00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների թիվը տարեցտարի աճում է

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցЗанятия с детьми в детском экологическом центре "Живая нить"
Занятия с детьми в детском экологическом центре Живая нить - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան ընդառաջ մասնագետներն ահազանգում են՝ աուտիզմը դարի խնդիր է, որովհետև աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների թիվը տարեցտարի աճում է, այդ հիվանդությունը մարդուն ուղեկցում է ամբողջ կյանքում և համալիր մոտեցում է պահանջում:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Այսօր Հայաստանում ապրում է աուտիզմ ախտորոշումը կրող 1000-ից ավելի երեխա. Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այսպիսի եզրակացությամբ հանդես եկավ «Աուտիզմի հաղթահարում» ՀԿ հիմնադիր տնօրեն, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հասմիկ Մարգարյանը։

«Ամեն տարի ախտորոշման գրանցման աճ է արձանագրվում։ Աուտիզմն ավելի տարածված է, քան մանկական շաքարային դիաբետը, ուղեղային կաթվածը և մանկական օնկոլոգիական հիվանդությունները»,- ասաց Մարգարյանը:

«Աուտիզմ» ազգային հիմնադրամ բարեգործական հասարակական կազմակերպության դեռահասների մասնագիտական ծրագրերի համակարգող Ինեսսա Հարությունյանը նշեց, որ հենց այն տարիքում, երբ արդեն երեխան փորձում է տեսողական շփման միջոցով կապ հաստատել ծնողի հետ, այդ ընթացքում արդեն մասնագետները և ուշադիր ծնողները միանգամայն կարող են նկատել հատկանշական առանձնահատկություններ, որոնք սովորական չեն, օրինակ` ՝ անվանը չարձագանքելը, շրջապատող միջավայրով չհետաքրքրվելը, խոսքի բացակայությունը կամ ոչ ֆունկցիոնալ լինելը, մանկական խաղերում հասակակիցներից տարբերվելը և այլն։

© Sputnik / Arpi Beglaryan Հասմիկ Մարգարյանն ու Ինեսսա Հարությունյանը
Асмик Маргарян и Инесса Арутюнян в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Հասմիկ Մարգարյանն ու Ինեսսա Հարությունյանը

Հայաստանում աուտիզմ հիվանդությունը կրողների մասին խոսելիս նշվեց նաև այն կարևոր հանգամանքը, որ ներկայացված թվերը միայն պաշտոնական են, մինչդեռ տվյալ ախտորոշման դեպքում վստահորեն կարելի է ասել, որ չգրանցված դեպքերը բազմաթիվ են, քանի որ շատ ծնողները չեն գրանցում նման ախտորոշում ունեցող երեխաներին:

Ըստ Ինեսսա Հարությունյանի՝ աուտիզմը դարի խնդիր է: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ աուտիզմը հիվանդին ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, այդ պատճառով էլ անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել:

«Մեր գլխավոր նպատակն է հասարակությանը իրազեկված պահել, ինչն էլ թույլ կտա ախտորոշումն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրվել, ներգրավվել հասարակության տարբեր ոլորտներում»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:

Աուտիզմը հոգեբանական օտարացման ծայրահեղ ձև է, որն արտահայտվում է շրջապատող իրականության հետ երեխայի հաղորդակցման խախտուներով և սեփական ապրումների մեջ խորասուզվածությամբ: ՄԱԿ-ի տվյալով՝  68 երեխայից մեկն այսօր ունի աուտիզմ ախտորոշում:

Լրահոս
0