00:58 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
45350

Հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դուստրն իր ծննդյան օրը` ապրիլի 24-ին, բնակարաններ է նվիրել տնակներում ապրող գյումրեցիներին։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, օգնել է Գյումրիում բնակվող 8 ընտանիքի, որոնք 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո բնակվում էին վագոն-տնակներում։ Այս մասին տեղեկություն է հրապարակել գյումրեցիների համար նախատեսված բարեգործական ակցիաների կազմակերպիչ Թերեզա Մխիթարյանը։

«Ապրիլի 24-ին մի հրաշալի մարդու ծննդյան օրն է»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Մխիթարյանը։

Նա նշել է, որ մարդիկ սովորաբար սիրում են իրենց ծննդյան օրը նվերներ ստանալ, իսկ Տաթևիկի (Tata Karapetyan) համար ամենալավ նվերը ոչ թե ստանալն է, այլ տալը։

«Տաթևիկը որոշել է օգնել մարդկանց, որպեսզի նրանք նոր կյանք սկսեն։ Նրա շնորհիվ Գյումրիում բնակվող ընտանիքներից 8-ը վերջապես կկարողանան մոռանալ վագոն-տնակների մղձավանջային կյանքը»,- գրել է Մխիթարյանը։

Նա ընդգծել է, որ տասնյակ մարդիկ այսուհետև նոր կյանք կսկսեն։

«Մարդիկ կսկսեն ապրել նորմալ պայմաններում, երկրաշարժից հետո 28 տարի շարունակ վագոն-տնակներում ապրած տարեցներն իրենց մահից առաջ կկարողանան գոնե մի որոշ ժամանակահատված ապրել մարդկային կյանքով»,- գրել է Մխիթարյանը։

Նա հրապարակել է նաև այն ընտանիքիների լուսանկարները, որոնք բնակարանի սեփականատեր են դարձել Տաթևիկ Կարապետյանի շնորհիվ։

Sputnik Արմենիան փնտրում է այս ընտանիքներին` ներկայացնելու համար նրանց պատմությունը:

Русская версия

Գլխավոր թեմաներ