00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներսիսյան ճեմարանը` Թիֆլիսի հայ մտավորականության դարբնոցը

© Levan Avlabreli Здание Нерсесяновской духовной семинарии
Здание Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զբոսանքներ Թբիլիսիով» նախագծի շրջանակում Sputnik Գրուզիան պատմում է քաղաքի ամենահին ուսումնական հաստատություններից մեկի` Ներսիսյան ճեմարանի պատմությունը։

Ներսիսյան ճեմարանը` Թբիլիսիի ամենահին ուսումնական հաստատություններից մեկը, հայ մտավորականության կենտրոնն է եղել։ Այդ օջախի ձևավորման պատմության մասին պատմում է Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միկարիձեն «Զբոսանքներ Թբիլիսիով» նախագծի շրջանակում։

19-րդ դարի սկզբին, երբ Վրաստանը միացել էր Ռուսական կայսրությանը, թշնամական ներխուժումներից հյուծված երկիրը սկսեց կամաց-կամաց զարթոնք ապրել։ Քաղաքում բացվեցին նոր ձեռնարկություններ, զարգացավ առևտրային ցանցը, և այս ամենում մեծ դեր խաղաց կրթությունը։

© Levan Avlabreli Ներսիսյան ճեմարան
Внутреннее убранство здания Нерсесяновской духовной семинарии - Sputnik Արմենիա
Ներսիսյան ճեմարան

Բացվեցին դպրոցներ, գրադարաններ, ճեմարաններ։ Մի դպրոց էլ բացվեց Թիֆլիսում` Վանքի եկեղեցու մոտ։ Սկզբնական շրջանում դպրոցում սովորում էր ընդամենը 20 մարդ, բայց ժամանակի ընթացքում աշակերտների թիվն աճեց, իսկ դրա հետ մեկտեղ նոր տարածքի անհրաժեշտություն առաջացավ։ Հարցը լուծվեց մեկ մարդու` կաթողիկոս-պատրիարքի կամքի շնորհիվ։

1814թ-ին Իմերեթի և Վրաստանի հայկական թեմի առաջնորդ դարձավ Ներսես Աշտարակեցին, որն աչքի էր ընկնում հաստատուն բնավորությամբ, հնարամտությամբ, աշխատասիրությամբ և զարմանալի հիշողությամբ։ Կաթողիկոսը մեծ ուշադրություն էր դարձնում աճող սերնդի դաստիարակությանն ու կրթությանը։ Նրա նախաձեռնությամբ 1822թ-ին սկսվեց նոր ճեմարանի շինարարությունը։

© АрхивՆերսես Աշտարակեցի
Глава армянской епархии Грузии и Имерети Нерсес Аштаракеци - Sputnik Արմենիա
Ներսես Աշտարակեցի

Դպրոցը բացվեց 1824թ-ի դեկտեմբերին։ Երկար ժամանակ դպրոցում միայն չորս դասարան կար։ 1837թ-ին հաստատությունը փակվեց, սակայն երբ մեկ տարի անց վերաբացվեց, մեծ փոփոխություններ էին կատարվել. առաջին հերթին, բացվել էին նոր դասարաններ, և երկրորդ` դպրոցն անվանվել էր նրա հիմնադրի անունով. այն արդեն կոչվում էր Ներսիսյան հոգևոր ճեմարան։

1877թ-ից դպրոցը դարձավ հանրակրթական հաստատություն։ Տարեցտարի Ներսիսյան ճեմարանում սովորել ցանկացողների թիվն աճեց, և Մեծ Վանքի փողոցում գտնվող ուսումնական հաստատությունն այլևս չէր կարողանում տեղավորել բոլորին։ Եվ ահա սկսվեց նոր շենքի նախագծի մշակումը։ Ի դեպ, այդ շենքն այդպես էլ չկառուցվեց. որոշեցին նոր ճեմարանը կառուցել քաղաքից դուրս` Արսենալի լեռան վրա։

Դա արվեց նրա համար, որպեսզի սովորողներն ամբողջությամբ ընդգրկվեն ուսումնական գործընթացի մեջ։ Շենքը սկսեցին կառուցել 1909թ-ին։

Պատմություն` լուսանկարներով

Երեք տարի առաջ «Հայարտուն» մշակութային կենտրոնում անցկացվեց մի ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին ճեմարանի գործունեության պատմական նշանակության մասին պատմող հազվագյուտ լուսանկարներ և փաստաթղթեր։

Պահպանվել է Ալեքսանդր Մանթաշովի նամակը` ուղղված Ներսիսյան ճեմարանի հոգաբարձուների խորհրդին։ Նամակում նա պատրաստակամություն է հայտնում ֆինանսավորել ճեմարանի նոր շենքը։ Այն գրվել է 1908թ-ի հուլիսի 14-ին։ Եվ արդեն 1909թ-ի հուլիսին Նիկոլայ Երկրորդի և Ամենայն հայոց կաթողիկոս Մաթևոսի օրհնությամբ տեղի է ունեցել ճեմարանի հիմնարկեքի արարողությունը։ Մանթաշովը նոր ճեմարանի շինարարության համար հատկացրել է 250 հազար ռուբլի։

