00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական բուհերը դռները բաց սպասում են հայ շրջանավարտներին

© Sputnik / Aram Nersesyan Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци
Лекция Казбека Кудзаева в Ереванском Медицинском институте им.Мхитара Гераци - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ շրջանավարտները Ռուսաստանի հեղինակավոր բուհերում սովորելու հնարավորություն ունեն։ Այդ նպատակով Երևանում մարտի 1-3-ը կանցկացվի «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բուհերը հայ ուսանողների համար ամենապահանջված ուսումնական հաստատությունների ցանկում են, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) տնօրեն Մարկ Կալինինը։

Նրա խոսքով` շրջանավարտներն ընտրելու հնարավորություն ունեն. հայտում կարող են մինչև վեց համալսարան նշել։ Բացի այդ, Հայաստանի ուսանողները նախապատվություն են տալիս այն քաղաքներին, որտեղ մեծ հայկական համայնք կա։

Ամենակարևորը կրթությունն է

Ինչպես նշեց ԳՄՌԿ ղեկավարը, հայ ուսանողներից շատերը ընտրում են Ռուսաստանի հարավային հատվածում գտնվող բուհերը, սակայն բուհերի աշխարհագրությունը բավական մեծ է։

Участники конкурса разработчиков Hackathon ArmBigData - Sputnik Արմենիա
Աշխարհի ամենահեղինակավոր բուհերն ուրախությամբ են ընդունում հայ ուսանողներին

«Այս տարի մենք ավելի քան 500 հայտ ենք ստացել ռուսական առաջատար բուհերի բակալավրում, մագիստրատուրայում, օրդինատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Հայաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերջին երկու շաբաթվա ընթացքում շրջանավարտների համար մրցույթներ են անցկացվել։ Մասնակիցները թեստեր են լրացրել ռուսաց լեզվից, ինչպես նաև մասնագիտական առարկաներից, հաշվի է առնվել ատեստատի միջին գնահատականը, և ներկա պահին մենք պատրաստ ենք «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակում աշխատանքային խմբի նիստ անցկացնել թեկնածուներին ընտրելու համար», — ասաց Կալինինը։

Ռուսական բուհերում սովորելու համար թեկնածուների ընտրությունն ավանդաբար անցկացվում է «Կրթություն XXI դար» ցուցահանդեսի շրջանակում։

© Sputnik / Asatur YesayantsՄարկ Կալինին
Марк Калинин. П/к на тему открытия выставки Образование XXI век  - Sputnik Արմենիա
Մարկ Կալինին

Որոշ մասնագիտությունների գծով մեկ տեղի համար հավակնորդների թիվը բավական մեծ է։ Օրինակ` «տնտեսագիտություն» մասնագիտության մրցույթում մեկ տեղի համար պայքարում է 30 դիմորդ, «իրավաբանություն» մասնագիտության մրցույթի համար` 20 դիմորդ, օրդինատորների մրցույթում 10 մարդ պայքարում է մեկ տեղի համար։

Ռուսական համալսարանների ասպիրանտուրաներում սովորել ցանկացողների թիվը նույնպես մեծ է։

Աշխատանքային խմբի նիստի շրջանակում ՀՀ կառավարության նիստերի դահլիճում բաց դռների օր կանցկացվի շրջանավարտների և նրանց ծնողների համար։

«Կրթություն XXI դար» ցուցահանդես

«Ինտեր էքսպո» ցուցահանդեսային ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարի միջոցառման գլխավոր հովանավորն է «ՎՏԲ-Արմենիա» բանկը։

«Մենք շնորհակալ ենք նաև Ռուսաստանի դեսպանատանը ցուցահանդեսի անցկացմանն աջակցելու համար։ Այս տարի մենք շատ հետաքրքիր ստենդ ենք ունենալու` պատմական արխիվ։ Ցուցադրվելու են Հայաստանի և Ռուսաստանի կրթության պատմությունը ներկայացնող արխիվային փաստաթղթերը` սկսած XVIII-XIX դարերից», — ասաց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ ցուցահանդեսում կներկայացվեն միջին մասնագիտական կրթություն (քոլեջ), բարձրագույն կրթություն և հետբուհական կրթություն (այն ընկերությունները, որոնք տեղեր են հատկացնում մագիստրատուրաներում և ասպիրանտուրայում) առաջարկող հաստատությունները։ Բացի այդ, հնարավոր կլինի ծանոթանալ միջազգային կրթական ծրագրերին։

© Sputnik / Asatur YesayantsԱդելինա Քոչարյան
Аделина Кочарян. П/к на тему открытия выставки Образование XXI век  - Sputnik Արմենիա
Ադելինա Քոչարյան

ՎՏԲ բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը նշեց, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի համար սոցիալական փոխգործակցության ոլորտի առաջնահերթ ուղղություններից է աջակցել երիտասարդ սերնդի ինտելեկտուալ զարգացմանն ու մասնակցել կրթական տարբեր ծրագրերին։

«Այսօր հաճելի է լինել «Կրթություն XXI» դար ցուցահանդեսի գործընկերը, որը նոր հնարավորություններ է բացում երիտասարդ, տաղանդավոր մարդկանց մի ամբողջ սերնդի համար, որոնք կրթություն կստանան լավագույն ռուսական բուհերում», — նշեց Տելեգինը։

Նա ավելացրեց, որ այս փորձը «ՎՏԲ Արմենիա» բանկին թույլ կտա հետագայում ևս մասնակցել նման նախագծերի։

© Sputnik / Asatur YesayantsԻվան Տելեգին
Иван Телегин. П/к на тему открытия выставки Образование XXI век  - Sputnik Արմենիա
Իվան Տելեգին

Русская версия

Լրահոս
0