00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Блокада.ам–ը Իսկանդերի անվան մրցանակի լոնգ լիսթում է

© bigpicture.ruДети греющиеся у печи
Дети греющиеся у печи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆազիլ Իսկանդերի անվան միջազգային մրցանակի ցուցակում է ներառվել նաև блокада.ам հեքիաթների հայկական ժողովածուն (խմբագիր–կազմող Ռուբեն Փաշինյան)։ Ժողովածուի համար հիմք են հանդիսացել 90-ականների Հայաստանի շրջափակման ծանր տարիների մասին հուշերը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. «Սա ճշմարիտ գիրք է այն մասին, թե ինչ բարդ շրջափակման մեջ է հայտնվել դեռ վերջերս համեմատաբար բարեկեցիկ Խորհրդային հանրապետությունը` Հայաստանը։ Ռուսաստանից կտրված, ոչ բարեկամական երկրներով շրջապատված Հայաստանը վերապրեց Լենինգրադի շրջափակումը հիշեցնող տարիներ, թեև այս համեմատությունն անսովոր և պարադոքսալ է հնչում։ Գիրքը ռուս ընթերցողի առջև բացում է եղբայրական երկրի պատմության անհայտ էջերը։ Որոշակի առումով սա բացառիկ փաստաթուղթ է արիության և պատմության ամենածանր տարիներին մարդ մնալու կարողության մասին», — նշեց գիրքը մրցանակի ներկայացրած հայտնի ռուս բանաստեղծ, գրող Սերգեյ Մնացականյանը։

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя - Sputnik Արմենիա
Հայկական այբուբենը՝ «Գրադ» համակարգերի զարկին համարժեք

Գրքի ստեղծման գաղափարը ծնվեց ռուսերեն լեզվով գրող Հայաստանի երիտասարդ գրողների Գրական փառատոնի շրջանակներում, որը կազմակերպել էր Սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամը, հայտնի ռուս գրող Եվգենի Պոպովի շնորհիվ։

«Ամեն անգամ, երբ նա մեր պատմվածքներում լսում էր «շրջափակում» բառը, զարմանում էր, չէր հասկանում, ինչի մասին է խոսքը, — պատմում է ժողովածուի կազմող լրագրող և գրող Ռուբեն Փաշինյանը։ Երբ մենք` ժողովածուի ապագա համահեղինակներ-կազմողներս` Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, Հովհաննես Ազնաուրյանը, Հայկ Մելքոնյանը և ձեր խոնարհ ծառան, ամեն ինչ մանրակրկիտ պատմեցինք նրան, ցույց տվեցինք այն ժամանակվա լուսանկարները, Եվգենի Անատոլևիչն առաջարկեց մեզ այդ թեմայով ստեղծել հուշ-պատմվածքներ։ Այսպես սկսվեց աշխատանքը, որը տևեց երկու տարի…»

Անցյալ տարվա ապրիլի 30-ին, Կամերային թատրոնում տեղի ունեցավ ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը։ Այն կազմված է երկու մասից`շրջափակումը վերապրած ժամանակակից հայ լրագրողների, գրողների պատմվածքներից և այդ անհանգիստ տարիներին, անկախ ամեն ինչից, իրենց գործունեությունը շարունակած մշակութային օջախների ղեկավարների հիշողություններից։

Ժողովածուն համալրվեց Աշոտ Ղազազյանի, Ռուբեն Փաշինյանի, Նելլի Մադաթյանի, Հովհաննես Ազնաուրյանի, Գոհար Ռշտունու, Դմիտրի Պիսարենկոյի, Իրինա Աբրոյանի, Հայկ Մելքոնյանի, Նարինե Քարամյանի, Դավիթ Խաչիյանի պատմվածքներով։

Ժողովածուում իրենց հիշողություններն են պատմում նաև Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը, շրջափակման տարիներին ստեղծված Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Փարաջանովի անվան թատրոնի դերասանուհի Լուիզա Գաբեն, լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը։

«Ժողովածուն դեռ էլեկտրոնային տարբերակով է, այն կարելի է ներբեռնել համացանցից։ Մենք ակտիվորեն հովանավորներ ենք փնտրում, որոնք կօգնեն գրքի թղթային տարբերակի հրատարակման հարցում, ինչպես նաև սկսել ենք աշխատանքները «блокада.ам»-ի մյուս հատվածի ստեղծման վրա, որը նվիրված է լինելու Արցախի շրջափակմանը։ Ինչ վերաբերում է մրցանակին, այդքան էլ մեծ հույսեր չենք կապում դրա հետ, սակայն այն փաստը, որ գիրքը մարդկանց հոծ զանգված կկարդա, լսարանը «հայկական սահմաններից» վերջապես դուրս կգա, շատ բան արժե», — նշել են նախագծի հեղինակները։

Հաջողություն մաղթենք «блокада.ам» հեղինակներին։ Մրցանակի թեկնածուների ցանկը հրապարակվել էր հունիսին, Սուխումի քաղաքում` Ֆազիլ Իսկանդերի հայրենիքում։ Իսկ մրցանակաբաշխությունը բոլոր երեք անվանակարգերում տեղի կունենա սեպտեմբերին, քաղաքի օրը, Մոսկվայում։ Ժյուրիի կազմում ընդգրկվել են հայտնի գրողներ, Ռուսական ПЕН-центр-ի անդամները։ Մրցանակն արդեն արժանացել է գրողների և ընթերցողների ուշադրությանը, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։

Русская версия

Լրահոս
0