00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սմբատ Դաղբաշյան. Արյան քաղցկեղի բուժման համար այլևս պետք չէ մեկնել արտասահման

© Sputnik / Aram NersesyanЦентр гематологии в Ереване
Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 15-ին նշվում է Երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ու մանկական արյունաբան Լալա Վաղարշակյանը ներկայացրել են Հայաստանում հիվանդության տարածվածության աստիճանն ու բուժման մեթոդները։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է տարեկան մոտ 70 երեխա, զգալի մասը` արյան չարորակ նորագոյացություններով։ Այս մասին տեղեկացրեց Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը։ Նա նշեց, որ Հայաստանում բուժման արդյունավետությունը մեծ է։

«Այսօր արյունաբանական կենտրոնում 1165 փոքրիկ կա, որոնք ունեն արյան այս կամ այն հիվանդություն, նրանցից 189-ն ունեն արյան քաղցկեղ»,-ասաց նա։

Արյունաբանական կենտրոնի Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանն էլ հայտնեց, որ իրենց բաժանմունքում հսկվում են 0-18 տարեկան երեխաները։ Արյան չարորակ հիվանդություններ առավել հաճախ հանդիպում են 2-10 տարեկան երեխաների շրջանում։

© Sputnik / Aram Nersesyan Սմբատ Դաղբաշյան
Смбат Дагбашян - Sputnik Արմենիա
Սմբատ Դաղբաշյան

«2-10 տարեկանում բուժման արդյունավետությունն ավելի մեծ է, քան մինչև 2 և 10-ից հետո»,- ասաց մանկական արյունաբանը։Բանախոսները տեղեկացրին, որ օտարերկրյա, հիմնականում գերմանացի գործընկերների հետ քննարկում են բուժման ընթացքը և ունենում գրեթե նույն բուժման արդյունքը, ինչ արտասահմանյան առաջատար կլինիկաներում։ Բայց Հայաստանի քաղաքացիները հայացքն ուղղում են դեպի Գերմանիա և Իսրայել։ Դաղբաշյանը սա համարում է բնականոն ընթացք, քանի որ նշյալ միտումը բնորոշ է բոլոր երկրներին. Մոսկվայից գնում են Գերմանիա, Գերմանիայից` ԱՄՆ, Միացյալ նահանգներից էլ` Իսրայել, և այսպես շարունակ։

«Մի քանի ամիս է, ինչ բացվել է արյունաբանական վերազինված կենտրոնը։ Հիմնական առավելությունն այն է, որ հագեցած է ախտորոշիչ հնարավորություններով։ Դրանք մոլեկուլյար գենետիկ լաբորատորիաներն են, որոնք թույլ են տալիս հայտնաբերել ուռուցքային բջիջները, դրանց տեսակները, և գենետիկ հետազոտության արդյունքում ընտրում ենք բուժական ճիշտ եղանակը։ Ախտորոշման համար մեր հիվանդ երեխաները երկրից մեկնելու կարիք չունեն»,-ասաց Սմբատ Դաղբաշյանը։

Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն. մուտքը՝ սահմանափակ, վարակն ու փոշին՝ բացառված

Նրա տեղեկացմամբ` բուժման արդյունավետությունը Հայաստանում միջինը կազմում է 70-80 տոկոս։ Հայաստանյան ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ առաջատար կլինիկաներում։ Հայաստանում 20 տարվա ընթացքում 600 երեխա բուժվել է արյան քաղցկեղից։

«Այս հիվանդությունը բուժվում է պետպատվերի շրջանակում։ Առողջապահության նախարարությունը հոգում է ախտորոշման ու բուժման ծախսերը։ Բայց ամեն տարի դեղորայքային պահեստում ի հայտ են գալիս նոր դեղամիջոցներ, որոնք թանկարժեք են ու դժվար են ձեռք բերվում։ 10 տարի առաջ պետությունը հոգում էր դեղորայքի արժեքի 30 տոկոսը, հիմա` 60-70 տոկոսը։ Մնացածը ձեռք է բերվում

«Նվիրիր կյանք» հիմնադրամի միջոցների շնորհիվ»,- ասաց արյունաբանական կենտրոնի տնօրենը։

Տեղեկացնենք, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն ունի ցողունային բջիջների լաբորատորիա, որը եզակի է տարածաշրջանում։ Իսկ փոխպատվաստման կենտրոնը տարեկան 100 փոխպատվաստում կատարելու հնարավորություն է տալիս։

Կենտրոնում այժմ կան հիվանդներ, որոնց «պատրաստում» են փոխպատվաստման։ Առաջին վիրահատությունները կկատարվեն մեծահասակաների շրջանում, հետո ոսկրածուծի փոխպատվաստման հերթը կհասնի այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրական տվյալների համաձայն` աշխարհում տարեկան գրանցվում է չարորակ ուռուցքով հիվանդացության 215 000 նոր դեպք մինչև 14 տարեկան երեխաների շրջանում և 85 000` 15-ից 19 տարեկանների շրջանում: ԱՀԿ մասնագետների կարծիքով` ժամանակին ախտորոշում և բուժում ստանալու պարագայում չարորակ ուռուցքների 80%-ը բուժվում է:

Русская версия

Լրահոս
0