00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից

© Sputnik / Asatur YesayantsАкция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими РА
Акция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանանց տոնի շնորհավորական բացիկ՝ արցախյան պատերազմում վիրավորված զինվորի ձեռքով: Գաղափարը Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որին միացել են նաև արվեստի ու սպորտի աշխարհահռչակ հայ գործիչները:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Մարտի 8-ի շնորհավորական բացիկով կարելի է ոչ միայն շնորհավորել կանանց, այլև աջակցել Արցախում վիրավորված ու մինչ օրս վերականգնողական բուժում ստացող հայ զինվորին: Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի այս գաղափարն արդեն իրականություն է: Գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները:

«Կարևոր չէր, որ զինվորն ամբողջական բացիկը նկարեր: Կարևոր էր, որ նա վրձինը ձեռքն առներ ու հասակակից թերլեմեզյանցիների օգնությամբ իր հերոսության մի մասնիկը փոխանցեր բացիկին, որը հասցեատիրոջը հասնելով` նրան էլ պիտի մասնակից դարձնի իր սխրանքին»,- Արմեն Մուրադյանը Sputnik Արմենիայի խնդրանքով ներկայացրեց նախաձեռնության գաղափարական նշանակությունը:

Վերականգնողական բուժմանը զուգահեռ մասնագետները կարևորում են նաև զինվորների հոգեբանական վերականգնման՝ սոցիալականացման անհրաժեշտությունը: Բացիկների պատրաստման գործընթացը, նկարչությունը դրա լավագույն տարբերակներից են: Իսկ հասարակության մասնակցությունը ծրագրին զինվորին պետք է ևս մեկ անգամ վստահեցնի՝ նրա կարիքը հայրենիքն այսօր էլ ունի:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները
Արմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները - Sputnik Արմենիա
1/4
Արմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները
© Sputnik / Asatur YesayantsԲացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա
2/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
© Sputnik / Asatur YesayantsԲացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա
3/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
© Sputnik / Asatur YesayantsԲացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից - Sputnik Արմենիա
4/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
1/4
Արմեն Մուրադյանի գաղափարի իրականացմանն աջակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները
2/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
3/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից
4/4
Բացիկներ հայ կանանց` վիրավոր զինվորներից

«Մեր տղաները վնասվածքները ստացել են ոչ թե դահուկ քշելիս կամ դժբախտ պատահարի հետևանքով, այլ մեր ու մեր երեխաների անվտանգությունն ապահովելիս, մեր երկրի ու պետականության սահմաններն անառիկ պահելիս, և կարծում եմ` նրանց յուրաքանչյուրի վնասվածքների մի մասը նաև մերն է, և նրանց վերականգնման գործընթացին մասնակցելը դառնում է բոլորիս պարտքը»,- ասաց Մուրադյանը:

Ծրագրի առաջին իսկ օրից Արմեն Մուրադյանը չի կասկածել դրա հաջողությանն ու հասարակական մասնակցությանը:

Հայ զինվորի ձեռքով պատրաստված հարյուրավոր բացիկներն այսօր սպասում են իրենց հասցեատերերին:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը կգնի զինծառայողների պատրաստած բացիկները

Դրանք գնելու ցանկություն հայտնողներն արդեն այնքան շատ են, որ ծրագրի հեղինակները վախենում են չհասցնեն բավարարել պահանջարկը:

Պաշտպանության նախարարությունն առաջին պետական կառույցն է, որ ցանկություն է հայտնել այս տարի կանանց շնորհավորել հենց զինվորի պատրաստած բացիկներով: Խորհրդանշական ակցիային միացել են նաև արվեստի ու սպորտի մի շարք գործիչներ՝ նկարիչ Նուռը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը նաև ներկա է եղել ու մասնակցել է բացիկների ստեղծման աշխատանքներին, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը պատրաստվում է այս տարի մարտի ութին իր հարազատներին հենց այդ բացիկներով շնորհավորել:

Բացիկների մի խմբաքանակը վաճառքի է հանվելու երևանյան ծաղկի ու հուշանվերների խանութներում:

Վաճառքից ստացված հասույթն էլ ուղղվելու է վերականգնողական նոր կենտրոնի վերանորոգմանը, որտեղ հերոս զինվորները պետք է շարունակեն իրենց ապաքինումը:

«Այս բացիկներից յուրաքանչյուրին զինվորի ձեռք է դիպել: Ինձ համար դրանք անգին են»,- ցույց տալով իր աշխատասեղանին դրված բազմաթիվ բացիկները՝ ասաց Մուրադյանը։ Հետո առանձնացրեց դրանցից մեկն ու ավելացրեց. «Սա ամենաառաջին պատրաստված բացիկն է, որը շատ եմ հավանել ու որոշել եմ գնել ու մարտի 8-ին մայրիկիս նվիրել»:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյանն այս բացիկը շատ է հավանել և պատրաստվում է նվիրել մայրիկին
Акция медицинского университета Армении: Подарочные открытки, сделанные военнослужащими  - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյանն այս բացիկը շատ է հավանել և պատրաստվում է նվիրել մայրիկին

Մուրադյանը վստահ է՝ ծրագիրը նոր է թափ հավաքում և մարտի 8-ին չի ավարտվի, կշարունակվի մինչև ապրիլի 7-ը:

Իսկ ապրիլի 7-ից հետո զինվորները նոր զբաղմունք կունենան: Մուրադյանն արդեն մտածում է ծրագրի շարունակության մասին:

Լրահոս
0