար՝ Մայրապետյանի գրպանը

Մեկ այլ մասնավոր շենքի իմաց բյուջեից վճարվող մեծ գումարների մասին էլ գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Խոսքը Աբովյան 8 հասցեի շենքի մասին է, որը պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին:

Заседание Правительства РА. Арман Саакян - Sputnik Արմենիա
Պետգույքի կառավարման վարչության պետն ամփոփել է տարին

Թերթի տեղեկություններով, ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել շենքի սեփականատիրոջը՝ որպես վարձավճար: Այս շենքում է տեղակայված Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

«Գործարար Սամվել Մայրապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաեւ բիզնես գործընկերը: Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ»,- գրում է «Ժողովուրդը»:

«Հայկական ժամանակ» Էժան ոսկին վաճառեցին, թանկն են գնում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ կառավարությունում որոշում է կայացվել երկրի պահուստները դարձյալ համալրել ոսկով:

«Կենտրոնական բանկը, հավանաբար, կգնի Հայաստանում արտադրված ոսկու մի մասը»,- գրում է թերթը և հիշեցնում, որ 2003 թվականին, երբ ԿԲ-ը վաճառեց իր պահուստներում առկա ամբողջ ոսկին` 1.4 տոննա, այդ ոսկու համաշխարհային գինը 1 ունցիայի դիմաց շուրջ 400 դոլար էր:

«Դա ոսկու ամենացածր գինն է վերջին 14 տարիների ընթացքում: Վաճառելուց անմիջապես հետո ոսկին աշխարհում սկսեց շեշտակի թանկանալ: Ներկայումս մեկ ունցիան 1200 դոլարից ավելի է: Այլ կերպ ասած, ՀՀ-ն ոսկին վաճառեց էժան գնով և սկսում է գնել 3 անգամ թանկ գնով»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

Լրահոս
0