00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի երեխաներից մի քանիսն այլևս չեն երազի տան մասին. ավետիս՝ Ավետիսի համար

© Sputnik / Armenuhi MkhoyanДом семьи Геворкянов. Аветис
Дом семьи Геворкянов. Аветис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան գտել է այն ընտանիքներին, որոնց տուն ունենալու վաղեմի երազանքն օրեր առաջ իրականություն է դարձել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դստեր` Տաթև Կարապետյանի շնորհիվ:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

«Դոմիկ» հասկացությունն այսօր գյումրեցիներից շատերի համար ճակատագիր է: Առնետների ու տարբեր միջատների հարևանությամբ ապրող ընտանիքներն արդեն վաղուց համակերպվել են այս պայմաններին, ու քարաշեն տունն ունենալն անհասանելի երազանք է դարձել նրանց համար: Սակայն Գյումրիում բնակվող ընտանիքներից 8-ը տուն ունենալու մասին այլևս չեն երազի, քանի որ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն իր ծննդյան օրը` ապրիլի 24-ին, բնակարաններ է նվիրել տնակներում ապրող 8 ընտանիքի։ Sputnik Արմենիան գտել է այդ ընտանիքներից երկուսին, որոնք արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարաններ։

Город Гюмри - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի դուստրը բնակարաններ է նվիրել գյումրեցի 8 ընտանիքի

Ջեմմա Վիրաբյանը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կորցրել է բնակարանն ու երկաթյա 9 մետրանոց 2 տնակ ստացել Սառնարանների գործարանից, որտեղ երկրաշարժից առաջ աշխատում էր ամուսնու հետ: Աղետի ժամանակ աղջկան կորցրած ընտանիքն ավելի ուշ կորցրել է նաև որդուն, հետո նաև` ընտանիքի հորը: Մոր միակ ուրախությունը դարձել է տնակում բնակվող մյուս աղջկա ու որդու անձնական երջանկությունը. աղջիկն արդեն ամուսնացած է, որդին՝ Արմենակը` նույնպես: Տիկին Ջեմման 2 թոռնիկ ունի, որոնք փորձում են լրացնել կնոջ կորցրածը: Տնակից տեղափոխվելու մասին կինը վաղուց էր երազում, սակայն քարե տուն ունենալու հույսն արդեն կորցրել էր։

© Sputnik / Armenuhi MkhoyanՎիրաբյանների ընտանիքը
Дом семьи Вирабянов. Бабушка Джемма Вирабян, отец Армен Вирабян, мать Тегмине Вирабян и дочь Джемма - Sputnik Արմենիա
Վիրաբյանների ընտանիքը

«Այս ընթացքում տարբեր կառույցներից ու քաղաքապետարանից շատ անգամ են եկել, դոմիկները նայել, բայց ասում էին` լավ են պայմանները։ Ի՞նչ է, որ ապրում էի տնակում, նշանակում է` ոչինչ չպե՞տք է անեի ու թողնեի, որ տնակը փտի ու քանդվի: Որդիս էլ կահույքի արտադրամասում է աշխատում, տարիների ընթացքում կարողացել ենք մի երկու բան գնել տան համար»,- ասաց տիկին Ջեմման։

Կինը պատմեց, որ հանկարծակիի է եկել, երբ մի քանի օր առաջ զանգել-ասել են, որ տանը մնան, որովհետև հյուրեր են ունենալու:

«Մինչ օրս հավատս չի գալիս, որ կան այնպիսի մարդիկ, որոնք նման բարի քայլի կգնան: Սկզբում չէինք հավատում, կարծում էինք` սուտ է: Հետո եմ իմացել, որ Մոսկվայից Տաթև անունով մի աղջիկ է այս ամենի հեղինակը»,-նշեց տիկին Ջեմման:

Հարսի՝ Թեհմինեի ծնողները դժվարությամբ են համաձայնել իրենց աղջկան հարս ուղարկել տնակ, բայց ինչպես Թեհմինեն է ասում, սիրեց ամուսնուն ու իր ցանկությամբ եկավ տնակում ապրելու: Հիմա արդեն անկեղծանում է՝ նոր տան պայմանները, հատկապես` տանտիրուհու համար, անհամեմատելի են: Իսկ ամենաուրախը փոքրիկ Ջեմման է, որը շտապելով ցույց է տալիս ծնողների նոր սենյակը, որտեղ նաև փոքրիկ եղբայրն է քնում, հետո տանում է իր և տատիկի մահճակալների մոտ: Նոր տան մեջ նա արդեն կարող է դասերը հանգիստ սովորել ու խաղալ, իսկ ամենակարևորը` այստեղ առնետներ չկան, ու նա առանց վախենալու կարող է քնել: Վիրաբյանների ընտանիքն ամբողջ հարցազրույցի ընթացքում անընդհատ շնորհակալություն էր հայտնում թե՛ Տաթևին, թե՛ շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանին, որի միջոցով կյանքի է կոչվել տուն ունենալու վաղեմի երազանքը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՋեմմա
Дом семьи Вирабянов. Дочь Джемма - Sputnik Արմենիա
Ջեմմա

