10:16 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հայ առաքելական եկեղեցին Մոսկվայում

Մոսկվայի հայերը հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

© Sputnik/ Валерий Мельников
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
4521

Մոսկվայում բնակվող հայերն այսօր հարգանքի տուրք են մատուցել 1915 թվականին իրագործված ոճրագործության անմեղ նահատակների հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի —Sputnik. Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Հայկական տաճարում ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանատան աշխատակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գլխավոր թեմաներ