15:58 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ընտրություններ 2017

Կուտակումներ, դժվարություններ և հումոր. Գյումրիում ամփոփում են ընտրության ընթացքը

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
16330

Մինչ ընտրատարածքներում ամփոփում են ընտրությունների արդյունքները, գյումրեցիներն արդեն հասցրել են իրենց դիտողություններն ու դիտարկումներն անել:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Գյումրիում ընտրական ակտիվությունը բավական մեծ էր՝ շատերն այնքան պարտաճանաչ էին, որ «ընտրատեղամասերի դռները որոշել էին իրենք բացել»: Մեր այցելած տեղամասերից շատերում առաջին ընտրողները հենց ժամը 8:00-ին էին մուտք գործել ընտրատեղամաս: Մի շարք տեղամասերում էլ վստահեցրին՝ «ընտրողներն այնքան էին շտապում, որ դեռ 8-ը չկար թակում էին տեղամասի պատուհանները՝ թե բացեք, որ ընտրական պարտքներս կատարենք»:

Թիվ 31/29 ընտրատարածքի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը փաստեց՝ «հավանաբար եղանակն է բարենպաստ, արև է, մարդիկ էլ ուրախ-ուրախ եկել են»:

Նույն թաղամասում գտնվող մեկ այլ՝ 31/30 ընտրատարածքից փաստեցին՝ «խոպանի սեզոնը դեռ չի բացվել, մարդիկ իրանց գործ են գտել»:

Տարօրինակ է, բայց ամենաակտիվը տարեցներն էին, ովքեր հիմնականում տեղամաս էին գալիս աղջկա, որդու, կամ էլ հարսի ուղեկցությամբ: Ու զարմանալի չէ, որ նոր ընտրական կարգն առաջինը հենց իրենց «սրտով չէր»: «Աղջիկ ջան էս սարքը մեկ պասպոռտս չուզեց, հմի էլ մատներս, հմի ես օր էս ընտրությունը չուզեմ, լավ կեղնի՞»,- բողոքեց մի տարեց կին տեղամասերից մեկում: Մյուս տեղամասում էլ մի պապիկ քվեախցիկում որոշեց բարձրաձայնել՝ «հմի ես սքան թուղթն ի՞նչ էնեմ»:

Մի ուրիշ գյումրեցի էլ կատակեց. «Առաջին անգամ է, որ ընտրողները ընտրացուցակում եղածներից շատ էին»:

Հումորից բաժին հասավ նաև ընտրակաշառքին՝ «Գյումրիում էսօր 10 հազարանոցի մանր ունեցող չկա»:

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