00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Յուրի Վարդանյանը` վրացիների մասին. ինքնատիպություն, կոլորիտ, հյուրընկալություն

Юрий Варданян
Юрий Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանում Հայաստանի դեսպան, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Sputnik Գրուզիայի հետ խոսել է վրաստանյան կյանքի և աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Նա պատմել է, թե վրացիների որ սովորույթներն է սիրում ու գնահատում։

Մանկության համը

Վրաստանի հետ կապված առաջին տպավորություններս ստացել եմ մանկության տարիներին։ Դեռ դպրոցական արձակուրդներին ես հաճախ էի մեկնում Թբիլիսի` մորաքրոջս մոտ։ Երբ երկուսուկես տարի առաջ ես գնացի Թբիլիսի` որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, մանկական տպավորություններս միայն հաստատվեցին։ Ես ընկղմվեցի նույն ջերմ, բարյացակամ մթնոլորտում, ի դեմս վրացի ժողովրդի հանդիպեցի նույն բարեհամբույր և հյուրընկալ մարդկանց։

Բարեբախտաբար, առայժմ ես Վրաստանում չեմ բախվել այնպիսի մի երևույթի, որն ինձ մոտ հակակրանք կառաջացներ և որի հետ ես երբեք չէի կարող հաշտվել։
Ինձ համար Վրաստանի մասին ամենավառ հիշողությունը մայրաքաղաքն է։ Եվ այդ հիշողությունը կրկին մնացել է մանկության տարիներից։ Ես շատ եմ սիրում Թբիլիսին։ Ես այս քաղաքն ավելի լավ գիտեմ, քան Երևանը։ Պատանեկության տարիներիս տակնուվրա եմ արել Թբիլիսիի հին շրջանները։

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցՅուրի Վարդանյանը որդիների հետ
Заслуженный мастер спорта СССР (1977), рекордсмен мира по тяжелой атлетике, чемпион Олимпийских игр (1980), многократный чемпион мира, Европы и СССР в весовой категории до 82,5 кг Юрий Варданян с сыновьями - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյանը որդիների հետ

Հեքիաթային բնություն

Այս երկուսուկես տարիների ընթացքում ես աշխատանքային և ոչ աշխատանքային այցեր եմ կատարել Վրաստանի տարբեր շրջաններում, քաղաքներում և գյուղերում։ Վրաստանն, անկասկած, հեքիաթային գեղեցիկ երկիր է` ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ պատմական. ես նկատի ունեմ զարմանահրաշ հին ճարտարապետությունը։

Վրաստանի բնությունն իր լեռներով, խիտ անտառներով և գեղատեսիլ սարահարթերով հիշեցնում է հայկական բնությունը։ Կլիմայական տեսանկյունից մեր երկրները շատ չեն տարբերվում։ Ուստի ինձ համար բարդ չէր այստեղի կլիմային հարմարվելը։

Հնագույն հարևան

Հայաստանում ոչ միայն հիշում են, որ Վրաստանը մեր դարավոր հարևանն է ու ընկերը, այլ նաև բարձր են գնահատում այդ երկրի յուրօրինակ մշակույթը, ավանդույթները, հարուստ և համեղ խոհանոցը։ Դրա վկայությունը բավական հաճախ անցկացվող հայ-վրացական փառատոներն են և այլ միջոցառումները մշակույթի, սպորտի, խոհարարության ոլորտում։

Юра Варданян - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյան. չեմպիոն` այլ մոլորակից

Տևական ժամանակ է` հայ զբոսաշրջիկների զգալի մասը նախընտրում է հանգիստն անցկացել Վրաստանում։ Ընդ որում, եթե նախորդ տարիներին զբոսաշրջային հոսքն ամառային ամիսներին հիմնականում ուղղորդվում էր դեպի ծով, ապա այս տարի հայ զբոսաշրջիկները նախընտրել են Ամանորն անցկացնել Թբիլիսիում։ Չի կարել չնշել, որ հայկական ընտանիքներում շատ տարածված են վրացական ճաշատեսակները։ Այդ առումով բացառություն չէ նաև մեր ընտանիքը։ Մենք հաճախ ենք չախոբիլի ու սացիվի պատրաստում ։

Ինքս չեմ պատրաստում, բայց պարբերաբար խնդրում եմ կնոջս ինչ-որ վրացական ճաշատեսակ պատրաստել։ Բացի այն կերակուրներից, որոնց մասին արդեն նշեցի, շատ եմ սիրում նաև խինկալի և խաչապուրի։

© Photo : provided by Yuri VardanyanՅուրի Վարդանյան
Посол Армении в Грузии, легендарный штангист Юрий Варданян - Sputnik Արմենիա
Յուրի Վարդանյան

Յուրահատուկ վրացիները

Եթե երեք բառով բնութագրենք Վրաստանը, ապա կարելի է այսպես ասել` յուրահատկություն, կոլորիտ, հյուրընկալություն։ Վրացիների մեջ ինձ միշտ գրավել է անձնական առանձնահատկությունների առկայությունը, որոնց շնորհիվ վրացուն միշտ կարելի է ճանաչել` նույնիսկ ոչինչ չիմանալով նրա ազգային պատկանելության մասին։ Հայերն ու վրացիները խառնվածքով շատ չեն տարբերվում միմյանցից։ Բայց իմ կարծիքով` վրացիներին ավելի բռնկվող են, դա արտացոլվում է նույնիսկ սոցիալ-քաղաքական կյանքում։ Օրինակ, բողոքի ակցիաները հաճախ տեղի են ունենում նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար իրական առիթ չկա։ Համենայն դեպս, կողքից այդպես է երևում։

Նվերներ

Հավանաբար իմ պատասխանը ծեծված կթվա, բայց անկեղծ կպատասխանեմ։ Հայաստանից սովորաբար տանում եմ կոնյակ, իսկ Վրաստանից բերում եմ գինի։ Բանն այն է, որ դրանք, կարելի է ասել, ունիվերսալ նվերներ են։ Ես վրացական գինու մեծ երկրպագու եմ։ Լինելով աշխարհի ավելի քան 100 երկրում` շատ լավ գինիներ եմ փորձել, բայց, միևնույն է, նախապատվությունը տալիս եմ վրացական գինուն։ Այնպես որ, ես անձամբ միշտ ուրախ կլինեմ, երբ նման նվեր ստանամ։

Русская версия

Լրահոս
0