06:50 22 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
«Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով

Ընդամենը մեկ ծաղիկ` կնոջը ժպիտ պարգևելու համար. Երևանի քաղաքապետարանի անակնկալը

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
3210

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իգական սեռի ներկայացուցիչներին անակնկալ էր սպասվում Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով. Երևանի քաղաքապետարանի անակնկալն է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։

Sputnik Արմենիայի թղթակիցներն ականատես են եղել, թե ինչպես են կանայք արձագանքում այդ անակնկալին։

«Շատ ուրախ եմ, որ այսօր հայրենիք եմ վերադարձել, և անչափ հաճելի է, երբ այսպես են դիմավորում։ Պատրաստվում ենք ամբողջ ընտանիքով նշել Մայրության և գեղեցկության տոնը»,- ասաց Ռուսաստանից ժամանած Աննա Խուդոյանը` ավելացնելով, որ Հայաստանում ապրիլի 7-ն ավելի մեծ շուքով է նշվում, քան Մարտի 8-ը։

Ռուս զբոսաշրջիկները չգիտեին, թե ինչու են իրենց ծաղիկ նվիրում, բայց անկեղծ ուրախացել էին անակնկալից։

  • «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    «Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
«Զվարթնոց» օդանավակայանում կանանց ու աղջիկներին դիմավորում են վարդերով

«Մենք առաջին անգամ ենք Հայաստանում։ Անչափ շնորհակալ ենք, շատ հաճելի էր»,- ասաց ռուս կանանցից մեկը։

Իսկ երբ իմացան, թե ինչու են ծաղիկներ ստացել, որոշեցին, որ անպայման կմիանան տոնին և իրենք էլ կնշեն։

Վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ հաճելի անակնկալներ պատրաստում մայրաքաղաքի կանանց, աղջիկների և այդ օրը Երևանում գտնվող իգական սեռի զբոսաշրջիկների համար:

Անակնակալները չեն դադարում ամբողջ օրվա ընթացքում։ Ապրիլի 7-ին մինչև ուշ գիշեր տարբեր միջոցառումներ են կազմակերպվում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Русская версия

Գլխավոր թեմաներ