00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մառախուղը կցրվի դանդաղ և առավոտյան նորից կվերադառնա

© Sputnik / Asatur YesayantsТуман, Армения
Туман, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գարունն Արարատյան դաշտում ու Երևանում սկսվեց և դեռ կշարունակվի մառախուղով: Որտեղից եկավ ու երբ կհեռանա մառախուղը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արարատյան դաշտը գրաված մառախուղը սպառիչ կերպով ուսումնասիրված չէ, ուստի դժվար է միանշանակ ասել, թե ինչից է այն առաջացել և երբ կհեռանա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը՝ նշելով Արարատյան գոգավորությունը զավթած մառախուղի առաջացման առնվազն մի քանի պատճառ:

Вид на Ереван с вертолета - Sputnik Արմենիա
Մառախուղը դեռ մի քանի օր էլ կծածկի Երևանը

Դրանցից առաջինը տաք և սառը օդային զանգվածների հանդիպման պատճառն է, երբ Եգիպտոսից մեր Հայաստան հասած տաք օդային զանգվածը հանդիպեց Արարատյան դաշտում իշխող սառն օդին:

«Հայաստանի տարածքում ամենասառը մասը Արարատյան գոգավորությունն էր, որտեղ կուտակվել էր սառը օդը: Եթե մյուս տարածքներում արեգակի առկայության պարագայում ջերմաստիճանը բավական բարձրացավ, և այդ օդի ներթափանցման դեպքում մառախուղ չառաջացավ, ապա Արարատյան գոգավորության հասած ջրային գոլորշիներով հագեցած տաք օդը անմիջապես առաջացրեց մառախուղ»,- ասաց մասնագետը:

Մառախուղի առաջացման մեկ այլ պատճառ էլ, Թրահել Վարդանյանի խոսքով, կարող են լինել երկրի մակերևույթը ջերմացնող արևի ճառագայթները: Դրանց պարգևած ջերմությունը, երկրի մակերևույթից անդրադառնալով ու սառը օդին հանդիպելով, ևս կարող է մառախուղ առաջացնել, կամ ավելացնել արդեն կուտակված մառախուղի խտությունը:

Թրահել Վարդանյանի նշած մառախուղի առաջացման երրորդ պատճառն առավել հատուկ է մեծ քաղաքներին: Ցուրտ եղանակին ավտոմեքենաների, գազի կաթսաների և այլ արտանետումներում առկա գոլորշին խտանում և կուտակվում է երկրի մակերևույթին մոտ շերտերում և վերածվում մառախուղի:

© Sputnik / Asatur YesayantsԹրահել Վարդանյան
Траел Варданян  - Sputnik Արմենիա
Թրահել Վարդանյան

Այս երեքն էլ, մասնագետի համոզմամբ, կարող են վերջին օրերի մառախուղի առաջացման պատճառ լինել, ընդ որում` երեքն էլ միաժամանակ:

Չի բացառվում, որ մեր մառախուղն առաջացման այլ պատճառներ ևս ունենա, բայց դրանք, ըստ մասնագետի, հարկ եղած չափով ուսումնասիրված չեն:

Ուսումնասիրված չէ նաև երևանյան մառախուղի ու Արարատյան դաշտի արհեստական լճերի մակերևույթից գոլորշիացող ջրի հնարավոր կապը: Այս վարկածը, սակայն, մեր զրուցակիցը չի հերքում:

«Ձկնաբուծարաններն ու արհեստական լճակները կարող են ունենալ այդ ազդեցությունը, դա բացառել չի արելի, բայց ասել, որ այդ ազդեցությունն այն չափով կլինի, որ կառաջացնի այսպիսի մառախուղ, ևս սխալ է: Դրանք կարող են միայն որոշ չափով ավելացնել արդեն առկա մառախուղի քանակը»,- ասաց Թրահել Վարդանյանը:

© Sputnik / Asatur YesayantsՄառախուղ Արարատյան դաշտում
Туман, Армения - Sputnik Արմենիա
Մառախուղ Արարատյան դաշտում

Իսկ թե երբ մառախուղը կլքի Արարատյան դաշտն ու թույլ կտա, որպեսզի գարունն այստեղ էլ հասնի, մեր զրուցակիցը դժվարացավ կանխատեսել, բայց նշեց, որ մառախուղն առնվազն մի քանի օր դեռ կպահպանվի:

Մեկ լավ լուր, այնուամենայնիվ, կա: Գիտնականի դիտարկումներով մառախուղը շատ դանդաղ, բայց սկսել է ցրվել, ինչի մասին վկայում են օրվա երկրորդ կեսին մայրաքաղաքի կենտրոն ներթափանցող արևի շողերը: Բայց գիշերվա ժամերին պահպանվող զրոյից ցածր ջերմաստիճանի պատճառով ամեն հաջորդ առավոտ մառախուղը դարձյալ վերադառնում է:

Որպեսզի այն ավելի արագ ցրվի, Արարատյան դաշտում պետք է ուժեղ քամի լինի կամ անձրև տեղա: Իսկ այդպիսիք առաջիկա մի քանի օրերին չեն կանխատեսվում:

Русская версия

Լրահոս
0