00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամ դարձած զինվորը հայրենիքին պետք է նաև քաղաքացիական կյանքում

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян посетил Медицинский университет имени Мх.Гераци
Виген Саргсян посетил Медицинский университет имени Мх.Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարտական գործողություններում հաշմանդամ դարձած զինվորները պետության ուշադրության կենտրոնում են, վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարարը:

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ը բանակի տոն նշելու ավանդույթից Հայաստանը վաղուց է հրաժարվել: Բայց Երևանի բժշկական համալսարանում այսօր բանակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Տոնի առիթն այս տարի փետրվարի 23-ին համընկան Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության եկեղեցական օրն էր:

Президент Серж Саргсян отправился с рабочим визитом в Нагорно-Карабахскую Республику - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն Արցախում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին

ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը տոնի առիթով այցելեց Բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետ, հանդիպեց ուսանողների և ապրիլյան գործողությունների ժամանակ ծանր վիրավորումներ ստացած զինվորների հետ, որոնք բուհում կազմակերպված տոնական միջոցառմանը հրավիրված էին պատվավոր հյուրի կարգավիճակով:

«Մեր բազմաթիվ սրբադասված զորավարների շարքում Վարդան Մամիկոնյանն է մարմնավորում հավատի և հավատարմության համար այն կռիվը, որը կերտում է ժողովուրդը: Այն թույլ է տալիս պահպանել ազգային ինքնությունն ու ժամանակի մեջ դառնալ ապագային միտված իրոք անկախ, հզոր պետություն»,- իր ելույթում ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիմելով դահլիճում ներկա հերոս զինվորներին, որոնցից շատերն այսօր համալսարան էին եկել հենակներով, հաշմանդամի անվասայլակներով, այլոց օգնությամբ՝ պաշտպանության նախարարը նախ շնորհակալություն հայտնեց նրանց սխրագործությունների համար, ապա համոզմունք, որ նրանցից յուրաքանչյուրը, եթե դարձյալ հայրենիքի կանչով մարտի գնալու անհրաժեշտություն լինի, առանց երկմտելու կկրկնի մարտական իր սխրանքը:

Հայրենիքին զինվորական պարտքն անմնացորդ մատուցած երիտասարդներն այսօր, նախարարի խոսքով, երկրին պետք են քաղաքացիական կյանքում, և պետության աջակցությամբ պիտի վերադառնան լիարժեք կյանք ու գտնեն իրենց տեղը նաև խաղաղ կյանքում:

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Սարգսյանը ԵՊԲՀ-ում
Виген Саргсян посетил Медицинский университет имени Мх.Гераци  - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ-ում

Միջոցառման տոնական մասի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, պաշտպանության նախարարն անդրադարձավ մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին պետական մակարդակով մատուցվող բուժօգնության խնդրին:

Վիգեն Սարգսյանը հայտնեց՝ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մտադիր է առաջին համալսարանական հիվանդանոցում ստեղծել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն:

«Զինհաշմանդամի համար մեր պետությունը ստեղծել է բազմաթիվ ծրագրեր, հնարավորություններ, այսօր էլ բուժօգությունն անվճար է, իսկ այն մասը, որը չի ծածկում պետական պատվերը, մենք գտնում ենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի կարողանանք վերականգնողական միջոցառումներ իրականացնենք»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Այն դեպքերում, երբ բուժումը Հայաստանում անհնար է իրականացնել, նախարարի խոսքով, կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է հատկացնում արտերկրում բուժումը կազմակերպելու համար:

Русская версия

Լրահոս
0