00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էին հայերը «կեղծ» ընտանիքներ ստեղծում Բարեկենդանի ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsБарекендан
Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարեկենդանը Հայաստանում միշտ յուրահատուկ ճոխությամբ են տոնել: Ամեն շրջան իրեն հատուկ ավանդույթների շարքն ուներ, այդ թվում նաև Սյունիքը:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի Սյունիքի մարզում Բարեկենդանի տոնակատարության ժամանակ «կեղծ հարսանեկան արարողություններ էին» կազմակերպվում: Դա յուրահատուկ բեմականացում էր, որի ժամանակ հարսն ու փեսան փոխվում էին դերերով, Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Барекендан. Армянские национальные танцы - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ում, Ռուսաստանում և Ուկրաինայում տոնում են հայկական բարեկենդան–դիմակահանդեսը

Նրա խոսքով` ամուսինը հագնում էր կնոջ հանդերձանքը, կատարում նրա դերը առօրյա կյանքում, լվացք անում, կերակուր եփում, իսկ կինը` ամուսնու:

Բարեկենդանն ու դիմակահանդեսները Latino ոճում

Ինչպես նշեց Գրիգորյանը, բարեկենդանն առօրյա կյանքի հակապատկերն է: «Տոնի բուն էությունն այն է, որ մարդն անում է այն ամենն, ինչ չի կարող թույլ տալ իրեն առօրյա կյանքում: Ի սկզբանե տոնը նախատեսում էր, որ մարդ պետք է կտրվեր ամեն ինչից: 19-րդ դարում Բարեկենդանը մեծ շուքով էին տոնում», — պատմում է ազգագրագետը:

Նրա խոսքով` նման շուքով նախկինում ոչ մի տոն չէր տոնվում՝ ոչ Նոր տարին, ոչ մարտի 8-ը, ոչ հարսանիքները կամ ծննդյան տոները: Բարեկենդանին ընտանիքը կարող էր 2-3 ցուլ մորթել, որպեսզի բավականացներ բոլորին՝ տոնը նշելու համար:

Գրիգորյանն ավելացրեց, որ Բարեկենդանը հիշեցնում է Վալենսիայում անցկացվող Լաս Ֆալյաս փառատոնը (Կրակի փառատոն), Վենետիկի դիմակահանդեսը կամ Բրազիլիայի կառնավալը:

«Մեզ մոտ կառնավալի նման մի բան էր անցկացվում: Չի կարելի ասել, որ Բարեկենդանը նշելու գաղափարը միայն հայերին է պատկանում: Այդ բոլոր տոները մեզ են հասել մեր նախանախապապերի ժամանակներից», — ավելացրեց նա:

Բարեկենդանի ավանդույթն ու խորհրդանիշը

Բարեկենդանը խորհրդային տարիներին երկրորդ պլան անցավ, այնուհետև այն ընդհանրապես դադարեցին տոնել, ասաց Գրիգորյանը: Ավելի ուշ այս տոնը վերականգնեց իր դիրքերը:

© Мемориальный комплекс сардарапатской битвы, национальный музей этнографии армян и истории освободительной борьбыԲարեկենդան
Բարեկենդան - Sputnik Արմենիա
1/4
Բարեկենդան
© Мемориальный комплекс сардарапатской битвы, национальный музей этнографии армян и истории освободительной борьбыԲարեկենդան
Բարեկենդան - Sputnik Արմենիա
2/4
Բարեկենդան
© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Բարեկենդան - Sputnik Արմենիա
3/4
Բարեկենդան
© Sputnik / Asatur YesayantsԲարեկենդան
Բարեկենդան - Sputnik Արմենիա
4/4
Բարեկենդան
1/4
Բարեկենդան
2/4
Բարեկենդան
3/4
Բարեկենդան
4/4
Բարեկենդան

Մարդիկ դեմքներին ալյուր կամ մուր էին քսում, պատմում է փորձագետը, միմյանց հյուր գնում: Եթե ձեզ ինչ-որ մեկը ճանաչեր, նրան անպայման նվեր պետք է մատուցեիք: Կարելի էր նույնիսկ բանաստեղծություն կարդալ: Իսկ հիմնական նվերը` ձուն էր, քանի որ այդ տոնն ավանդաբար ավարտվում էր ձու ուտելու արարողությամբ:

Sputnik Արմենիայի զրուցակիցը նաև պատմեց Բարեկենդանի որոշ խորհրդանիշների և տոնին հաջորդող Մեծ պահքի մասին:

«Ավանդաբար Հայաստանում Մեծ պահքի կերպարը` Ակլատիզ տիկնիկն է եղել` զարդարված 49 քարերով և սոխով կամ սխտորով, որոնց մեջ 7 փետուր էր մտցրած` Մեծ պահքի շաբաթների թվով: Ակլատիզի կերպարները կախում էին տանիքից: Մեծ պահքի յուրաքանչյուր շաբաթ սոխից մեկական փետուր էին հանում, այդ իսկ պատճառով առաջին երեք փետուրները պետք է սև լինեն, քանի որ դրանք խորհրդանշում էին պահքի ամենադաժան շաբաթները: Փետուրներից մի քանիսը սպիտակ էին, քանի որ դրանք հուշում էին Զատկին մոտենալը». — բացատրում է Գրիգորյանը:

Քարերը, նրա խոսքով, զարդարում էին Ակլատիզի հանդերձանքը, որպեսզի երեխաները չմոտենան և ոչ պասային կերակուր չվերցնեն, այլապես նա «իրենց ուղղությամբ կնետեր այդ քարեր»: Ազգագրագետը նշեց, որ այդ հնարքը հիանալի դաստիարակչական մեթոդ էր, որն օգնում էր հասկանալու պասի ամբողջ կարևորությունը:

Տոնից հետո, Ակլատիզին թաքցնում էին տանիքի վրա որևէ տեղ և բարկանում նրա վրա, որպեսզի քաղցի զգացողությունը միայն ու միայն մեկ տարի անց զգային` պասի ժամանակ:

Իսկ Բարեկենդանի խորհրդանիշն էր Ուտիս տատը, որին վառում էին տոնի ժամանակ:

Русская версия

Լրահոս
0