00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թղթային անկետաները վերանում են. առողջապահությունը «էլեկտրոնային» ճանապարհն է բռնել

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ներկայացրեց Հայաստանում էլեկտրոնային համակարգի ներդրման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. 2-3 տարի տևեց, մինչ առողջապահության էլեկտրոնային համակարգը մշակվեց։ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է պետպատվեր իրականացնող բուժհաստատություններում համակարգի ներդրման անցումային փուլը։ Համակարգում ներմուծվել է 480 բուժհաստատությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Ի դեպ, համակարգը միացվել է պետական ռեգիստրին։ ՀՀ առողջապահության նախարարության էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանի խոսքով` դրանով կբացառվեն քաղաքացիների կրկնակի մուտքագրման, կրկնակի ֆինանսավորման հնարավոր դեպքերը։

«Մինչ այժմ էլեկտրոնային միասնական համակարգ մեր երկրում չկար։ Հիմա քաղաքացիներին հնարավորություն է տրվում էլեկտրոնային եղանակով ծանոթանալ իրենց բժշկական պատմությանը։ Արդյունքում ակնկալվում է, որ քաղաքացին կկարողանա ցանկացած վայրից մուտք գործել անձնական էջ ու այնտեղ տեսնել`երբ և ինչ բուժհաստատություն է այցելել, ինչ ծառայություններ են մատուցվել»,-ասաց մասնագետը։

Այսպիսով, հիվանդը բժշկի այցելելիս կարիք չի ունենա իր հետ տանել նախկին այցելությունների ընթացքում արված գրանցումներն ու ստուգումների պատասխանները։ Քաղաքացու թույլտվությամբ բժիշկն էլ մուտք է գործում նրա անձնական էջ ու ծանոթանում տեղեկատվությանը։

© Sputnik / Aram Nersesyan Վարդան Գևորգյան
Вардан Геворкян  - Sputnik Արմենիա
Վարդան Գևորգյան

«Բացի այդ, քաղաքացին դեղատուն այցելելով` կարիք չի ունենա իր հետ տանել բժշկի տված դժվարընթեռնելի նշանակումները։ Դեղատան աշխատակիցներն էլեկտրոնային համակարգի միջոցով դուրս կգրեն պետպատվերի շրջանակում կամ վճարովի հիմունքով տրվող համապատասխան դեղամիջոցները»,-ասաց Վարդան Գևորգյանը։

Քաղաքացիները հաճախ են ահազանգում` դիմում են տվյալ բուժհաստատություն պետպատվերից օգտվելու համար, իսկ հաճախ ստանում են հետևյալ պատասխանը` պետպատվերի ծավալները սպառվել են։ Sputnik Արմենիայի հարցին, թե արդյոք համակարգի միջոցով հնարավո՞ր է հետևել, թե որ բուժհաստատությունում պետպատվերի քանի տեղ կա, Գևորգյանը պատասխանեց` դեռ նման հնարավորություն չկա։

«Հիմա աշխատանքներ ենք տանում, որ նման տեղեկատվություն հնարավոր լինի ցուցադրել նաև քաղաքացիներին, որպեսզի քաղաքացին նախապես իմանա` արդյոք կարո՞ղ է այս կամ այն ծառայությունից օգտվել պետական պատվերի շրջանում»,-ասաց նա։

Էլեկտրոնային առողջապահության համակարգին կարելի է միանալ armed.am հասցեում` նույնականացման քարտի տվյալները լրացնելով։ Գրանցումն անվճար է։

Русская версия

Լրահոս
0