Ուսուցիչներն ու աշակերտները

Ճեմարանի մանկավարժների գլխավորը նպատակը ոչ միայն լավ աշակերտներ, այլ նաև իսկական անհատականություններ դաստիարակելն էր։ Ճեմարանի շրջանավարտները քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ են դարձել, բայց բոլորն էլ իրենց հետքն են թողել պատմության մեջ։ Ճեմարանի հոգաբարձուների խորհուրդը պայմանագիր էր կնքել աշակերտների ծնողների հետ, որի համաձայն` աշակերտների դժգոհություններն ու դպրոցը վարկաբեկող բողոքները բացառվել են։ Ճեմարանը ևս մեկ յուրահատկություն է ունեցել. հոգաբարձուները շրջել են երկրի շրջաններով և հավաքել տաղանդավոր երեխաներին։ Հաճախ նման երեխաների ծնողներն ի վիճակի չեն եղել վճարել ուսման վարձը, և այդ ժամանակ հոգաբարձուներն այդ հոգսը վերցրել են իրենց վրա, երեխաներին բերել են քաղաք և տեղավորել դպրոցում։

© Геворк ПогосовՃեմարանի շրջանավարտները
Выпускники Нерсесяновской семинарии - Sputnik Արմենիա
Ճեմարանի շրջանավարտները

Ճեմարանի պատվավոր հոգաբարձուներն են եղել Ալեքսանդր Մանթաշովը, Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը, Գևորգ Եվանգուլյանը, Միքայել Արամյանցը։ Ճեմարանում դասավանդել են ժամանակի առաջատար մասնագետները։ Օրինակ` լեզու և գրականություն է դասավանդել Հովսեփ Շիշմանյանը` Ծերենցը։ Ճեմարանի սաներին հայոց լեզու է դասավանդել հայտնի հայ գրող, գիտնական և հասարակական գործիչ Պերճ Պռոշյանը։ Ի դեպ, նա ավարտել է թիֆլիսյան ճեմարանը։

Իսկ ահա երաժշտություն և երգեցողություն է ուսուցանել հայտնի կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։ Ավելին` նա ճեմարանում ստեղծել է տղամարդկանց բարձրակարգ երգչախումբ։

Ներսիսյան ճեմարանի շրջանավարտներ են եղել այնպիսի մեծանուն հայեր, ինչպիսիք են հայ գրողներ Խաչատուր Աբովյանը, Հովհաննես Թումանյանը, Պերճ Պռոշյանը, ռազմական գործիչ Հայկ Բժշկյանը, գրող և մանկավարժ Ղազարոս Աղայանը, քանդակագործ և նկարիչ Երվանդ Քոչարը, պետական և կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանը և ուրիշներ։ Ճեմարանում են սովորել Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի ապագա հիմնադիրները, և առաջին ներկայացումները բեմադրվել են հենց ճեմարանում։

Ճեմարանի երկրորդ կյանքը

Կովկասյան ճեմարանի պրոռեկտոր Գուրամ Լեժավայի ուղեկցությամբ մենք հասանք ճեմարանի տարածք։ Նրա խոսքով` Ներսիսյան ճեմարանի շենքի վերականգնումը համալսարանից ավելի մեծ միջոցներ կպահանջի, քան նոր շինարարությունը։

«Մենք բուհը Կովկասյան ենք անվանել, քանի որ Վրաստանը միշտ եղել է Կովկասի կենտրոնը։ Մեր երկիրը մշակույթների, ավանդույթների և սովորույթների խաչմերուկ է եղել։ Կովկասյան համալսարանում կարող են սովորել թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը, ինչը բացառված կլիներ, եթե այն բացեին Ադրբեջանում կամ Հայաստանում։ Ուստի այդ ճարտարապետական հուշարձանի վերականգնումը և մեր տեղափոխվելը այդ շենք որոշակի խորհրդանշական իմաստ ունի։ Մշակվել է վերականգնման պլան, որը ճարտարապետների մտահաղացմամբ` պետք է հնարավորինս մոտ լինի բնօրինակ նախագծին»։

Կովկասյան համալսարանը ճեմարանի հետ կապված վիթխարի ծրագրեր ունի։ Պատմական շենքի վերականգնման համար 8 միլիոն դոլար է ներդրվել։ Առայժմ հայտնի չէ, թե այդ ծրագրերը երբ կիրագործվեն ամբողջությամբ։

© Sputnik / Levan AvlabreliՆերսիսյան ճեմարան
Ներսիսյան ճեմարան - Sputnik Արմենիա
1/3
Ներսիսյան ճեմարան
© Levan Avlabreli Ներսիսյան ճեմարան
Ներսիսյան ճեմարան - Sputnik Արմենիա
2/3
Ներսիսյան ճեմարան
© Levan Avlabreli Ներսիսյան ճեմարան
Ներսիսյան ճեմարան - Sputnik Արմենիա
3/3
Ներսիսյան ճեմարան
1/3
Ներսիսյան ճեմարան
2/3
Ներսիսյան ճեմարան
3/3
Ներսիսյան ճեմարան
Русская версия

Լրահոս
0