00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես են հայ երեխաներին զրկում մանկական հաղորդումներից

© Sputnik / Asatur YesayantsМультфильмы
Мультфильмы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական հեռուստաալիքները ողողված են լրատվական ծրագրերով, հայրենական և հնդկական արտադրության սերիալներով, երաժշտական և այլ մրցույթներով: Ու թվում է՝ ամենակարևոր հանդիսատեսի` երեխաների մասին բոլորը մոռացել են:

Մարտի առաջին կիրակին ամբողջ աշխարհում նշում են Մանկական հեռուստատեսության և ռադիոյի համաշխարհային օրը: Հարց է առաջանում: Ինչո՞ւ են հայ երեխաները զրկվել հայրենական արտադրության մանկական հաղորդումներ ու կրթական ծրագրեր դիտելու հաճույքից:

Մանկական հեռուստաալիքի բացակայությունը, մեղմ ասած, տարօրինակ է ժամանակակից աշխարհի համար: Թեև պետք է նշել, որ Հայաստանը ժամանակին ունեցել է նման հեռուստաալիք, որն, ի դեպ, մասնավոր էր և որը փակվեց 2011 թվականի վերջին:

Армянский мультик - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սահակյանց. հայկական մուլտիպլիկացիան մրցունակ է աշխարհում

Իսկ այդ հեռուստաալիքը, որը «Հայրենիք» էր կոչվում, երեխաների համար հայրենական արտադրության հեքիաթներ, մուլտֆիլմեր, մանկական կինոֆիլմեր, մարզային, գիտական, զարգացնող կրթական հաղորդումներ էր հեռարձակում:

Փո՞ղն է որոշում

Իհարկե, երբ հեռուստաալիքները համագործակցում են իրենց գովազդատու գործընկերների հետ, լավ է: Բիզնես է, և այդ հարցում ամեն ինչ պարզ է:
Սակայն, կրկին դիտարկելով «Հայրենիք» հեռուստաալիքի օրինակը, կարելի է հետևյալ հետաքրքիր փաստն արձանագրել. եթերում միայն հրուշակեղենի գովազդ էր ցուցադրվում, այն էլ հենց այն ընկերության արտադրանքը, որը պատկանում էր նույն հոլդինգին:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2 կետն ասում է՝ արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում։
Գործնականում գրեթե միշտ բացառվում է մանկական հաղորդումների հեռարձակման ժամանակ գովազդի ցուցադրումը, և ռեժիսորներին պարզապես ձեռնտու չէ նման ծրագրեր նկարահանելն ու ցուցադրելը:

Վերադառնանք «Հայրենիք» հեռուստաալիքին: Մանկական այս հեռուստաալիքը մի հիմնական սկզբունք ուներ, հեռարձակում էր միայն այնպիսի հեռուստահաղորդումներ, որոնք բացառում էին բռնության և դաժան տեսարանների ցուցադրումը եթերում:

Мультфильм Маша и медведи - Sputnik Արմենիա
Մուլտֆիլմը` սթրես ողջ կյանքի համար

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Միատեսակ սերիալներ, որոնցում պրոֆեսիոնալ դերասանների հետ նկարահանվում են դերասանական կրթություն չունեցող «անհասկանալի» անձնավորություններ, ու բոլոր սերիալների բովանդակությունն էլ միշտ նույնն է՝ բռնություն, ծաղրանք, քաղցկեղային հիվանդություններ, հանցագործություն, մարդասպանություն:

Իսկ ի՞նչ կլինի երեխաների հետ, երբ նրանք մեծանան կռիվների, գոռոցների և դաժան տեսարաններով ողողված եթեր դիտելով: Մտածելն անգամ սարսափելի է:

Ինչո՞ւ են հայ երեխաները նախընտրում արտասահմանյանը

Քանի որ արևմուտքում կարողանում են «համեղ» և կրթական ծրագրեր հրամցնել երեխաներին, այդ պատճառով էլ փոքրիկները նախընտրում են հաղորդումները դիտել ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Բացի այդ, այսօրվա դրությամբ հայկական ալիքները գերհագեցած են հնդկական սերիալներով: Ու որքան էլ մեծ լինի եղբայրական Հնդկաստանի ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքը, պետք է ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է հայկական հեռուստաեթերում, դուրս է թույլատրելիի բոլոր սահմաններից: Ինչո՞ւ պետք է երիտասարդ մայրիկը սոցցանցում տեսանյութ տեղադրի այն մասին, թե ինչպես է իր որդին սարի հագած քրոջ հետ պարում հնդկական սերիալների երաժշտության տակ:

Չմոռանանք նշել նաև, որ հայ ժամանակակից երեխաները, ինչպես ամբողջ աշխարհում, արթնանալուն պես վերցնում են պլանշետներն ու այնպիսի խելահեղ խաղեր խաղում, որոնցից ոչ մեկը չի զարգացնում նրանց մտածողությունը, ավելին՝ բթացնում են փոքրիկներն և տեսողական ու նյարդային խնդիրներ առաջացնում:

Հ. Գ. Դատելով հայկական հեռուստաալիքների եթերում մանկական հաղորդումների ու մուլտֆիլմերի սակավությունից ու վատ որակից, կարելի է ենթադրել, որ հայրենական արտադրության որակյալ մուլտֆիլմերի և հաղորդումների ցուցադրումը միմիայն ողջույնի կարժանանա:

Русская версия

Լրահոս
0