00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի վարձը մի քանի անգամ գերազանցում է նվազագույն աշխատավարձը

Բաժանորդագրվել
Գազի հունվարյան վարձավճարները դարձյալ առաջացրել են հասարակության դժգոհությունն ու գազի որակի նկատմամբ կասկածները: Դրանք փարատելու համար սպառողի շահերը պաշտպանողներն առաջարկում են ստեղծել գազի որակը վերահսկող պետական մարմին:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հունվարի 1-ից գազի սակագինն էժանացել է, բայց հունվարին սպառած գազի դիմաց սպառողները դեկտեմբերի համեմատ ավելի շատ են վճարել: Հնարավոր պատճառներն, ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի, երկուսն են՝ ցուրտ եղանակն ու գազի ցածր կալորիականությունը:

«Գազի սակագինը մեր երկում որոշակի իմաստով միֆ է, որովհետև գազի սակագինը որոշում է պետությունը, և այն մեծ իմաստով տեսանելի չէ սպառողի համար: Ընդամենը փոխվում է գազ կալորիականությունը, և, օրինակ, եթե սուրճը եփելու էինք 10 րոպեում, հիմա կեփենք 11 րոպեում: Այսինքն՝ գինը 5 տոկոս կնվազեցնենք, սպառումը 10 տոկոսով կավելացնենք: Սա թեզ է, որ տարբեր ժամանակ, տարբեր փորձագետներ առաջ են քաշել՚»- ասաց Պիպոյանը:

Իսկ թե որքանով են հիմնավոր փորձագետների ու սպառողների այս կասկածները, դժվար է ասել, քանի որ գազի կալորիականությունը ստուգող պետական կամ սպառողի համար վստահելի մասնավոր կառույց Հայաստանում չկա:

Հասարակության դժգոհությունների հետևից էլ, ինչպես Պիպոյանն է ասում, գործադիր իշխանությունը չի գնում:

Счетчики электроэнергии - Sputnik Արմենիա
Փետրվարի 1-ից ապրում ենք նոր սակագներով

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ամսվա ընթացքում 2-3 անգամ չափում է գազի կալորիականությունը և տվյալները հրապարակում է իր պաշտոնական կայքում: Հրապարակված տվյալների համաձայն` հանրապետության բոլոր տարածքներում դրանք վերջին 2-3 ամսում համապատասխանել են սահմանված 8000կկալ/մխ արժեքին:

Սպառողների շահերի պաշտպանն առաջարկում է պետական մակարդակով սեփական վերահսկողությունն իրականացնել և համոզվել, որ սպառողին մատակարարվող գազն իրոք համապատասխան որակ ունի:

«Ես չեմ ուզում պետական մարմինն ամեն օր կալորիականություն չափի: Դա անիմաստ ռեսուրս է, անիմաստ ծախս, անիմաստ գերատեսչություն է պահանջում: Ես ասում եմ՝ կալորիականություն չափող մոնիթորինգային խումբ ունեցեք և տեխնիկական հնարավորություն: Գնան, չափեն և ասենք՝ այ «Գազպրոմ», արի տեսնենք` այս ինչ ես արել»,- ասում է Բաբկեն Պիպոյանը՝ միաժամանակ հավելելով, որ նույնիսկ այս գործառույթը կառավարությանը հանձնելով ինքը 100 տոկոսով վստահ չի կարող լինել, որ դրանից հետ գազի որակն անթերի կլինի, բայց գոնե հույս կունենա:

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Բաբկեն Պիպոյանի համոզմամբ չի շջանցելու նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու խոստումները: Բաբկեն Պիպոյանը քաղաքական ուժերին խորհուրդ է տալիս սին խոստումների փոխարեն մշակել ու պետական մակարդակով ընդունել ձմռան ամիսներին սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց տարվա ընթացքում համաչափ բաշխումով վճարելու համակարգ, քանի որ կոմունալ վարձավճարները տարվա այդ ժամանակահատվածում մի քանի անգամ գերազանցում են և՛ նվազագույն աշխատավարձի, և՛ նպաստների ու կենսաթոշակների չափերը:

Լրահոս
0