Գևորգյանների բազմազավակ ընտանիքը նույնպես վայելում է քարից տուն ունենալու ուրախությունը։ 4 անչափահաս երեխա ունեցող ընտանիքն արդեն տեղափոխվել է Ղանդիլյան 160/197 հասցեի կիսավեր տնակից ու տեղավորվել Մսի կոմբինատ, 2 նրբանցք, 16 տանը։ Այստեղ տեղ կա բոլորի համար. աղջիկները՝ Սոնյան ու Սյուզաննան, մի սենյակում են, որդիները՝ Ավետիսն ու Համլետը` մեկ ուրիշ, ամուսիներն էլ` Գևորգն ու Սեդան, իրենց սենյակն ունեն: Մեծ հյուրասենյակ, հարմար խոհանոց ու լոգասենյակ էլ կա, իսկ ամենակարևորը` բակ ու տնամերձ, որտեղ Գևորգն արդեն խնամում է մրգատու ծառերն ու ելակի մարգերը:

Կինը՝ Սեդան, ասում է` նույնիսկ անունով չգիտի բարերարին, բայց անսահման շնորհակալ է նրան:

«Երբ հեռուստացույցով տեսնում էի, որ ինչ-որ բարերար նման քայլ է կատարում, հոգուս խորքում հավատում էի, որ մի օր էլ մեզ հետ է նման բան պատահելու: Թող այս երջանկությունը բոլորի տանը լինի»,- նշեց նա։

Ընտանիքի ամենաակատիվ երեխան 4 տարեկան Ավետիսն է, որը մի սենյակի մյուսը վազելով բացատրում էր նոր տան ու տնակի տարբերությունը, ասում է` մեծանամ` զինվոր եմ դառնալու, հետո ավելացնում է` իմ անունն ավետիս է նշանակում։

© Sputnik / Armenuhi MkhoyanԱվետիսը` քույրերի հետ
Дом семьи Геворкянов. Сонья, Сюзанна, Аветис - Sputnik Արմենիա
Ավետիսը` քույրերի հետ

Մի քանի օրից ընտանիքը կնշի նաև որդու 5-ամյակը, ծնողներն ասում են՝ այս ավետիսը Ավետիսի ու մյուս երեխաների համար ամենամեծ նվերն է, որը երբեք չեն մոռանա:

Վիրաբյան ու Գևորգյան ընտանիքներից բացի, տնակից տուն տեղափոխվելու ավետիսը Գյումրիում ևս 6 ընտանիք է ստացել: Նրանց տեղափոխման գործընթացն ընթացքի մեջ է, բայց տեղափոխվելուց անմիջապես հետո, որպես պարտադիր պայման, քանդվում է տնակը. Միայն այսպես է հնարավոր վերացնել Գյումրիի դիմագիծն աղավաղող տնակները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների տնակը
Գևորգյանների տնակը - Sputnik Արմենիա
1/7
Գևորգյանների տնակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների տնակը
Գևորգյանների տնակը - Sputnik Արմենիա
2/7
Գևորգյանների տնակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների տնակը
Գևորգյանների տնակը - Sputnik Արմենիա
3/7
Գևորգյանների տնակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների տնակը
Գևորգյանների տնակը - Sputnik Արմենիա
4/7
Գևորգյանների տնակը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների նոր տունը
Գևորգյանների նոր տունը - Sputnik Արմենիա
5/7
Գևորգյանների նոր տունը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգյանների նոր տունը
Գևորգյանների նոր տունը - Sputnik Արմենիա
6/7
Գևորգյանների նոր տունը
© Sputnik / Asatur YesayantsԳևորգյանների ընտանիքը
Գևորգյանների ընտանիքը - Sputnik Արմենիա
7/7
Գևորգյանների ընտանիքը
1/7
Գևորգյանների տնակը
2/7
Գևորգյանների տնակը
3/7
Գևորգյանների տնակը
4/7
Գևորգյանների տնակը
5/7
Գևորգյանների նոր տունը
6/7
Գևորգյանների նոր տունը
7/7
Գևորգյանների ընտանիքը

… 1988 թվականի երկրաշարժը շատերի ճակատագիրը փոխեց: Մարդկային կորստից բացի, մարդիկ զրկվեցին նաև սեփական ծածկից: Նրանք հույս ունեին, որ շատ շուտով նոր տուն կամ բնակարան կունենան, բայց, ցավոք, ժամանակավոր կացարանը շատերի համար մշտական դարձավ: Տարրական պայմաններից զուրկ տնակներում, որտեղ ամռանը շոգն անտանելի է, իսկ ձմռանը՝ անասելի ցուրտ, շատերն իրենց մանկությունն են անցկացրել, ապա ընտանիք կազմել ու այսօր էլ երեխա են մեծացնում հենց այդ նույն տնակում:

Русская версия

Լրահոս
0