00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի թիվ 147 դպրոցն այսուհետև կկոչվի Արցախի հերոսի անունով

© Sputnik / Ani LiparityanЕреванская школа #147 названа именем героя апрельской войны Роберта Абаджяна
Ереванская школа #147 названа именем героя апрельской войны Роберта Абаджяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրաքաղաքի №147 դպրոցի նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) ուսուցիչը դասից առաջ ներկա–բացակա է անում` առաջին հերթին հնչեցնելով ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը։ Աշակերտները միաձայն պատասխանում են` «ներկա՛»։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երևանի հ.147 դպրոցն այսուհետև կկրի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը։ Կյանքը հայրենիքի համար զոհաբերած կրտսեր սերժանտի բարեկամներն այսօր հավաքվել էին դպրոցի բակում։

Դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները մեծ ուրախությամբ են ընդունել որոշումն այն մասին, որ դպրոցն անվանակոչվելու է շրջանավարտ Աբաջյանի պատվին։ Դպրոցի անվանատախտակը բացելու պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Ռոբերտ Աբաջյանի հորը՝ Ալեքսանդր Աբաջյանին:

© Sputnik / Ani LiparityanԴպրոցի անվանատախտակը
Ереванская школа #147 названа именем героя апрельской войны Роберта Абаджяна - Sputnik Արմենիա
Դպրոցի անվանատախտակը

«Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նման վերաբերմունք արտահայտել բոլոր այն հայորդիների հիշատակին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, կռիվ են տվել հանուն հայրենիքի պաշտպանության: Այս քայլը հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է և ինչպես այսօրվա աշակերտները, այնպես էլ եկող սերունդը, հաճախելով այս կրթօջախ, կիմանան, թե ինչ հերոսներ են սովորել այստեղ, ու վստահ եմ` հայրենասիրության իրենց պատկերացումները կգտնեն հենց Ռոբերտ Աբաջյան հերոսի մեջ», — լրագրողներին ասաց Մարգարյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ավագանու բոլոր անդամներին, որ դպրոցն անվանակոչելու առաջարկը միաձայն են ընդունել:

«Մենք շարունակելու ենք մեր մշտական ուշադրության ու հոգածության ներքո պահել պատերազմում զոհված բոլոր այն հայորդիների ընտանիքներին, ովքեր նման առյուծ երիտասարդներ են լույս աշխարհ բերել: Մենք հպարտ ենք, որ ունենք նման հերոսներ ու թեև նրանք այսօր ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց հավերժ օրինակ են մեր մատաղ սերնդին դաստիարակելու համար»,- նշեց քաղաքապետը։

Ռոբերտի տատիկը` Անահիտ Գևորգյանը, թեև շատ հուզված էր, այնուհանդերձ համաձայնեց խոսել լրագրողների հետ։

«Ես այս դպրոցի աշակերտներին մաղթում եմ, որ նրանք արժանի լինեն այն մարդու անվանը, որի պատվին այսուհետև կոչվելու է դպրոցը։ Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է, քանի որ երիտասարդ սերունդը բոլորովին այլ կերպ է ընկալում մեր զինվորների հերոսությունը», — ասաց Գևորգյանը։

Նա վստահեցրեց, որ երիտասարդ սերունդը կդառնա հայրենիքի համար պայքարած հերոսների արժանի շարունակողը։ Ռոբերտի տատիկը մաղթեց նրանց լինել ուժեղ, խիզախ և իսկական հայ։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ էին իրականացնում` փորձելով գրավել հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցան շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ քաշվեց և կրկին սկսեց հրետակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից զոհվեցին կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրեց իր վրա և պատնեշի վրայից շարունակեց մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է` զինվորներին ուղարկեց փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվեց թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջեցին դեպի դիրքային կացարան։ Զոհրաբյանը շուտով մահացավ։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակեց միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի դուրս եկավ և ասաց, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնի նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին` Աբաջյանը բացված նռնակը թաքցրեց ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացրեց, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան` Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրեց հակառակորդի մի քանի զինվորի։

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար Ռոբերտ Աբաջյանը հետմահու 2016թ. մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով։

Լրահոս
0