00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցիները երկրորդ կյանք են տվել «ֆռիկին»

© Sputnik / Armenuhi Mkhoyan Гюмрийцы восстановливают дворовые игры
Гюмрийцы восстановливают дворовые игры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ ծնողները երեխաներին մեծ դժվարությամբ էին բակից կտրում ու տուն բերում, այսօր ծնողն ուրախանում է, երբ երեխան խաղում է բակում: Բակային շատ խաղեր, ցավոք, այսօր մոռացվել են: Մոռացության կմատնվեր նաև հոլը, եթե գյումրեցի տղաները չորոշեցին վերադարձնել իրենց մանկությունը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ժամանակին հոլը կամ, ինչպես գյումրեցին է ասում, «ֆռիկը» տղաների սիրած զբաղմունքն էր: Նախկին դպրոցականներն այսօր անկեղծանում են՝ պայուսակներում «ֆռիկ» ունենալը պարտադիր պայման էր՝ դպրոցից հետո կամ ազատ դասերին ժամանակը սիրած խաղով անցկացնելու համար: Այսօր դպրոցականներից քչերն են կարողանում հմտորեն տիրապետել «ֆռիկին», բայց նրանք, ովքեր մեծացել են «ֆռիկով», այսօր էլ փորձում են իրենց մանկությունը հիշել:

Изготовители ковра из пробок в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրին կզարդարվի խցանագորգերով

Գյումրեցի մի քանի երիտասարդներ օրերից մի օր որոշեցին «ֆռիկին» երկրորդ կյանք տալ։ Նրանք դիմեցին գյումրեցի արհեստավորներին, որոնք սկսեցին «ֆռիկներ» պատրաստել, իսկ նոր շունչ ու որակ տալու համար տեղի արվեստագետներն էլ դրանք զարդարեցին տարբեր նախշերով: Ստացվեցին գեղեցիկ ու արտասովոր «ֆռիկներ», որոնք այսօր նույնիսկ որպես հուշանվեր են վաճառում: Սակայն նպատակը միայն տեղի արհեստավորներին ու արվեստագետներին աջակցելը չէր, այլ ամենակարևորը՝ երեխաներին բակ վերադարձնելն ու միասնականությունը խրախուսելը:

Sputnik Արմենիայի խնդրանքով երեք երիտասարդները սկսեցին խաղալ հոլերով, շատ չանցած՝ նրանց միացան ուրիշները: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ թվում էր խաղացողները ոչ թե 20-30 տարեկան երիտասարդներ են, այլ` 10 տարեկան երեխաներ:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Երիտասարդները ցուցադրում են հոլ պտտելու հմտությունները
Гюмрийцы восстановливают дворовые игры  - Sputnik Արմենիա
Երիտասարդները ցուցադրում են հոլ պտտելու հմտությունները

Փոքրիկների խնդրանքով երիտասարդները նաև ցույց տվեցին հոլ պտտելու հմտությունները:

«Լավ խաղալու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք, ինչպես նաև` լավ ֆռիկ ու ղայտան (թել): Պետք է ֆռիկը ձեռքին հարմար լինի: Շատ կարևոր է նաև փայտը։ Ամենալավը հաճարն է, ապա կաղնին, բոխին, ընկուզենին»,- նշեց հոլին նոր կյանք տալու գաղափարի հեղինակ Գագիկը Մխիթարյանը։

Նա պատմեց, որ հոլի տարածման գաղափարը պատահաբար է ծնվել, երբ օրերից մի օր որոշել է հիշել մանկությունն ու հոլ ճարելու առաջարկով դիմել է ընկերոջը՝ Արսենին:

«Շատ դժվար էր ֆռիկ սարքող արհեստավորների գտնել. մարդիկ վաղուց չէին զբաղվում այդ գործով»,- ասաց նա։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գույնզգույն հոլերը
Գույնզգույն հոլերը - Sputnik Արմենիա
1/4
Գույնզգույն հոլերը
© Sputnik / Armenuhi Mkjoyan Հոլ պտտելու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք
Հոլ պտտելու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք - Sputnik Արմենիա
2/4
Հոլ պտտելու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գույնզգույն հոլերի լուսանկարները գերում են նաև տատիկներին
Գույնզգույն հոլերի լուսանկարները գերում են նաև տատիկներին - Sputnik Արմենիա
3/4
Գույնզգույն հոլերի լուսանկարները գերում են նաև տատիկներին
© Sputnik / Armenuhi Mkhoyan Փոքրիկների խնդրանքով երիտասարդները նաև ցույց տվեցին հոլ պտտելու հմտությունները
Փոքրիկների խնդրանքով երիտասարդները նաև ցույց տվեցին հոլ պտտելու հմտությունները - Sputnik Արմենիա
4/4
Փոքրիկների խնդրանքով երիտասարդները նաև ցույց տվեցին հոլ պտտելու հմտությունները
1/4
Գույնզգույն հոլերը
2/4
Հոլ պտտելու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք
3/4
Գույնզգույն հոլերի լուսանկարները գերում են նաև տատիկներին
4/4
Փոքրիկների խնդրանքով երիտասարդները նաև ցույց տվեցին հոլ պտտելու հմտությունները

Նախաձեռնության համահեղինակ Արսենն էլ ասում է՝ հոլ պտտելիս ամենահետաքրքիրը, գյումրեցու ասած, «պուտուկն» է, երբ փորձ է արվում մեկ այլ հոլով խփել պտտվող հոլին: Եթե հաջողվում է կոտրել հակառակորդի հոլը, հնարավորություն է տրվում որպես ավար տանել կոտրված հոլի քիթը: Ամենաամուր ու լավ հոլերը նույնիսկ մականուն ունեն՝ «գոնչ», իսկ եթե կոտրվում է, ասում են` «գուլը մարավ»:

«Դպրոցական տարիներին բոլորի պայուսակներում ֆռիկ կար. հեղինակության հարց էր: Հիմա` չէ։ Բայց զարմանալին այն է, որ այսօր արդեն նույնիսկ տատիկները, Ֆեյբսուքում տեսնելով ֆռիկները, գալիս են, մեզանից ֆռիկ են տանում իրենց թոռնիկների համար»,- նշեց Արսեն Վարդանյանը:

Գյումրեցի երիտասարդների, այսպես կոչված, սոցիալական ձեռներեցությունը յուրօրինակ քայլ է՝ դրանից բխող տարբեր դրական նպատակներով՝ աջակցություն տեղի վարպետներին ու արվեստագետներին, երեխաներին համակարգչից հեռացնելու և բակ վերադարձնելու միջոց, իսկ ամենակարևորը՝ չինական, թուրքական ու այլ երկրների արտադրանքի փոխարեն Գյումրիում պատրաստվող գեղեցիկ տեղական արտադրանք ստեղծելու վառ ապացույց:

Русская версия

Լրահոս
0